Ա. Դևիդ Էնդրյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ա. Դևիդ Էնդրյուս
A. David Andrews
Ծնվել է1933
Քաղաքացիություն Իռլանդիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան

Ա. Դևիդ Էնդրյուս (անգլ.՝ A. David Andrews, ծնվ․1933), անգլիացի աստղագետ, աշխատել է Բոյդենի աստղադիտարանում։

Ուսանել է Օքսֆորդի Օրիել քոշեջում և Դուբլինի համալսարանում։ Վաղ 1960-ականներին աշխատել է Դանիայի Աարհուս աստղադիրարանում Մ. Ռուդյոբինգի հետ։ 1963 թվականին տեղափոխվել է աշխատելու Արմաղ աստղադիտարան Հյուսիսային Իռլանդիայում, որտեղ աշխատել է 35 տարի։ Էնդրյուսը հայտնաբերել է (1727) Մետե[1] աստերոիդը (անվանել է իր դանիացի կնոջ անունով), երբ նա զբաղեցնում էր հարավաֆրիկական Բոյդենի աստղադիտարանի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը։ Նա առաջինն էր, որ 1968 թվականին Արմաղի աստղադիտարանում սկսել է կիրառել համակարգիչներ աստղագիտական հետազոտությունների ամբողջական ծավալի համար։

Էնդրյուսը նաև եղել է Իռլանդական աստղագիտական ամսագրի խմբագիրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Schmadel L.D.,Dictionary of Minor Planet Names, 4th ed. Springer-Verlag (1999).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]