Աֆիֆե Ժալե
![]() թուրքերեն՝ Afife Jale | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1902 |
Ծննդավայր | Քադըքյոյ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 24, 1941 |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Կրթություն | İnas Sanâyi-i Nefîse Mektebi? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ամուսին(ներ) | Selahattin Pınar? |
Աֆիֆե Ժալե (թուրքերեն՝ Afife Jale, 1902, Քադըքյոյ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն[1] - հուլիսի 24, 1941, Ստամբուլ, Թուրքիա), թատրոնի թուրք դերասանուհի, հայտնի է որպես Թուրքիայում առաջին մուսուլման թատրոնի դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աֆիֆե Ժալեն ծնվել է 1902 թվականին Ստամբուլում[2]՝ Հիդայեթա-բեյայի և Մեհիեի ընտանիքում։ Նա ուներ քույր՝ Բեհիեն, և եղբայր՝ Սալահը։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աֆիֆեն սովորել է Ստամբուլի աղջիկների համար նախատեսված արդյունաբերական դպրոցում, սակայն երազել է դառնալ դերասանուհի։ Միևնույն ժամանակ Օսմանյան կայսրությունում թուրք կանայք, ովքեր դավանում էին իսլամ, իրավունք չունեին բեմ բարձրանալու, իսկ եթե խաղում էին վերջինիս վրա, ապա միայն Ներքին գործերի նախարարության հրամանով։ Դերասանուհիներ կարող էին լինել միայն ոչ մուսուլման կանայք հունական, հայկական կամ հրեական ծագումով[2]։
Աֆիֆեի հայրը դեմ էր դստեր թատերական կարիերային, քանի որ կարծում էր, որ վերջինս անհեռանկարային է։ Չենթարկվելով հորը, Աֆիֆեն փախչում է հայրական տնից և նորաստեղծ կոնսերվատորիայում՝ Դարյուլբեդայիում (թուրքերեն՝ Darülbedayi), աշխատանքի է անցել որպես պրակտիկանտ[2]։ Կոնսերվատորիայում այդ ժամանակ բացվել էր մուսուլման կանանց համար նախատեսված դերասանուհիների վերապատրաստման դասընթացներ։ Հասկանալի էր, որ նրանք պետք է խաղային միայն կանանց լսարանի առաջ[3]։
Ստանալով թատերական կրթություն, Աֆիֆեն 1920 թվականին «Էմել»-ի դերով առաջնելույթ է ունեցել Yamalar Հուսեյին Սուաթ թատերական ներկայացումով։ Այդ ժամանակ ազգությամբ հայ դերասանուհի Էլիզա Բինեմեջյանը մեկնել էր արտասահման, որի արդյունքում «Էմել»-ի դերը մնացել էր թափուր։ Բեմում ելույթ ունենալով, նա վերցրել է Ժալե բեմական կեղծանունը։ Հենց այդ անունով էլ այն ժամանակից անվանում էին նրան։ Քադըքյոյի «Ապոլլոն թատրոն»-ում հանդես գալուց հետո, Աֆիֆեն ամբողջ աշխարհում դարձավ առաջին թուրք մուսուլման կին դերասանուհին։ Թատրոնի ղեկավարությունը զգուշացրել էր կին-մուսուլման դերասանուհիների սահմանափակումների մասին, որի արդյունքում 1921 թվականին նրան հեռացնում են թատրոնից[2][3][4]։ Ապա նա շարունակում է խաղալ տարբեր դերեր բազմաթիվ այլ թատերական բեմերում տարբեր կեղծանուններով։
Կորցնելով աշխատանքը, Ժալեն հայտնվում է ծանր ֆինանսական վիճակում, ահա շուտով սկսվում են սուր գլխացավերը։ Աֆիֆեն տարվում է թմրանյութերով[2]։
1923 թվականին Աթաթուրքը, ով հիմնադրել էր Թուրքիայի Հանրապետությունը, հարց էր բարձրացրել մուսուլման կանանց համար նախատեսված արգելքների մասին։ Արգելքների վերացումն Աֆիֆեին ետ բերեցին թատրոն։ Միայն թե թմրանյութերից նրա կախումը հաջողությամբ չպսակվեց և գնալով վերջինիս վիճակը վատանում էր, որը ի վերջո հանգեցրեց նրա բեմից հեռանալուն[2]։
Ընտանեկան կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թողնելով բեմը, Աֆիֆե Ժալեն ընդհանրապես սնանկացավ։ 1928 թվականին նա ծանոթանում է երաժիշտ Սելահաթին Պինարոմի (1902-1960) հետ։ Նրանք 1929 թվականին ամուսնանում են և տեղափոխվում են բնակվելու Ֆաթիհի բնակարանը՝ Ստամբուլի շրջաններից մեկում։ Սակայն նրանց ամուսնությունը ևս հաջողությամբ չպսակվեց և 1935 թվականին զույգերը բաժանվում են։ Ամուսնալուծության արդյունքում Աֆիֆեն տարվում է թմրանյութերով[4]։
