Բազումք
| Հետազոտման տվյալներ | |||
|---|---|---|---|
| Տեսակ | Ցրված աստղային կուտակումներ | ||
| Մասն է | Օրիոնի Թև[1] | ||
| Կազմված է | Alcyone?, Atlas?, Electra?, Merope?, Taygeta?, Pleione?, Maia?, Celaeno? և Asterope? | ||
| Հեռավորություն | 134,4 ± 2,9 պկ[2] | ||
| Տեսանելի աստղային մեծություն | 1,6[3] (V) | ||
| Համաստեղություն | Ցուլ | ||
| Աստղաչափություն | |||
| Ճառագայթային արագություն (Rv) | 5,65 ± 0,09 km/s[4] | ||
| Պարալաքս | 7,364 ± 0,005 մավ[4] | ||
| Բնութագիր | |||
| Սպեկտրալ դասակարգում | I,3,m | ||
| Ֆիզիկական տվյալներ | |||
| Զանգված | 1,59072E+33 kg[5] | ||
| Շառավիղ | 7,5 լուսային տարի[6] | ||
| Ուղեծրի էլեմենտներ | |||
| |||
| Անվանված է | Պլեադներ և pearl necklace? | ||
Բազումք, բույլք, պլեադներ (հուն․՝ Πλειάδες ), Արեգակնային համակարգին մոտ բաց աստղակույտերից մեկը (հեռավորությունը շուրջ 130 պս, տրամագիծը՝ 10 պս-ից քիչ ավելի)։ Ամենապայծառ աստղերը երևում են նաև անզեն աչքով (օրինակ, Ալցիոնը)։ Տարիքը 3×106։ 1968 թվականին Վիկտոր Համբարձումյանը տեսականորեն կանխագուշակել է, որ Բազումք երիտասարդ աստղակույտում շուրջ 500 անփոփոխ աստղերից զատ կան առնվազն մի քանի հարյուր բռնկվող աստղեր։ Մինչև 1974 թվականը Բյուրականի, Տոնանցինալայի (Մեքսիկա), Ազիագոյի (Իտալիա) և Բուդապեշտի աստղադիտարաններում միասնական ծրագրով կատարված լուսանկարչական դիտումների շնորհիվ Բազումք աստղակույտերում հայտնաբերվել է ավելի քան 400 բռնկվող աստղ, իսկ դրանց ընդհանուր թիվը 1000 է։ Բազումքի ուսումնասիրության հիման վրա Բյուրականի աստղադիտարանում կարևոր արդյունքներ են ստացվել թզուկ աստղերի էվոլյուցիայի և բռնկումների բնույթի ու հատկությունների վերաբերյալ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 220)։ |
- ↑ https://space.fandom.com/wiki/Orion_Arm
- ↑ Bouy H., Teixeira R., Bouvier J., Moraux E. A revised moving cluster distance to the Pleiades open cluster // Astron. Astrophys. / T. Forveille — EDP Sciences, 2017. — Vol. 598. — P. 48–48. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846 — doi:10.1051/0004-6361/201629239 — arXiv:1610.05641
- ↑ Frommert H. Messier 45
- 1 2 Cropper M., Castañeda J., Fabricius C., Chiavassa A., Dafonte C., Martino D. d., Clotet F. T., Eriksson K., Federici L., Fraser M. et al. Gaia Data Release 2. Observational Hertzsprung-Russell diagrams // Astron. Astrophys. / T. Forveille — EDP Sciences, 2018. — Vol. 616. — 29 p. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846 — doi:10.1051/0004-6361/201832843 — arXiv:1804.09378
- ↑ Skrutskie M. F., Monet D. G. The Mass and Structure of the Pleiades Star Cluster from 2MASS // Astron. J. / J. G. III, E. Vishniac — NYC: IOP Publishing, AAS, University of Chicago Press, AIP, 2001. — Vol. 121, Iss. 4. — P. 2053–2064. — ISSN 0004-6256; 1538-3881 — doi:10.1086/319965 — arXiv:astro-ph/0101139
- ↑ Comet PanSTARRS is near the Edge — NASA.