Բաբկեն Վարդապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բաբկեն Վարդապետյան
Ծնվել է դեկտեմբերի 26, 1906(1906-12-26)
Գանձակ, Ռուսական կայսրություն
Մահացել է 1992
Ազգություն հայ
Մասնագիտություն գիտնական
Ալմա մատեր Ադրբեջանի տեխնիկական համալսարան
Գիտական աստիճան Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Պարգևներ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Բաբկեն Սիմոնի Վարդապետյան (դեկտեմբերի 26, 1906(1906-12-26), Գանձակ, Ռուսական կայսրություն - 1992), հայ խորհրդային երկրաբան։ Երկրաբանական-հանքաբանական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1963)։ ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1961)։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբկեն Վարդապետյանն ավարտել է Ադրբեջանի Մ․ Ազիզբեկովի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը (19301931-1932 թվականներին աշխատել է ՀԽՍՀ (այժմ ՀՀ) հանքաշինարարական տրեստում։ 1932-1936 թվականներին եղել է միներալային հումքի համամիութենական ԳՀԻ-ի հայկական բաժանմունքի տնօրենի գիտական գծով տեղակալը։ 1937-1952 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր երկրաբանական վարչությունում (երկրաբանական արշավախմբի պետ, ապա վարչության գլխավոր ինժեներ)։ 1933 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանում, 1952-1980 թվականներին՝ օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի վարիչ։ Վարդապետյանը 1959-1971 թվականներին միաժամանակ եղել է «Հայգունմետնախագիծ» ինստիտուտի տնօրենը։ Հիմնական աշխատությունները վերաբերում են Հայկական ԽՍՀ մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների հանքավայրերի տեղաբաշխման օրինաչափությունների, հետախուզման ու գնահատման հարցերին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Закономерности распределения медного оруденения на территории Армянской ССР, Ереван, 1965։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 325 CC-BY-SA-icon-80x15.png