Բագրատ Ղարիբջանյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բագրատ Ղարիբջանյան (այլ կիրառումներ)
Picto infobox med.png
Բագրատ Ղարիբջանյան
Ծնվել էմարտի 4, 1937(1937-03-04) (84 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ և ուռուցքաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Բագրատ Տիրանի Ղարիբջանյան (մարտի 4, 1937(1937-03-04), Կիրովական, ԽՍՀՄ), հայ ուռուցքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1976 թ.), պրոֆեսոր (1987 թ.): ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս (1999 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատ Ղարիբջանյանը ծնվել է Կիրովականում։ 1960 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1960 թվականից աշխատել է Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, 1970-1987 թվականներին եղել է ինստիտուտի փոխտնօրեն, 1988 թվականից՝ տնօրեն։ 1964-1972 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետում։ 1976 թվականին (ԽՍՀՄ-ում առաջիններից) կազմակերպել է դեղամիջոցների նախակլինիկական փորձարկումների բաժին, որտեղ ուսումնասիրվել են նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում ստեղծված տասը դեղանյութ և «Արմենիկում» պատրաստուկը, 1994 թվականին՝ հայ-ամերիկա-գերմանական դեղագործական համատեղ ձեռնարկությունը։ Ղարիբջանյանի հայտնագործած հակաուռուցքային երեք միացություն ներկայացվել է նախակլինիկական, երկուսը՝ կլինիկական փորձարկումների, «Ֆտորաֆուր» դեղամիջոցն արտոնագրվել է արտասահմանում։

Քաղցկեղի դեղաբուժության միջազգային և հանրապետական մի շարք ընկերությունների անդամ, 1998 թվականից ՀՀ դեղագետների ընկերության փոխնախագահ, 1999 թվականից՝ ՌԴ բնական ԳԱ, Բնության և հասարակության մասին միջազգային ԳԱ (1999 թվական), Ազգային անվտանգության հիմնահարցերի միջազգային ակադեմիայի անդամ (1999 թվական)[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 թվականին արժանացել է ԱՄՆ-ի կենսագրական կենտրոնի «Տարվա մարդ» կոչմանը։
  • Կիտազատոյի մեծ ոսկե մեդալ, 1991 թ.
  • ՌԳԱ Ի. Պ. Պավլովի արծաթե մեդալ, 2000 թ.
  • Վ. Ի. Վեռնադսկու արծաթե մեդալ, 2001 թ.
  • Ֆրանսիայի արդյունաբերողներին օժանդակողների պետական ընկերակցության դափնեկիր, ոսկե մեդալ, 2002 թ.

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Противоопухленый препарат фторафур, Москва, 1981. (համահեղինակ)
  • Рак и метаболизм, Ереван, 1994. (համահեղինակ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005