Ամուսնալուծությունից հետո Ժալեն ընկել է Բաքըրքյոյի հոգեբուժական հիվանդանոց՝ թմրանյութերից կախվածությանը վերջ տալու համար։ Այնտեղ նա անցկացրել է իր վերջին տարիները։ Աֆիֆե Ժալեն մահացել է 1941 թվականի հուլիսի 24-ին[4]։
Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1987 թվականին լրագրող Նեզիհե Արազը (1922-2009) գրել է թատերական պիես, որը կրում էր «Աֆիֆե Ժալե» անունը։ Այն խաղացվել է բեմում։ Պիեսի հիման վրա ֆիլմ է նկարահանվել[3][5]։
Աֆիֆե Ժալեի ողբերգական ճակատագիրը ներկայացված է ռեժիսոր Շահին Կայգունայի «Աֆիֆե Ժալե» (1987) ֆիլմում[4][6], ինչպես նաև ռեժիսոր Ջեյդ Ասլի Քիլիչկիրանի Կիլիտ ֆիլմում (2008)[7]։ Այս երկու ֆիլմերում էլ Աֆիֆեի դերը խաղում էր դերասանուհի Մյուժդե Արը[3][8]։
Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 թվականին Թուրքիայի օպերայի և բալետի պետական թատրոնում «Modern Dance Company» ընկերությունը բեմադրել է «Աֆիֆե» բալետը, որը նվիրված էր դերասանուհու կյանքին[3][4]։ Բալետը բեմադրվել է նաև 2012 թվականին Քադըքյոյի Süreyya Opera House օպերային թատրոնում[9][10]։
2000 թվականին երգչուհի Սելվա Էրդեները հանդես է եկել Աֆիֆե մենակատարային ալբոմով, որն ուղեկցվում էր մոսկովյան ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբով[3][11]։
2004 թվականին Թուրքիայում ցուցադրվել է «Yüzyılın aşkları: Afife ve Selahattin» դերասանուհու կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմը[3][12]։
«Afife Jale Sahnesi» մշակութային կենտրոնը, որը գտնվում է Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում, անվանվել է նրա պատվին[3][13]։
1997 թվականին Yapı Kredi Sigorta ապահովագրական ընկերությունը ի պատիվ դերասանուհու սահմանել է Afife Jale Theatre Авард մրցանակը։ Մրցանակը շնորհվում է ամեն տարի թատրոնի դերասաններին[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Afife Jale Kimdir?
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Yalçın, Soner (2007-06-24)։ «Kokain tutkusunun yok ettiği ünlü karı koca»։ Hürriyet։ Վերցված է 2013-05-20
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Afife Jale» (Turkish)։ İstanbul Kadın Müzesi։ Վերցված է 2013-05-21
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Afife dans ediyor»։ Hürriyet (Turkish)։ 1998-12-12։ Վերցված է 2013-05-21
- ↑ «Yazar Nezihe Araz öldü»։ Sabah (Turkish)։ 2009-07-26։ Վերցված է 2013-05-21
- ↑ «Afife jale (1987)»։ IMDb։ Վերցված է 2013-05-21
- ↑ «Kilit (2008)»։ IMDb։ Վերցված է 2013-05-21
- ↑ «Müjde Ar, yine Afife Jale’nin izinde»։ Hürriyet (Turkish)։ 2007-10-12։ Վերցված է 2013-05-21
- ↑ «"Afife" balesi 14 yıl aradan sonra yeniden sahnede»։ Hürriyet Kültür Sanat (Turkish)։ 2012-11-06։ Վերցված է 2013-05-21
- ↑ Ertan, Özlem (2012-11-29)։ «Dansçılar, Afife Jale’yi anlatıyor»։ Taraf (Turkish)։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-16-ին։ Վերցված է 2013-05-21
- ↑ «The Living Composer Project-Erdener, Turgay»։ Composers 21։ Վերցված է 2013-05-21
- ↑ «Nereden Sevdim O Zalim Kadını...»։ Milliyet (Turkish)։ 2004-04-13։ Վերցված է 2013-05-21
- ↑ «'Islah Evi' Afife Jale Sahnesi'nde!»։ Milliyet (Turkish)։ 2013-01-02։ Վերցված է 2013-05-21
- ↑ «Afife'yi hafife alma»։ Hürriyet (Turkish)։ 2013-04-27։ Վերցված է 2013-05-20