Ժոզեֆ Ժան Պիեռ Լորան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ա. Լորանից)
Jump to navigation Jump to search
Ժոզեֆ Ժան Պիեռ Լորան
Joseph Jean Pierre Laurent
Ծնվել էհունվար 1823
Բանյոլ սյուր Սեզ
Մահացել է1900
Մարսել
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտությունաստղագետ, assayer և քիմիկոս
ՊարգևներԼալանդի մրցանակ
Joseph Jean Pierre Laurent Վիքիպահեստում

Ժոզեֆ Ժան Պիեռ Լորան (ֆր.՝ Joseph Jean Pierre Laurent, հունվար 1823, Բանյոլ սյուր Սեզ - 1900, Մարսել), ֆրանսիացի աստղագետ, որը հայտնաբերել է (51) Նեմաուսա աստերոիդը 1858 թվականին։

Նա այլևս չի կատարել աստերոիդների հայտնագործություններ, և նրա մասին համարյա ոչինչ հայտնի չէ։ Էդուարդ Ստեֆանը Լորանի մասին ասել է "շատ բանիմաց երիտասարդ"է (un jeune homme très habile) [1]։

Աստերոիդը հայտնաբերվել է օգտագործելով Բենջամին Վալզի տանը գտնվող մասնավոր աստղադիտարանը։ Վալզը թողել էր այս տունը մեկնելով Մարսել աշխատելու, որպես Մարսելի աստղադիտարանի տնօրեն։ Նա փոխանցել էր իր աստղադիտարանը Ժոզեֆ Ժան Պիեռ Լորանին, ով և հետագայում հայտնաբերել էր աստերոիդը։ Տան պատին, որը գտնվում է Նացիոնալ փողոց 32 հասցեով Նիմում, փակցված է հուշատախտակ աստերոիդի հայտնաբերման մասին [2]։

Վալզը հայտնել է հայտնաբերման մասին իր նամակում ուղղված Ֆրանսիական գիտությունների ակադեմիային [3] [4]։

Լորանն իր հայտնագործության համար արժանացել է Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի Լալանդի մրցանակին 1858 թվականին, հինգ այլ աստերոիդ հայտնաբերողների հետ միասին [5]։

(162) Լաուրենտիա աստերոիդն անվանվել է Լորանի պատվին։

Հայտնաբերած աստերոիդը
(51) Նեմաուսա 22 հունվար 1858

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]