Ափոքալիփտիքա
Ափոքալիփտիքա | |
---|---|
![]() Ափոքալիփտիքա | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Հելսինկի, Ֆինլանդիա |
Ժանրեր | թավջութակային մետալ, սիմֆոնիք մետալ, ինստրումենտալ ռոք, փրոգրեսիվ մետալ, հեվի մետալ |
Գործունեություն | 1996–ներկա |
Լեյբլ | MCA Music, Inc., Zen Garden, GUN records,Mercury, 20-20, Jive Records, Zomba Label Group, Sony BMG |
Կայք | apocalyptica.com |
Անդամներ | |
Eicca Toppinen Paavo Lötjönen Perttu Kivilaakso Mikko Sirén | |
Նախկին անդամներ | |
Max Lilja Antero Manninen | |
Apocalyptica Վիքիպահեստում |
Ափոքալիփտիքան (ֆիններեն՝ Apocalyptica) Ֆինլանդիայում հիմնված մետալի խումբ է, որն օգտվում է թավջութակներից։ Խմբի անդամները համագործակցել են դեռևս 1993 թվականից՝ Մետալլիքայի երաժշտությունները թավջութակով կրկնօրինակելով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործունեության սկիզբը (1993-1995)[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապոկալիպտիկայի նախնական կազմում ընդգրկված էին չորս թավջութակահարներ՝ Էիկա Թոփինենը, մակս Լիլյան, Պաավո Lյոթիոնեն և Անտերո Մաննինենը, որոնք ստացել էին դասական երաժշտական կրթություն: Երիտասարդները միասին սովորել էին կոնսերվատորիայում և «heavy metal»-ի (հեվի մետալ - ծանր մետալ) սիրահարներ էին: Հետագայում Մակս Լիլյան հիշում էր. «Մենք՝ «Ապոկալիպտիկա»-ի երաժիշտներս, միմյանց ճանաչում ենք արդեն տասը տարի: Մենք հաճախ հանդիպում էինք երաժիշտների ճամբարներում: Մինչ մենք կսկսեինք նվագել Metallica խմբի երգերը, արդեն հնչեցրել էինք Ջիմի Հենդրիքսի ստեղծագործություններն ու էլի մի քանի նման բաներ՝ երկու-երեք թավջութակով: Այնպես որ այս նվագարաններով ինչ-որ տարօրինակ ու անսովոր բան նվագելը մեզ համար արդեն բնավ նորություն չէր: Մենք բոլորս ծանր մետալի սիրահարներ ենք, իսկ Metallica-ն բոլորիս ամենասիրելի խումբն է: 1993 թվականի ամառն էր: Մենք զվարճալի ծրագիր էինք կազմել ամառային մի ճամբարի ընթացքում նվագելու համար և ուզում էինք ունկնդրին ինչ-որ առանձնահատուկ բան մատուցել: Այդպես, որոշեցինք մեր ընկերների, դասական երաժշտական կրթություն ունեցող երաժիշտների համար թավջութակներով նվագել մի քանի մետալ ստեղծագործություններ: Պետք է խոստովանեմ, որ մենք այն ժամանակ շատ զվարճացանք: Ավելին, նույնիսկ մեծ հաջողությամբ ընդունեցին մեզ»: Այդ ելույթից հետո թավջութակահարները միտք հղացան մետալ երաժշտության էքսպերիմենտներին ավելի լուրջ վերաբերվել: Նրանք երկու անգամ ելույթ ունեցան իրենց ակադեմիայի պատի տակ, իսկ հետո, երբ «Ապոկալիպտիկա»-ն դարձավ քառյակ, սկսեցին հանդես գալ Հելսինկիի ակումբներում: Իրենց խմբի անունը երաժիշտները կազմեցին «ապոկալիպսիս» և «Մետալիկա» բառերի միացմամբ: 1995 թվականից «Ապոկալիպտիկա»-ն սկսեց հանդես գալ մեծ բեմերին: Մեկ տարի անց նրանց համերգային եկամուտն արդեն կազմում էր 50 հազար:
Քավերների ժամանակաշրջանը (1995-2000)[խմբագրել | խմբագրել կոդը]
1995 թվականի դեկտեմբերին տեղական Zen Garden Records ֆիրմայի ներկայացուցիչը խմբին առաջարկեց թողարկել մի ամբողջ ալբոմ՝ Metallica-ի երգերի հիման վրա: Դեբյուտային «Apocalyptica Plays Metallica by Four Cellos» («Ապոկալիպտիկա»-ն նվագում է «Մետալիկա» չորս թավջութակով) հրապարակվեց 1996 թվականին և մեկ տարվա ընթաքցում վաճառվեց 250 հազար օրինակով: Սկավառակից երկու ստեղծագործություն հնչեց ամերիկյան «Your Friends and Neighbours» ֆիլմում:
