Բաթլ (Արևելյան Սասեքս)
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 31,8±0,1 կմ² | |
Բնակչություն | 6673 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 01424 | |
Փոստային դասիչ | TN33 | |
Պաշտոնական կայք | battletowncouncil.org.uk | |
| ||
Բաթլ (անգլ.՝ Battle), ոչ մեծ քաղաք Մեծ Բրիտանիայի Անգլիա երկրամասում՝ Արևելյան Սասեքս կոմսությունում, Հասթինգս քաղաքից մոտավորապես 10 կիլոմետր հեռավորության վրա։ Զբաղեցնում է 31,8 քառակուսի կիլոմետր տարածք[2]։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 6.673[3]: Բաթլը զբոսաշրջային կենտրոն է, ընդգրկված է արտակարգ գեղեցիկ բնությամբ տարածքում (High Weald Area of Outstanding Natural Beauty):
Քաղաքը գտնվում է հենց այն վայրում, որտեղ 1066 թվականին տեղի է ունեցել Հասթինգսի ճակատամարտը։
Սկզբում Վիլհելմ I Նվաճողը հիմնադրել է Բաթլի աբբայությունը՝ Battle Abbey-ը ՝ ճակատամարտում իր տարած հաղթանակը նշանավորելու համար (անգլ.՝ Battle նշանակում է «ճակատամարտ») [4]։ Ընդ որում՝ վանքի գլխավոր եկեղեցու խորանը գտնվում էր հենց Անգլիայի թագավոր Հարոլդ II- ի զոհվելու ենթադրյալ վայրում [5] ։ Սուրբ Մարտինին նվիրված եկեղեցին կառուցվել է Վիլհելմ Առաջինի մահից հետո և օծվել 1095 թվականին նրա որդու՝ Վիլհելմ II Կարմրահերի օրոք։ 13-րդ դարում աբբայության շուրջը ձևավորվել է Բաթլ փոքր քաղաքը։
Հենրի VIII թագավորի կողմից իրականացված վանքերի աշխարհիկացման ժամանակ Բաթլի աբբայությունը սկսել են քանդել, սակայն որոշ շինություններ պահպանվել են։ Ներկայումս աբբայության ավերակները և շրջակա տարածքը զբոսաշրջային տեսարժանություն են։

Այս քաղաքում է հիմնադրվել հայտնի Keane ռոք խումբը։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.neighbourhood.statistics.gov.uk/dissemination/LeadKeyFigures.do?a=7&b=11120480&c=battle&d=16&e=62&g=6421393&i=1001x1003x1032x1004&m=0&r=1&s=1475734960597&enc=1
- ↑ «East Sussex in Figures»։ East Sussex County Council։ Արխիվացված է օրիգինալից 28 December 2012-ին։ Վերցված է 26 April 2008
- ↑ «Town population 2011»։ Neighbourhood Statistics։ Office for National Statistics։ Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին։ Վերցված է 6 October 2015
- ↑ «Баттль»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ «1066 Battle of Hastings, Abbey and Battlefield» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-17-ին։ Վերցված է 2012-08-12
- ↑ «British towns twinned with French towns [via WaybackMachine.com]»։ Archant Community Media Ltd։ Արխիվացված է օրիգինալից 5 July 2013-ին։ Վերցված է 20 July 2013
|