Բաբա Թահեր Օրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաբա Թահեր Օրյան
Ծնվել է947
ԾննդավայրՀավրաման
Վախճանվել է1032
Վախճանի վայրՀամադան, Իրան
ԳերեզմանBaba Taher Mausoleum[1][2] և միգուցե Baba Taher Mausoleum (Khorramabad)
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
ՔաղաքացիությունԻրան
Բաբա Թահեր Օրյան Վիքիքաղվածքում
 Baba Tahir Վիքիպահեստում

Բաբա Թահեր Օրյան կամ Բաբա Թահիր Ուրիանի(պարս.՝ باباطاهر عریان կամ (պարս.՝ باباطاهر عریان همدانی[3] (947, Հավրաման - 1032, Համադան, Իրան), պարսիկ բանաստեղծ։ Լուրի բարբառով գրած ռուբայիներում (քառյակներում), որ աչքի են ընկնում պարզությամբ և թարմությամբ, գովերգել է սերը, շոշափել հասարակական խնդիրներ, պատկերել տիրող անարդարությունները։ Գրել է մետաֆիզիկական աշխատություններ և սուֆիականների շրջանում տարածում գտած «Փոքրիկ զրույցներ» ժողովածուն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբա Թահերն ապրել է, ենթադրաբար, Համադանում՝ 1000 և 1055 թվականներին[4]։ Այլ տեղեկություններով՝ նա մահացել է 1019 թվականին։ Նրան նկարագրում են որպես շատ դյուրահավատ և համեստ մարդ, ով, սակայն, հաճախ է հայտնվել համաքաղաքացիների կողմից կատակների առարկա։ Լեգենդներից մեկն ասում է, որ ձմռանը մարդիկ նրան խորհուրդ են տվել լողանալ քաղաքային շատրվանի սառնամանիքին՝ բանաստեղծ դառնալու համար։ Հավատալով նրանց՝ նա առանձնացավ և մտավ ջրի մեջ։ Տեսնելով, որ մարդիկ ծիծաղում են իր վրա, նա հիասթափվում է և դուրս գալիս շատրվանից։ Սակայն դրանից հետո նա իրականում դարձավ բանաստեղծ։

Բաբա Թահերը գրել է «Լորի» (հայտնի է նաև որպես լուրսկի բարբառ) լեզվով։ Նրա «դուբեյթի» քառյակներն արտացոլում են Աստծուն որպես վերջնական ճշմարտություն (փաստ) ընկալելու հիացմունքը և դատապարտում է այս աշխարհի անիրավությունն ու անարդարությունը։ Բաբա Թահեր Օրյանի պոեզիայում գեղարվեստական միջոցների պարզությունն ու բնականությունը նրան ավելի է մոտեցնում ֆոլկլորին։ Բաբա Թահերի բանաստեղծությունները երկար ժամանակ փոխանցվել են բերնեբերան և գրվել XVII դարից ոչ շուտ։ Նա նաև արաբերեն լեզվով գրել է աստվածաբանական տրակտատներ (գիտական շարադրություն)[4]։

Իր իմաստության շնորհիվ Համադանում նրա գերեզմանը դարձել է ուղտատեղի[3]

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պատմիչ Կլեման Հիվարի, «Ուրիան» - մերկ, մականունը ստացել է, քանի որ գրեթե մերկ է շրջել, ինչպես այն ժամանակվա ժողովրդական երգիչներից շատերը։ Նաև, «ինչպես առհասարակ բոլոր երգիչներն Արևելքի մեջ», «խենթի» հռչակ է ունեցել, թեև հարգված բանաստեղծ էր[3]։

Ռուբայիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահա թե ինչպես եմ ստեղծված ես` ուրախ և տխուր,

Եվ այնուամենայնիվ, ես չեմ կարող համարվել բացառիկ։

Ես հողից եմ ստեղծված։ Ո՞վ չկա այնտեղ։

Սա նշանակում է, որ ես ծնվել էի ոչ պատահական։

Բաբա Թահեր Օրյանի դամբարանը Համադանում

Իմ սիրո տխրությունն ինձ մղում է անապատ,

Եվ կյանքս, ավաղ, խեղդվում է դժբախտության ավազների մեջ։

Եվ դու պնդում ես՝ համբերի՛ր։ Ես լացում եմ, բայց համբերում եմ,

Չնայած գիտեմ, որ համբերությունն է ինձ թաղում[5]։

Գերեզմանի կողքով անցա այգաբացին,

Ձայն լսեցի, ախ ու հառաչ ողբագին,

Ես լսեցի հողաթմբին գանգն ասաց`

Աշխարհն այս, չի արժենա մի հարդ չնչին։

Նա, ով ցավ չունի, շրջում է անհոգ, մեռած է վաղուց,

Նա, ով սեր չունի իր սառած սրտում, մեռած է վաղուց,

Դեռ այգալույսին ձայնում էր վարդին սոխակը փոքրիկ.

