Բահրեյնի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բահրեյնի ազգային թանգարան
Bahrain National Museum Exterior.jpg
Տեսակpublic? և ազգային թանգարան
ԵրկիրFlag of Bahrain.svg Բահրեյն
ՏեղագրությունՄանամա
ՎայրՄանամա
Ղեկավարության նստավայրՄանամա, Բահրեյն
Հիմնադրված է1988
Մակերես27 800 քառակուսի մետր
Կայքbahraintourism.com/default.asp?action=article&id=151

Բահրեյնի ազգային թանգարան (արաբ․՝ متحف البحرين الوطني‎‎), Բահրեյնի հանրային ամենամեծ ու ամենահին թանգարանը։ Գտնվում է այդ երկրի մայրաքաղաք Մանամայում՝ ազգային թատրոնի շենքի մոտ։ Բացվել է 1988 թվականի դեկտեմբերի 15-ին[1], զբաղեցնում է 27 800 քառակուսի մետր ընդհանուր տարածք, բաղկացած է երկու մասնաշենքից, որոնք կառուցվել են դանիական KHR Arkitekter ճարտարապետական ֆիրմայի պատրաստած նախագծերի հիման վրա։ Թանգարանի շինարարությունն արժեցել է մոտավորապես 30 միլիոն ամերիկյան դոլար։ Համարվում է Պարսից ծոցի տարածաշրջանի արաբական երկրների առաջին մոդեռն թանգարանը[2], Բահրեյնում զբոսաշրջային առավելագույն գրավչություն ունեցող տեսարժան վայրը[3][4]։ Ցուցանմուշները մեծաքանակ են ու բազմաբնույթ և ներկայացված են ըստ թեմատիկայի ու ժամանակաշրջանի։ Երեք ընդարձակ ցուցասրահ հատկացվել է հնագիտական գտածոների ցուցադրմանը, որոնք երկրի մոտավորապես հինգհազարամյա պատմության վկայություններն են։ Դահլիճներից երկուսում ներկայացված են Բահրեյնի արդյունաբերացմանը նախորդած շրջանի պատմությունը, մշակույթը, կենցաղը։

Առավել ուշագրավ ցուցանմուշներից են Դյուրանի քարը՝ 70-80 սմ երկարությամբ, բաբելոնյան ժամանակներին վերագրվող սև բազալտե քանդակը, հնագիտական պեղումների արդյունքում անապատում հայտնաբերված և թանգարան տեղափոխված հնագույն դամբանը, «Գիլգամեշ» էպոսի թեմաներով արված պաննոն (այդ էպոսում Բահրեյնը հիշատակված է որպես դրախտավայր), «Ղուրանի» շքեղ պատկերազարդված, հին ձեռագրերը, միջնադարի արաբ պատմիչների, գիտնականների բնօրինակ աշխատություններ կամ հին ընդօրինակումներ, պատմական փաստաթղթեր, նամակներ[1] ...

1993 թվականին թանգարանում բացվել է մի նոր ցուցասրահ, որտեղ արտացոլված է Բահրեյնի բնությունը՝ բնորոշ կենդանական ու բուսական աշխահով։ Գործում են նաև ուսումնական դահլիճը, գրախանութ, աշխատանոցներ, պահուստարաններ, սրճարան[1]...

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://culture.gov.bh/en/authority/cultural_sites/BahrainNationalMuseum/%7Ctitolo=About(չաշխատող հղում) Bahrain National Museum|lingua=en|accesso=29 luglio 2019}}
  2. «Bahrain National Museum»։ Time Out Bahrain (անգլերեն)։ 27 November 2013։ Վերցված է 27 September 2019 
  3. «Bahrain National Museum»։ Lonely Planet։ Վերցված է 13 September 2019 
  4. «Bahrain National Museum»։ Time Out Bahrain (անգլերեն)։ 27 November 2013։ Վերցված է 27 September 2019