1998 թվականին «Ապոկալիպտիկա»-ի երաժիշտները ձեռնամուխ եղան «Inquisition Symphony» ալբոմի ձայնագրման աշխատանքներին, որը թողարկվեց ապրիլ ամսին: Առաջին անգամ, ի թիվս Metallica, Sepultura, Pantera և Faith No More խմբերի երգերի կատարումների, խումբը սկավառակում ներկայացրեց սեփական ստեղծագործությունները, որոնց հեղինակն էր Էիկա Թոփինենը: Այս ալբոմը սպառվեց մեծ քանակությամբ և Ֆինլանդիայում ընդգրկվեց ամենաշատը վաճառված սկավառակների առաջատար տասնյակում:
Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընթացիկ անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Eicca Toppinen -- թավջութակ (1995-ներկա)
- Paavo Lötjönen -- թավջութակ (1996-ներկա)
- Perttu Kivilaakso -- թավջութակ (1999-ներկա)
- Mikko Sirén -- հարվածային գործիքներ (2003-ներկա)
Անցյալ անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Max Lilja -- թավջութակ (1995-2002)
Ժամանակավոր անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Dave Lombardoն Slayerից – հարվածային գործիքներ (2003–2007)
- Sami Kuoppamäki - հարվածային գործիքներ (2003-2006)
- Antero Manninen – թավջութակ (1996–1999, 2002-ներկա)
- Toryn Green - շրջագայող վոկալիստ (2008-ներկա)
- Tony Kakko - շրջագայող վոկալիստ (2008) (միայն Ֆինլանդիայում)
- Corey Taylor - շրջագայող վոկալիստ (2008) (միայն Հյուսիսային Ամերիկայում)
Երաժիշտ հյուրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոկալիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Adam Gontier-ը Three Days Grace-ից (“I Don't Care”)
- Corey Taylor-ը Stone Sour/Slipknot-ից(“I'm Not Jesus”)
- Cristina Scabbia-ն Lacuna Coil-ից (“SOS (Anything But Love)”)
- Emmanuelle Monet-ը Dolly-ից (“En Vie”)
- Lauri Ylönen-ը The Rasmus-ից (“Life Burns!”, “Bittersweet”)
- Linda Sundblad-ը Lambretta-ից (“Faraway Vol.2”)
- Մարթա Յանդովա-ն Die Happy-ից (“Wie weit” / “How Far”)
- Mats Levén-ը Therion, Krux-ից (“SOS”, “I Don't Care”) (Backing Vocals)
- Matt Tuck-ը Bullet for My Valentine-ից (“Repressed”)
- Matthias Sayer-ը Farmer Boys-ից (“Hope Vol.2”)
- Max Cavalera-ն Soulfly, Cavalera Conspiracy, Nailbomb, նախկին-Sepultura-ից (“Repressed”)
- Նինա Հագեն-ը (“Seemann”)
- Sandra Nasic-ը Guano Apes-ից (“Path Vol.2”)
- Թիլ Լինդեմանը Ռամշտայնից (“Helden”)
- Վիլե Վալոն HIM-ից ("Bittersweet")
Երաժշտական գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Tomoyasu Hotei (“Grace”) (կիթառ)
- Dave Lombardo-ն Slayer-ից (“Last Hope”, “Betrayal/Forgiveness”, "Reflections" (Ալբոմ)) (հարվածային գործիքներ)
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1996։ Plays Metallica by Four Cellos
- 1998։ Inquisition Symphony
- 2000։ Cult
- 2003։ Reflections
- 2005։ Apocalyptica
- 2006։ Amplified // A Decade of Reinventing the Cello
- 2007։ Worlds Collide
- 2010։ 7th Symphony'
Տեսաերիզներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Live (2001)
- Reflections Revised (2003)
- The Life Burns Tour (2006)
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Apocalyptica (Christmas Single) (1996)
- Harmageddon (1998)
- Path Vol.2 (2001)
- Hope Vol.2 (2002)
- Faraway Vol.2 (2003)
- Seemann (2003)
- Bittersweet (2004)
- Wie Weit/How Far/En Vie (2005)
- Life Burns (2005)
- Repressed (2006)
- I’m not Jesus (2007)
- S.O.S. (Anything But Love) (2007)
- I Don’t Care (2008)
- End Of Me (2010)
- Not strong Enough (2010)[1]
- Broken Pieces (2010)[1]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Apocalyptica official site (անգլերեն)»։ Վերցված է 2009 թ․ հունվարի 20
- «MySpace: Apocalyptica (անգլերեն)»։ Վերցված է 2009 թ․ հունվարի 20