-Նա ով սեր չունի, չունի սրտակից, մեռած է վաղուց։

Մի սիրտ ունեմ թևակոտոր հավքի նման,

Ծովի ափին լքված-ընկած նավի նման,

Ինձ ասում են թառ նվագիր հե՜յ Թահեր,

Ո՞նց կհնչի ջարդված թառը սրտիս նման։

Հիշողության իմ մեծ ցանքսում թախծից բացի ուրիշ ոչինչ չի ծաղկում,

Իմ ճոխ այգում, հիմա միայն սգո ծաղիկ, ուրիշ ոչինչ չի ծաղկում,

Իմ տոչորված, սառն ու անշունչ, սրտիս դաշտի լայն տարածքում

Մահախորշակ, թույն ու թախիծ, անհուսության, բույսն անգամ չի ծաղկում։

Թախծի ծառը արմատ ձգեց իմ հոգու մեջ մեղավոր,

Աստծո շեմին պաղատեցի ես օրն իբուն, սգավոր,

Սիրելիներ, գնահատեք դուք մեկմեկու արժեքը.

Մահը քար է, ադամորդին` մի ապակի լուսավոր։

Վա՜յ այն օրը, երբ մեր Աստված մեզ կդատի իր շեմին,

Ինչ արկածներ, որ չտեսանք արդարության կամրջին,

Հերթով եկան, հերթով կերթան` ահել — ջահել անխտիր,

Վա՜յ այն պահին, երբ մի օր էլ մեզ կկցեն այդ հերթին։

Սրտիս հառաչին տեր եղիր, իմ Տեր,

Անտերի տերը միայն դու ես, Տեր,

Բոլորն ասում են` Թահերն անտեր է.

Աստվածն է տերս, չունեմ ուրիշ տեր։

Սիրտ իմ, ո՞նց ես, սիրտ իմ, ո՞նց ես, սիրտ իմ` ա՜խ,

Արյան մեջ ես, արյան մեջ ես. արյան մեջ ես, ա՜խ,

Լեյլիի սիրուց դռնեդուռ ընկած հեգ տանջահար ես

Մեջնուն ես դարձել, Մեջնուն ես դարձել, Մեջնուն ես ա՜խ։

Դու ասացիր, որ նավաստի ես մնամ,

Աչքի ջրով նավս վարեմ ու գնամ

Վախենում եմ, որ նավակս խորտակվի,

Անծայրածիր այս ծովի մեջ ես մնամ։

Հմայված եմ քո վարսերի բույրից չքնաղ, ով իմ վարդ,

Քո պատկերի գույնով տարված` սիրտս արյուն է, ով վարդ

Անհամբեր եմ ես քո սիուց, ես սիրահար աննկուն,

Դու Լեյլու պես, ես խելագար Մեջնունի պես, ով իմ վարդ։

Առանց տունուտեղ, անտեր, անընկեր ինձ արարեցին,

Մտամոլոր եմ, ինձ մտամոլոր աշխարհ բերեցին,

Ննջում են հիմա հողաթմբի տակ մոլորյալները.

Իմ կավը նրանց հողից հունցեցին ու արարեցին։

Ինչու՞ ես տրտում, ասա, սիրտ իմ սիրտ,

Միշտ մտախոհ ես, տանջահար իմ սիրտ,

Նստիր մի անկյուն, աղոթիր Աստծուն,

Գուցե մուրազդ կատարվի, իմ սիրտ։

Գանգատ ունեմ այս գլխիվայր պտույտից,

Հազար ցավ ու հառաչ ունեմ իմ բախտից,

Սրտակիցս տատասկին է խոնարհվել

Ես իմ միտքը ինչպե՞ս դարձնեմ հրճվալից։

Ես չգիտեմ իմ գաղտնիքը ում բացեմ,

Սրտիս ցավը ու կսկիծը ում ասեմ,

Ինչը բացեմ, երբ կնայեն բացահայտ.

Էլ գաղտնիքս ու՞մ հետ ասա, ես կիսեմ։

Հոգիս տրտում ու թախծոտ է, ո՞նց դիմանամ,

Թևակոտոր, անփետուր եմ, ո՞նց դիմանամ,

Ինձ ասում են ամեն կողմից` քիչ հառաչիր.

Իմ մտքի մեջ դու ես գալիս, ո՞նց դիմանամ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://iranarchpedia.ir/entry/13462
  2. https://www.iranicaonline.org/articles/hamadan-vii
  3. 3,0 3,1 3,2 Փ․ Թերլեմեզյան Բաբա Թահիր Ուրիանի Գեղարվեստ_1, 1908, էջեր 67, 68, (հայ.), accessdate=2021-03-04
  4. 4,0 4,1 Баба Тахер Орьян в БСЭ.
  5. Выдержки из однотомника классической литературы «Родник жемчужин» м-н О. Османова (Московский рабочий, 1979)
  6. «ԲԱԲԱ ԹԱՀԵՐ ՕՐԵԱՆ | Ռուբայիներ». Գրական կամուրջ. 2015 թ․ հունվարի 13. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քառյակներ և ղազալներ (պարսկերեն բնագրից թրգմ․ Ռ․ Աբրահամյան), Թեհրան, 1930։
  • Վ. Ժուկովսկի։ Ինչ-որ բան Բաբա-Թահիր Գոլիշի մասին։ «Ռուսական հնագիտական ընկերության Արևելյան բաժանմունքի գրությունները»։ 1901. т. 13.
  • Մ. Զանդ։ Занд М. И. Փառքի վեց դար, М. 1964. с. 172—73.
  • Զաբի-խոլլա Սաֆա։ Тарихе адабият дар Иран. т. 2. — Թեհրան. 1336. (1957).
  • Է. Գ. Բրաուն։ Պարսկաստանի գրական պատմությունը. v. 2. — Camb. 1956.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 184
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաբա Թահեր Օրյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաբա Թահեր Օրյան» հոդվածին։