Բանյիցայի համակենտրոնացման ճամբար
Բանյիցայի համակենտրոնացման ճամբար | |
---|---|
Սպանության ձև | Նացիստական համակենտրոնացման ճամբարներ |
Երկիր | ![]() |
Կոորդինատներ | |
Սպանվածներ | 3849 մարդ |

Բանյիցայի համակենտրոնացման ճամբար (սերբերեն՝ Logor Banjica, գերմ.՝ KZ Banjica), Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Բանյիցա արվարձանում 1941 թվականի հունիսին[1] Երրորդ ռայխի բացած համակենտրոնացման ճամբար, որը գործել է մինչև 1944 թվականի սեպտեմբեր ամիսը[1]։ Ստեղծվել է ռազմագերիներին պահելու սկզբնական նպատակադրումով, սակայն հետագայում այստեղ կալանքի տակ գտնվել են նաև հրեաներ, սերբ կոմունիստներ, գնչուներ, պարտիզաններ։ Գրանցված կալանավորների թվաքանակը կազմել է 23 637[1]։ Ճամբարի պարետը գեստապոյի սպա Վիլլի Ֆրիդրիխն էր[2], նրա օգնականները՝ սերբ պոլիցայներ Սվետոզար Վույկովիչը (սերբ.՝ Svetozar Vujković) և Ջորջե Կոսմայացը (սերբ.՝ Đorđe Kosmajac), որոնք վատահամբավվել են կալանավորների նկատմամբ դրսևորած սադիստական վերաբերմունքով[3]։
Առաջին զանգվածային կոտորածը կազմակերպվել է 1941 թվականի դեկտեմբերի 17ին. այդ օրը գնդակահարվել են 170 կալանավոր[4]։
Զանգվածային կոտորածների իրականացման վայր էր ընտրվել մոտակա Յաինցի գյուղի մերձակայքը։ 1944 թվականի կեսերին գնդակահարել են ողջ մնացած բոլոր կալանավորներին և ճամբարը լուծարել։
Համակենտրոնացման ճամբարի տեղում 1969 թվականին թանգարան է բացվել։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sima Begović, Logor Banjica 1941–1944, 1–2, ISI, Beograd, 1989.
- Mesta stradanja žrtava fašističkog terora na području grada Beograda, Beograd, 2008.
- Logor Banjica: Logoraši, knjige zatočenika Koncentracionog logora Beograd-Banjica 1941–1944. I–II, (pr. Evica Micković i Milena Radojčić), Beograd, 2009.
- Глишић Венцеслав (1970)։ ТЕРОР И ЗЛОЧИНИ НАЦИСТИЧКЕ НЕМАЧКЕ У СРБИЈИ 1941-1945։ Београд: Институт за историју радничког покрета Србије, Рад։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-22-ին։ Վերցված է 2020-09-17
- Petranović Branko (1992)։ Srbija u Drugom svetskom ratu 1939—1945։ Beograd: Vojnoizdavački i novinski centar
- Архив града Београда (бањичке књиге логораша)
- Сима Беговић, Логор Бањица, књиге 1 и 2, Београд, 1989.
- Група аутора, Бањица, Београд, 1978.
- J. Дорбић, Живи Љешеви у кући смрти на Бањици, Београд 1945.
- В. Глигорић, Кућа смрти, Београд 1945.
- Д. Д. Дрча, Специјална полиција Бањица, Јајинци, Сарајево 1947.
- Д. Азањац, Само на пролазу, Београд 1952.
- С-С, Милинчевић, Хроника мога времена, 1953.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Trial of the Major War Criminals Before the International Military Tribunal, Nuremberg by International Military Tribunal Contributor Hermann Göring International Military Tribunal 1947, page 283
- ↑ Noteworthy War Criminals Second World War-Europe. Commandants of Concentration Camps and Concentration Camp Trials. UNWCC Archived 2005-12-13 at the Wayback Machine.
- ↑ Zlatoje Martinov։ «Logor Banjica – važno mesto u istoriji zločina (book overview)» (սերբերեն)։ Republika։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-16-ին
- ↑ Ramet, Sabrina P., The three Yugoslavias: state-building and legitimation, 1918—2005. Indiana University Press[en], 2006. (p. 131)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Բանյիցայի համակենտրոնացման ճամբար Վիքիպահեստում |
---|
- Музеј Бањичког логора
- Милорад Митрашиновић: Жртве бањичког логора 1941—1944. pp. 69–87, у часопису „Гласник“, број 6, Историјски архив Ваљево, 1971. године.
- Војна академија/Сећање на логор Archived 2014-02-02 at the Wayback Machine.
- Републички завод за заштиту споменика културе - Београд
- Листа споменика
- Републички завод за заштиту споменика културе-Београд/База непокретних културних добара
|