Արմենիկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արմենիկում, Armenicum դեղամիջոց, որը ստեղծվել է Հայաստանում 1998 թվականին: Հայտագործողների պնդմամ այս դեղամիջոցը արդյունավետ է ՄԻԱՎ-ի բուժման համար և այլ ուրիշ հիվանդությունների համար: Ոչ մի տեսակի վերահսկվող կլինիկական հետազոտություններ չեն հրապարակվել Արմենիկումի մասին: Հայաստանից դուրս բնակվող ՄԻԱՎ-ի փորձագետների մեծամասնությունը չի ընդունում դեղամիջոցի արդյունավետությունը[1].

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղամիջոցի մասին առաջին անգամ հրապարակվել է 1998 թվականին, ստեղծողները անվանել էին այն «ՄԻԱՎ-ի բուժման հեղափոխական միջոց», որը անմիջապես հետաքրքրություն էր առաջացրել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում: Սկզբնական ֆինանսական աջակցությունը նրանք ստացել են Հայաստանւ օետանվտանգության նախարարությունից, որը հույս ուներ զարգացնելու դեղամիջոցի գիտական հետազոտությունները: Արմենիկումի հնարավորությունները երկրում բերեցին բուռն արձագանքներ: [1].Ինչպես հայտնել էին որոշ թերթեր 1999 թվականին, գործարարները գնում էին անշարժ գույք երկրում, որպեսզի վարձով տան Հայաստան բուժվելու մեկնող մարդկանց: Սակայն 2008 թվականի նոյեմբերի տվյալներով դեղամիջոցը ձեռք են երել ընդամենը 800 մարդ` Հայաստանի կառավարության ամենամյա ֆինանսավորմամբ յուրաքանչյուր հիվանդին 6000$ հաշվով:[2]. Դեղամիջոցի կլինիկական ուսումնասիրությունները (1998-2000 թվականների) անցկացվում էին Երևան քաղաքի Առաջին ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:1994-2000 թվականներին Բաժանմունքի ղեկավարն էր բ.գ.թ. Պյոտռ յվովիչ Արտիշևը: Կլինիկական հետազոտությունների 2А փուլում հայտարարվեց դեղամիջոցի լավ դյուրատարություն, անցանկալի կողմնակի ազդեցությունների որոշված ուղղվածությունները, շատ փոքր մաս են կազմում: Լաբորատոր ախտորոշման հետազոտական թեստերը տեղի էին ունեցել «Պռոմ Թեստ» լաբորոտորիայում: Այդ ժամանակ և մինչև իր կյանքի վերջ գիտական ղեկավարը եղել է ամբիոնի վարիչ Լևոն Մկրտիչի Մխիթարյանը: Ընդհանուր ղեկավարումը դրված էր հանրապետական դեղագիտական գործակալության տնօչեն Էմիլիա Գաբրիելյանի վրա, ով մինչ այդ եղել է ՀԽՍՀ-ի առողջապահության նախարարը[3]: Հետագայում ստեղծվել է «Արմենիկում» ՓԲԸ-ն Ինֆեկցիոն հիվանդանոցի կորպուսների հիման վրա: Վերանորոգված տարածքները անվանափոխվեցին «Արմենիկում» բժշկական կենտրոնի, որը ամբողջությամ զբաղվում էր ՄԻԱՎ-ի բուժմամբ:[4] Եւ աշխատում էր պետպատվերով: 1999 թվականին «Комсомольская правда» թերթը հրապարակել էր 22 ամյա Միավակիր Նիկոլայ Կոլեսնիկովի բուժման մասին, ով համաձայնել էր փորձարկել իր վրա նոր դեղամիջոցը: Դեղամիջոցի հայ ուսումնասիրողները պնդում էին, որ Նիկոլայը ամբողջությամբ բուժվել է, սակայն հետագայում այդ պնդումները հերքվեցին: 2004 թվականի դեկտեմբերի 25-ին Նիկոլայը մահացավ ցրտահարությունից Կալինինգրադի հիվանդանոցի պատշգամբում:[4].

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենիկումի գլխավոր բաղադրիչը եղել է յոդը` ընդհանուր անտիսեպտիկ: Ստեղծողների հավստմամբ, դեղամիջոցը պարունակել է նաև դեկստրին, սպիրտ, նատրիում, կալիում, լիցիի կատիոններ և քլորի անիոններ: դեղամիջոցը նկարագրվում էր որպես կապտամանուշակագույն հեղոււկ յուրահատուկ հոտով, նարնջագույն ապակե 20 մլ-անոց ամանով, փակված ռեզինե խցանով և ալյումինե կափարիչով[5]: Կլինիկական ուսումնասիրությունների գործընթացում դեղը ստանում էին ներերակային,կաթիլային ճանապարհով, ջրի հետ խառնած:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]