Բաղդասար Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Բաղդասար Վարդանյան
Ծնվել է1883
ԾննդավայրԶմառա, Սեբաստիայի նահանգ
Մահացել է1915
Մահվան վայրՍեբաստիայի մոտ
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունԲեյ­րութի Սեն Ժո­զեֆ Ֆրան­սի­ա­կան հա­մալ­սա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ


Բաղդասար Վարդանյան (1883, Զմառա, Սեբաստիայի նահանգ - 1915, Սեբաստիայի մոտ), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1883 թվականին Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառի Տիվրիկի գավառակի Զմառա ավանում։ Դեղագործ Վահան Վարդանյանի եղբայրն է։ Նախնական և միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրի Ազգային Արամյան վարժարանում։ Ավարտել է Հիսուսյան միաբանության Սեբաստիայի բարձրագույն վարժարանը (կոլեջ) և կատարելագործվել ֆրանսերեն լեզվի գծով։

1906 թվականին ավարտել է Բեյ­րութի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1906 թվականին վերադարձել է Սեբաստիա և բժիշկ աշխատել։ Ունեցել է ընտանիք։ Եղել է Սեբաստիայի ՀՅԴ կազմակերպության եռանդուն գործիչներից։

1915 թվականի մարտին Բաղդասար Վարդանյանը լուր է ստացել, թե հայդուկ Սե­բաս­տա­ցի Մու­րա­տը բծավոր տենդով ծանր հիվանդ է Սա­խա­րի լե­ռան վրա և անհետաձգելի բուժման կարիք ունի։ Բժիշկ Բաղդասարը և բժիշկ Արմենակ Հայրանյանը գաղտագողի բարձրացել են սարը և խոնավ քարայրում գտել ծանր հիվանդ Սեբաստացի Մուրատին։ Նշանակել են անհրաժեշտ բուժումը, դեղերը տվել և վերադարձել։ Մի քանի օրից Մուրատը լավացել է, և թուրքերի դեմ կռիվներում նորանոր սխրանքներ գործելով հասել մինչև Կովկաս։ Սակայն երկու բժիշկները ձերբակալվել են ու բանտարկվել։

1915 թվականի մայիսին կամ հունիսին, Սեբաստիայի մոտակայքում՝ Մաշարլար Երի վայրում, Սեբաստիայի արյունարբու նահանգապետ Մուամմերի հրահանգով թուրք ոստիկան-զինվորների ձեռքով ընտանիքի անդամների հետ միասին սրախողխող է արվել՝ 32 տարեկանում։ Այնուհետև նրանց մարմինները կտոր-կտոր են արել՝ ի սարսափ մյուս հայերի։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Համբարձումյան Վահան, Գիւղաշխարհ, Փարիզ, 1927։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Կազմեց Առաքել Ն. Պատրիկ, Պատմագիրք Յուշամատեան Սեբաստիոյ Եւ Գաւառի Հայութեան, հ. Ա., Նիւ Եորք, Պէյրութ, 1975, 880 էջ։
  • Թէ­ո­դիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
  • Համբարձումյան Վահան, Գյուղաշխարհ, Երևան, 2000։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Խաչատրյան Լուսինե և Բաբլումյան Արփինե (կազմողներ), Ցուցակ հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), գիրք 1, Սեբաստիայի նահանգ, Երևան, 2004։
  • Իսկահատեան Հ., Վկայարան հայկական ցեղասպանութեան, Գիրք Գ, Պէյրութ, 2011, 395 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։