Ացտեկական նոր տարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ացտեկական նոր տարի

Տեսակտոն
ԱմսաթիվՄարտի 12
Տոնվում էFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ

Ացտեկական նոր տարի (իսպ.՝ Año Nuevo Mexicano կամ Año Nuevo Azteca; ացտ.՝ Yancuic Xīhuitl), նոր տարվա տոնումն ըստ ացտետական օրացույցի: Ամսաթիվը, որին համապատասխանում է այդ տոնը Գրիգորյան օրացույցով, կախված է օգտագործվող օրացույցի տեսակից, սակայն ընդունված է համարել, որ այն նշվում է մարտի 12-ի առավոտյան[1]: Տոնը նշվում է Նաուա ցեղի կողմից, որոնք ապրում են ներկայիս Մեքսիկայի որոշ շրջաններում: Տոնակատարման համար օգտագործվում է Մոնտեսումայի սոճին (սոճու տեսակներից մեկը), որի վրա նոր տարվա նախօրեին վառում են մոմեր, սրան զուգահեռ տեղի են ունենում հրավառություններ, նվագում են թմբուկ և երգում են երգեր: Որոշ կարևորագույն տոնական միջոցառումներ տեղի են ունենում Ուաուչինանգոյում[2], Նաուպանեում, Մեխիկոյում, Զոնգոլիկեում և Հիկոտեպեկեում:

Ավելի ուշ և ավելի ընդունված է Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի պրոֆեսոր Ռաֆայել Տենի տարբերակը, որը հիմնված է Դուրանի, Սահագունի և Ալֆոնսո Կասոյի ուսումնասիրությունների վրա[3]: Նրա հաշվարկները հաստատում են, որ մեքսիկական տարվա առաջին օրը եղել է փետրվարի 13-ը, որը համապատասխանում է հին Հուլյան օրացույցին կամ փետրվարի 23-ին` ըստ ներկայիս Գրիգորյան օրացույցի: Օգտագործելով այդ հաշվարկները` դրանցով ստուգվում է Ուիցիլոպոչտիլիի ծննդյան տարեդարձը, տարվա վերջը և «Տարվա ավարտ» բոլորաշրջանը, նոր կրակի արարողությունը և «2 Ատակլ» տարվա «1 Տեպչատլ» օր-նշանը[4], որը համապատասխանում է փետրվարի 22-ին:

Այդ 365 օր ունեցող տարին կապվում էր արեգակնային տարվա հետ և բաժանվում էր 18 ամսվա և 20 օրվա մեջ, ինչպես նաև` լրացուցիչ 5 օր տարվա վերջում: Բացի այդ, կան որոշ ձեռագրեր, որոնցում հաստատվում է նահանջ տարվա գոյությունը[5][6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «El Observador #1 Bilingual Newspaper»։ El Observador։ Վերցված է 2012-12-07 
  2. «Inicia año nuevo Azteca»։ Oem.com.mx։ Վերցված է 2012-12-07 
  3. The Mexica Calendar and the Cronography, Rafael Tena. INAH-CONACULTA 2008.
  4. Crónica Mexicayotl, Fernando Alvarado Tezozomoc p 36
  5. Folio 92r Codex Magliabechi (1553), Biblioteca Nazionale Centrale de Florencia: XIII, 3, 1996
  6. Folio 7r Codex Telleriano-Ramensis (1562—1563), Bibliotheque Nacionale de France. Ms Mex 385, 1995.