Բագավուդին Ալիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բագավուդին Ալիև
 
Կրթություն՝ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 20, 1955(1955-06-20) (68 տարեկան)
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Բագավուդին Ալիև (ռուս.՝ Багавудин Расулович Алиев, հունիսի 20, 1955(1955-06-20)), ռուս դիվանագետ։ Պատմական գիտությունների թեկնածու[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Ավելի քան 25 տարի աշխատել է Սիրիայում, Լիբիայում, Սաուդյան Արաբիայում ԽՍՀՄ և Ռուսաստանի դեսպանություններում, Իսլամական համագործակցության կազմակերպության Ռուսաստանի մշտական ներկայացուցչության պատասխանատու դիվանագիտական պաշտոններում։ Տարբեր ժամանակներում աշխատել է Դաղստանի Հանրապետության արտաքին տնտեսական գործունեության պետական կոմիտեում և ազգային քաղաքականության և արտաքին կապերի նախարարությունում։ Տիրապետում է արաբերենին և անգլերենին։

  • 2012 թվականից մինչև 2016 թվականը Մախաչկալայում ղեկավարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը[2]։
  • 2016 թվականի փետրվարի 10-ից Ջիդդայում, Սաուդյան Արաբիա հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ որդի, երեք դուստր և հինգ թոռնիկ։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2019 թվականի հոկտեմբերի 9)։
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]