Աքբար II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աքբար II
Circle of Ghulam Ali Khan Portrait painting of Akbar II ca 1827 ROM.jpg
Ծնվել էապրիլի 22, 1760(1760-04-22)
ԾննդավայրMukundpur, Հնդկաստան
Amarpatan, Satna District, Rewa division, Մադհյա Պրադեշ, Հնդկաստան կամ Satna District, Rewa division, Մադհյա Պրադեշ, Հնդկաստան
Մահացել էսեպտեմբերի 28, 1837(1837-09-28) (77 տարեկանում)
Մահվան վայրRed Fort, Դելի, Մեծ Մողոլների կայսրություն
Կրոնիսլամ
Մասնագիտությունբանաստեղծ
Ծնողներհայր՝ Shah Alam II?
Զբաղեցրած պաշտոններQ66921279?
ԵրեխաներԲահադուր Շահ II, Mirza Jahangir?, Mirza Jahan Shah?, Mirza Babur?, Mirza Salim? և Mirza Nazim Shah?
Akbar II Վիքիպահեստում

Աքբար II (22 ապրիլի 1760 թ. – 28 Սեպտեմբերի 1837 թ.), Աքբար Շահ II, Հնդկաստանի նախավերջին մողոլ կայսր։ Գահակալել է 1806–1837 թվականներին։ Նա Շահ Ալամ II-ի երկրորդ որդին է և Բահադուր Շահ II-ի հայրը։ Աքբարը ուներ փոքր ինքնահռչակ հզորություն մինչև Բրիտանական ղեկավարության ուժեղացումը Հնդկաստանի վրա Արևելահնդկական ընկերության միջոցով։ Մահվանից առաջ ուղարկել է Ռամ Մոհան Ռոյին Բրիտանիա՝ որպես դեսպան։ Նրա գահակալության ընթացքում՝ 1835 թ.-ին, Արևելահնդկական ընկերությունը դադարեց կոչել ինքն իրեն Մողոլական կայսրության գործակալ և թողարկել այդ անունով մետաղադրամ։ Պարսկական կապերը ընկերության մետաղադրամների հետ դրա ազդեցությամբ վերացան։ Նրա գերեզմանը գտնվում է Մեհրաուլիում 13-րդ դարի սուֆիյական Սբ. Քութբուդդին Բախթիար Կակիի դարգահի կողքին, մարմարյա պատնեշում, Բահադուր I Շահի և Շահ Ալամ II-ի գերեզմանների մոտ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրզա Աքբար արքայազնը ծնվել է ապրիլի 22-ին 1760 թ.-ին Շահ Ալամ II կայսեր Մուքունդփուրումի Ռեվա քաղաքում մինչ իր հայրը աքսորի մեջ էր։ 1781 թ.-ի մայիսի 2-ին Ռեդ ֆորթում արքայազնը դառնում է թագաժառանգ Վալի Ադ Բահադուր անվամբ, իր եղբոր մահվանից հետո։ Երբ դավաճան ներքինի Գուլամ Քադիրը գրավեց Դելին, երիտասարդ արքայազն Միրզա Աքբարը պարում էր նոտչ այլ արքայազնների և արքայադուստրերի հետ։ Նա հաստատեց ինչպես են Մողոլական կայսերական ընտանիքի անդամները նվաստացվել՝ սովամահ լինելով։ Երբ Ջահան Շահ IV-ը փախուստի դիմեց, Միրզա Աքբարը տիտղոսակիր կայսր էր Աքբար Շահ II տիտղոսով, և մնաց կայսր անգամ իր հոր Շահ Ալամ II-ի վերահաստատումից հետո, մինչև 1788 թ.-ի դեկտեմբերը։

Գահակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսր Աքբար Շահ II-ը իր տիտղոսով գահակալել է երկար ժամանակ, սակայն սահմանափակված էր միայն Դելիի Ռեդ Ֆորթում։ Դելիի մշակութային կյանքը ծաղկում ապրեց նրա գահակալման ժամանակ։ Սակայն Արևելահնդկական ընկերությունը, հատկապես Լորդ Հասթինգսը, ում նա մերժեց լսարան տրամադրել ինքնիշխան լինելու և այլ պայմաններով, թեև նրա համար դա պատվաբեր էր, մեծացրեց նրա հիասթափությունը բրիտանացիների նկատմամբ, ովքեր հարգում էին իրեն որպես իրենց թոշակառու։ Այնուհետև բրիտանացիները նվազեցրին ձևական իշխանությունը մինչև ՛՛Դելիի արքա՛՛ 1835 թ.-ին, և Արևելահնդկական ընկերությունը դադարեց գործել որպես Մողոլական Կայսրության գործակալ, ինչպես 1803-1835 թվականներին։ Միաժամանակ նրանք փոխարինեցին մետաղադրամի պարսկերեն գրվածքները անգլերենով և կայսեր անունը այլևս չէր գրվում։ Բրիտանացիները քաջալերեցին Աուդի նավաբին և Հիդերաբադի նիզամին կրել արքայական տիտղոսնեեր, որպեսզի ավելի պակասեցնեն կայսեր ազդեցությունը և հեղինակությունը։ Հարգանքից ելնելով նիզամը չարեց դա, բայց Ավադի նավաբը արեց։ Սակայն Աքբար II Շահը հեղինակության էր արժանացել Սինդում, մասնավորապես, երբ Մողոլական կայսրությունը հանդես եկավ Ֆիրմանով(պրսկ. فرمان farmân‎, հրաման) 1783 թ.-ին, որը նշանակեց Միր Ֆաթեհ Ալի Խան Տալպուրին Սինդի նոր նավաբ և հաստատեց խաղաղություն հատկապես կատաղի կռիվներից և Կալհորայի գահընկեցությունից հետո տալպուրական ցեղերի մասնակցությամբ։ Աքբար Շահ II նշանակեց Բենգալի բարեփոխիչ Ռամ Մոհան Ռոյին, որպեսզի բողոքարկի իր բուժման համար Արևելահնդկական ընկերությանը։ Հետո Ռամ Մոհան Ռոյը այցելեց Անգլիա, որպես մողոլական պատվիրակ դատավոր սբ. Ջեյմսի մոտ, իրեն ռաջայի կոչում շնորհելու համար։ Ռամ Մոհան Ռոյը պահանջեց հուշահամալիր Մողոլական տիրապետության պատվին, բայց ապարդյուն։ Նրա գերեզմանը գտնվում է Մեհրաուլիում 13-րդ դարի սուֆիյական սբ. Քութբուդդին Բախթիար Կակիի դարգահի կողքին, մարմարյա պատնեշում, Բահադուր I Շահի և Շահ Ալամ II-ի գերեզմանների մոտ։

Արծաթե մետաղադրամ, թողարկված Աքբար II-ի կողմից, Հնդկական թանգարան, Կոլկաթա
Գուլամ Մուրտազա Խան, Դելիում Աքբար II-ի դարբար
Շահ Ալամի և Աքբար II-ի գերեզմանները, 1890-ականներ

Սերունդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Խռովությունից հետո, մողոլ Միրզա զարմիկները, Բահադուր Շահ Զաֆարի որդին, Աքբար II-ի որդին, փախչել են հարևան տարածքներ բրիտանացիների կողմից գրավվելու վախից։ Մողոլ արքայազն Միրզային թագաժառանգը ինքը սպանել է կռվի ժամանակ։ Շատ իշխաններ բնակություն հաստատեցին Հնդկաստանի տարբեր մարզերում, սակայն ոմանք բնակություն հաստատեցին Բուրմայում և Բենգալում, այդ թվում շատերը կայսերական ընտանիքի անդամներից, քանի որ կայսր Բահադուր Շահ II-ը աքսորվել էր Ռանգունի Բուրմա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The New Cambridge History of India.
  • Akbar Shah's Rule։ Coins Of India.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]