Աֆրիկայի Միացյալ Նահանգներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աֆրիկայի Միացյալ Նահանգները, աֆրիկյան պետությունների միավորման հենքի վրա եղած միություն է, որի ստեղծումն առաջարկել է Գանայի նախագահ Կվամե Նկրուման, այնուհետև այս առաջարկությանը սատարել է Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին։

Միության ստեղծման գաղափարը Գանայի առաջին նախագահ Կվամե Նկրումայինն է։ Ավելի ուշ այս առաջարկությանը անդրադարձել է Մուամար Քադաֆին 2000 թ-ին Լոմեում (Տոգո)[1], Կոնակրիում (Գվինեա) և Ադիս Աբեբայում (Եթովպիա) տեղի ունեցած գագաթնաժողովներում՝ կոչ անելով միավորվել։

Աֆրիկյան այսպիսի միության ստեղծումը խրախուսվում է մի շարք աֆրիկյան երկրների առաջնորդների կողմից։ Սակայն միության ստեղծման դեմ է Աֆրիկայի պետությունների մեծ մասը՝ ՀԱՀ-ի գլխավորությամբ։

Եթե ստեղծվի Աֆրիկայի Միացյալ Նահանգները (և իր մեջ պարունակի Աֆրիկայի բոլոր երկրները), ապա այն իր բնակչությամբ աշխարհում կլինի 3-րդը (2009 թ-ի տվյալներով 992 միլիոն մարդ) և առաջինը իր տարածքով։ Միության ազգաբնակչությունը կխոսի մոտ 2000 լեզուներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. United States of Africa?, BBC News, 11 июля 2000 (անգլ.)