Բաբկեն Բազունց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաբկեն Բազունց
ԾննդավայրԽնձորեսկ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1941)
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՎ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
ԱնդամակցությունԽՄԿԿ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Բաբկեն Հարությունի Բազունց (, Խնձորեսկ), հայ բժիշկ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ԽՄԿԿ անդամ (1942):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունն ստացել է հայրենի Խնձորեսկում։ 7-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Գորիսի մանկավարժական տեխնիկում և ավարտել 1933 թվականին։ Մեկ տարի շրջանի Խոտ գյուղում դպրոցի վարիչ էր։ 1935 թվականին մեկնում է զինվորական պարտադիր ծառայության։ 1936 թվականին զորացրվել է բանակից, հաջորդ տարի ընդունվել Երևանի բժշկական ինստիտուտ։ Այն ավարտել է 1941 թվականին նոյեմբերին։ Դեկտեմբերին զորակոչվել է և ծառայության ուղարկվում հայկական 408-րդ դիվիզիան։ Նշանակվել է 530-րդ հրետանային գնդի սանծառայության պետ։

1942 թվականին դիվիզիան տեղափոխվել է Փոթի, այստեղից նավերով՝ Տուապսե, որտեղից էլ՝ ռազմաճակատ։ Շուրջ երկու ամիս մասնակցել է ծանր մարտերի։ 1942 թվականի օգոստոսին նշանակվել է № 1075 հոսպիտալի պետ։ Հոսպիտալը գերմանական զորքերի նահանջից հետո հետապնդող զորքերի հետ գնացել է դեպի արևմուտք՝ Դոնբաս, Արևմտյան Ուկրաինա, Լեհաստան, Չեխոսլովակիա։

Զորացրվել է 1946 թվականի մայիսին։ Աշխատանքի է անցել Երևանի ռենտգենաբանության և ուռուցքաբանության ինստիտուտում որպես վիրաբույժ։ Գործուղվել է Լենինգրադ, որտեղ երեք տարի օրդինատոր է աշխատել ու որակավորվել ուռուցքաբանության կլինիկայի վիրաբուժության բաժանմունքում։ 1949 թվականին նշանակվել է Գորիսի շրջանային հիվանդանոցի վարիչ և վիրաբույժ։ 1952-1967 թվականներին գլխավորել է այդ հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքը։ 1968 թվականին նշանակվել է Երևանի հեմատոլոգիայի և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի Գորիսի արյան փոխներարկման կայանի գլխավոր բժիշկ։

Երեք անգամ վիրավորվել է։

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով և ութ մեդալներով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 54-55։