Արևշատ Ավագյան (քանդակագործ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արևշատ Ավագյան (այլ կիրառումներ)
Արևշատ Ավագյան
Ծնվել էհոկտեմբերի 25, 1945(1945-10-25)
ԾննդավայրԱրմավիր, Հայաստան
Մահացել էսեպտեմբերի 21, 2009(2009-09-21) (63 տարեկանում)
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
ԱզգությունՀայաստան
Ստեղծագործություն(ներ)Նորայր Սիսակյանի հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Արևշատ Արամի Ավագյան (1945, հոկտեմբերի 25, Հոկտեմբերյան - 2009, սեպտեմբերի 21, Երևան), հայ քանդակագործ, նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևշատ Արամի Ավագյանը ծնվել է Հոկտեմբերյան քաղաքում 1945 թվականին։ Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Ստեղծագործել է հաստոցային և մոնումենտալ քանդակագործության բնագավառում։ Հեղինակ է հուշարձանների, դեկորատիվ աշխատանքների, դիմաքանդակների։ Աշխատանքները գտնվում են արտասահմանյան մի շարք երկրների թանգարաններում և պատկերասրահներում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում[1]։ 1987 թվականին ստեղծել է Նորայր Սիսակյանի հուշարձանը Աշտարակ քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]