Աքարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աքարում
ՀեղինակԱկսել Բակունց
Ժանրպատմվածք
Բնօրինակ լեզուհայերեն
Լեզուհայերեն
Կերպար(ներ)

Հանեսի աղջիկ Շահան
Ղազախի Օհան

Սանդուխտ
Ստեղծման տարեթիվ1926
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակման տարեթիվ1976

Աքարում[1], Ակսել Բակունցի «Մթնաձոր[2]» ժողովածուի պատմվածքներից է։ «Մթնաձոր» ժողովածուի մեջ մտնող գրեթե բոլոր պատմվածքներում հեղինակը հնչեցնում է հին գյուղի մահացման ողբը, սրբագործում է նահապետական հետամնաց բարքերը և ապրելու ձև է համարում անմարդաբնակ քարանձավների լռությունը[3]։

Տպագրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակսել Բակունցը 1925-1926 թվականներին պարբերական մամուլի էջերում, գերազանցապես «Խորհրդային Հայասստան» օրաթերթում տպագրում է այն տասնութ պատմվածքները, որոնք հետագայում զետեղել է «Մթնաձոր» ժողովածուի մեջ[3]։ Այդ պատմվածքները «Մթնաձորի» առաջին հրատարակության մեջ ունեցել են որոշակիորեն կանոնակարգված դասավորություն և եղել են հետևյալ կերպ՝ «Մթնաձոր», «Վանդունց Բադին», «Աքարում», «Այու սարի լանջին», «Ծիրանի տափ», «Միրհավ», «Հանավանք», «Գյուլբաճարի համար», «Մինա Բիբին», «Խաղլացավ», «Զորբան», «Օրանջիա», «Մրոց», «Մթնաձորի չարքը», «Խոնարհ աղջիկը», «Լառ Մարգար», «Սաբու», «Ալպիական Մանուշակ»։

«Աքարում» պատմվածքը առաջին անգամ հրատարակվել է 1926 թվականին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, հեղինակային մասնակի խմբագրմամբ այն զետեղվել է «Մթնաձոր» ժողովածուի մեջ, այնուհետև 1955 թվականին Երկերի երևանյան միհատորյակում, 1956 թվականին «Ամբողջական գործը» բեյրության հրատարակության 2-րդ հատորում, 1964 թվականին՝ Երկերի առաջին հատորում։ Աքարը՝ Ագարակ անվան բարբառային տարբերակն է. Ագարակ անունով Սյունիքում մի քանի գյուղեր են եղել[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակը «Աքարում» պատմվածքը սկսում է բնության հիանալի նկարագրումով, որով ընթերցողը կանխակալ պատկերացում է ունենում հետագա գործողությունների մասին։ Աքար գյուղի նկարագրությունը տալիս է հետևյալ կերպ.

Աքար գյուղը գեղանիստ է, շրջապատված անտառներով։ Անտառում դարավոր կաղնիներ կան և հին վանքի ավերակներ։ Ծառերի տակով պաղ առու է հոսում, գյուղի փողոցներով անցնելիս աղտոտվում և ներքև, չիմաններում ճահճանում[5]։

Պատմվածքը ներկայացնում է Աքարում տարածված քոսի, աչքացավի, դաբաղի և այլ հիվանդությունները։ Աքարը հին գյուղ է՝ ահնիշելի ժամանակներից։ Այնքան հին և աղքատ գյուղ է, որ եթե երկու տարի չմշակեեն հողերը, ամբողջ գյուղը կհայտնվի անտառի մեջ։ Պատմվածքը Հանեսի աղջիկ Շահանի և իր աղջիկների մասին է։ Շահանի ամուսինը մահացել էր և նա՝ լինեով այրի, պահում և մեծացնում էր իր երեխաներրին։ Ութ տարի էր արդեն, ինչ նա քաղհան էր անում, հաց էր թխում և շալակով ցախ բերում։ Մի օր նայելով իր մեծ աղջկան՝ Սանդուխտին, տեսնում է, որ նա դեռևս չի հասունացել և անհանգստանում է, ինչո՞ւ ուշ է ձևավորվում մարմինը, շարժումները դեռևս մանկական են, հարցերը անմեղ և միամիտ։ Տեսնելով այդ ամենը շատ է մտածում, կարծում է, որ ոչ մեկ չի ցանկանա նրան կնության առնել։ Օրեր անց գյուղացիներից մեկը՝ Ղազախի Օհանը, հարց ու փորձ է անում աղջկանից, ցանկանում իր տղայի համար ձեռքը խնդրել, բայց դրա հետ մեկտեղ՝ Շահանից ուզում է նաև կալն ու խանգարված մարագը։ Շահանը Օհանի ասածները պատմում է իր եղբորը և համաձայնվում են, աղջկան կնության տալ Օհանի տղային։ Շաբաթներ անց, պատրաստում են կալ ու մարագի վաճառքի թուղթը և գնում են ակտը գրանցելու։ Սանդուխտին բժիշկը ներս է կանչում և տեսնում է, որ Սանդուխտը դեռ չի հասունացել, դեռ մանկակական կազմվածք ունի և զգուշացնում է, որ ամուսնանալը վատ հետևանքների կարող է հանգեցնել։ Հետդարձի ճանապարհին Շահանը բժշկի մտահոգությունները հայտնում է Ղազախի Օհանին, բայց վերջինս պնդում է, որ պետք է ամուսնությունը կայանա և դեմ է գնում օրենքներին և կարգերին։ Ամուսնանալուց ամիսներ անց, Սանդուխտը իր սրտի տակ անհանգիստ շարժումներ է զգում և շատ է անհանգստանում։ Հետո հասկանում է, որ երեխայի է սպասում։ Մի անգամ ջրի ճանապարհին մանկամարդ մի հարս նրան սովորեցնում է, թե ինչպես կարող է ազատվել երեխայից։ Սկզբից վախենում է Սանդուխտը, իսկ հետո վճռական որոշում կայացնում։ Կատարում է այնպես, ինչպես այսովորեցրել էին․

Սոված մնաց երկու օր, երրորդ օրը դեղին ծաղկի ջուր խմեց և երբ փորում անասելի ցավեր զգաց, շրթունքներն ու փոքրիկ բռունցքները ցավից սողմելով, աննկատ վազեց գոմը, դուռը դրեց։ Ցավը թնդալիս պիտի քարով խփեր փորին։ Ղազախի Օհանը գոմի դուռը բաց արեց և դռան մոտ արյուն տեսավ, իսկ հետո հարսին՝ ուշաթափ ընկած։ Սանդուխտին տուն տարան։ Լուսադեմին արյան վերջին կաթիլի հետ թռավ և նրա շունչը[5]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանեսի աղջիկ Շահան
  • Ղազախի Օհան
  • Սանդուխտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://hy.wikisource.org/wiki/%D4%B1%D6%84%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. https://tarntercum.ru/2020/03/aksel-bakunc-patmvacqner.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. 3,0 3,1 Ակսել, Բակունց (1986). Երկեր. Երևան: Սովետական գրող. էջ 7.
  4. Ակսել, Բակունց (1976). Երկեր, Չորս հատորով, հատոր 1. Երևան: Հայկական ՍՍՀ. էջ 623.
  5. 5,0 5,1 Ակսել, Բակունց (2003). Ծիրանի Փողը. Երևան. էջ 50. ISBN 99930-2-678-6.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Աքարում