Բաթաբաթ (գյուղատեղի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղատեղի
Բաթաբաթ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար Հանրապետություն Նախիջևան
շրջանՇահբուզի շրջան
Ազգային կազմՀայեր, մոլոկաններ

Բաթաբաթ, գյուղատեղի Երևանի նահանգում, Նախիջևան գետի վերին հոսանքի շրջանում։ Հարուստ է սառնորակ ջրերով ու ալպյան բուսականությամբ։ Այստեղ նշմարվում են հին հայակական բնակավայրի ավերակներ, քանդված եկեղեցու, տների ու գերեզմանների հետքեր, մի քարաժայռի վրա երևում են անընթեռնելի, եղծված հայերեն գրեր, քարափոր չորս սենյակներ։ Գյուղատեղին ավերել է Նախիջևանի Շարիֆ խանը 1677 թվականին։ Մնացած բնակիչները 1750-1760-ական թվականներին վերջնականապես գաղթել ու վերաբնակվել են Բիչանակ գյուղում։ Տեղեկություններ կան, որ 1840-ական թվականներից մինչև 1919 թվականը այդտեղ դեռ ապրում էին մի քանի տուն ռուս մոլոկաններ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 548-549 — 1008 էջ։