Արևելյան Անգլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելյան Անգլիայի դրոշը
Արևելյան Անգլիան Նորֆոլկի և Սուֆոլկի ադմինիստրատիվ խորհուրդների հետ՝ հյուսիսում և հարավում կարմիրով նշված, և Քեմբրիջշիրը՝ վարդագույնով նշված, դեպի արևմուտք

Արևելյան Անգլիան աշխարհագրական դիրքով գտնվում է Անգլիայի հենց արևելյան մասում։ Ներառված տարածքը բազմազան է[1], սակայն ըստ «NUTS 2»-ի՝ օրինական կերպով նրա կազմի մեջ են մտնում Նորֆոլկը, Սուֆոլկը և Քեմբրիջշիրը՝ ներառելով Պետերբորոու Սիթիի իշխանության տարածքը[2]։ Անունը սկիզբ է առել Արևելյան Անգլեսում անգլոսաքսոնական թագավորությունից. ցեղ, որի անվանումը ծագել է Անգլիայից, Հյուսիսային Գերմանիա։

Տարածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Անգլիայի կազմի մասին սահմանումները տարբեր են։ Արևելյան Անգլիայի անգլոսաքսոնական թագավորությունը ստեղծվել է 6-րդ դարում։ Ի սկզբանե այն կազմված է եղել Նորֆոլկից և Սուֆոլկից և ընդարձակվել է դեպի արևմուտք՝ իր մեջ ներառելով Քեմբրիջշիրի մի մասը։ Ժամանակակից «NUTS 2» վիճակագրական միավորը Հարավային Անգլիայի մեջ է ներառում Նորֆոլկը, Սուֆոլկը և Քեմբրիջշիրը՝ (ներառելով Պետերբորոու Սիթիի իշխանության տարածքը)[2] : 1976թ-ից սկսած այս երեք մարզերը կազմում են Արևելյան Անգլիայի Հռոմի Կաթոլիկ Թեմը, և 2016թ-ին կառավարության նվիրման փաթեթի մեջ էին գրանցված[3][4]։ Էսսեքսը երբեմն նույնպես ներառված է եղել Արևելյան Անգլիայի մեջ՝ ներառելով Լոնդոնում արևելյան անգլիացիների հասարակությունը։ Այնուամենայնիվ Էսսեքսի թագավորությունը հարավում անգլոսաքսոնական Անգլիայի հեպարխիայի առանձին ամբողջություն էր կազմում, որը չճանաչվեց որպես անգլիացիներ, այլ սաքսեր։ Էսեքսի շրջանը ինքն իրեն ձևավորեց «NUTS 2» վիճակագրական միավորումը Անգլիայի արևելյան շրջանում։

Տարածքի վերաբերյալ այլ որոշումներ առաջարկվել և օգտագործվել են տարիների ընթացքում։ Օրինակ՝ 1969թ Ռեդքլիֆ-Մոուդի հոդվածը, որին հետևեց թագավորական հանձնաժողովը տեղական կառավարություններում բարեփոխումներ իրականացնելիս՝ առաջարկելով Անգլիայում ստեղծել 8 գավառներ։ Առագադրված արևելյան Անգլիայի գավառը իր մեջ ներառելու էր հյուսիսային Էսսեքսը, հարավային Լինքոլնշիրը և Նորթհեմփշիրի փոքր մասը, ինչպես Քեմբրիջշիրը, Նորֆոլկը և Սուֆոլկը։

Մեծ Բրիտանիան 800-ականն թվականներին, մատնանշվում է Արևելյան Անգլեսը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Անգլիայի թագավորությունը ամբողջությամբ կազմված է եղել Նորֆոլկից և Սուֆոլկից, սակայն հետագայում արևելյան Անգլիայի արքայադուստր Էթելրեդայի ամուսնությամբ Ելի կղզին նույնպես անդամ է դառնում։ Այն ձևավորվեց 520թ-ին՝ միավորելով Հարավային և Հյուսիսային Ֆոլկերը. անգլիացիներ, որոնք բնակեցվել էին Իկենի նախկին տարածքներում նախորդ դարաշրջանում։ Այն 7 անգլոսաքսոնական հեպտարխիաներից մեկն էր, ինչպես նշվում է 12-րդ դարի գրող Հենրի Հանթիգթոնի գործերում[5]։ Արևելյան Անգլիան, մոտ 616թ Նորթամբրիային հաղթելով, ամենահզոր անգլոսաքսոնական թագավորությունն է դառնում ողջ Անգլիայում, իսկ թագավոր Ռաեդվալդին տրվում բրետվալդա կոչում (անգլոսաքսոնական թագավորությունների թագավոր)։ Այնուամենայնիվ սա երկար չտևեց, քանի որ մերսիացիները երկու անգամ պարտության մատնեցին նրանց հաջորդ 40 տարիների ընթացքում, և արևելյան Անգլիան շարունակեց թուլացնել հարաբերությունները հարևան թագավորությունների հետ։ Մերսիայի Օֆֆա թագավորը վերջապես սպանում է Էթելրեդին 794թ և ինքն է սկսում կառավարել երկու թագավորությունները[6]։ 825թ անկախությունը կարճ ժամանակով վերականգնվում է, սակայն Դանեսը 869թ նոյեմբերի 20-ին սպանում է Էդմունդ թագավորին և գրավում թագավորությունը։ Էդվարդ Ավագը հետագայում արևելյան Անգլիան ներգրավվում է Անգլիայի Թագավորության մեջ, ինչն էլ հետո դառնում է էրլի նստավայր։

Ռեդքլիֆ-Մաուդը առաջ քաշեց նահանգների գաղափարը, Արևելյան Անգլիան 7-րդն է

Արևելյան Անգլիայի մեծ մասերը մնացին ճահճոտ մինչև 17-րդ դարը, չնայած որոշ ինժեներական կառույցներ կառուցվել էին հռոմեական կայսրության կողմից։ Բերուկային տարածքը համակարգված ջրահեռացման նախագծերի շնորհիվ վերածվեց վարելահողերի։ Հիմնականում օգտագործվում էին գետերի շեղումներ և շրահեռացումներ։ 1630թ-ներին հազարավոր պուրիտան ընտանիքներ արևելյան Անգլիայից արտագաղթեցին դեպի Նոր ԱՆգլիա, Ամերիկա՝ իրենց հետ տանելով արևելյան Անգլիայի մշակույթի մասնիկ, որը մինչ օրս էլ տարածված է[7]։ Արևելյան Անգլիան իր հարստությունը կուտակում էր բամբակի, տեքստիլի և վարելահողերից ստացված բերքի հաշվին։ Հարուստ տարածք էր Անգլիայում մինչ արդյունաբերական հեղափոխությունը կփոխեր մանուֆակտուրայի զարգացման ուղին դեպի Միդլենդ և Հյուսիս։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թագավորական օդային ուժերը և ամերիկյան բանակը արևելյան Անգլիայում կառուցում են բազում օդային բազաներ՝ նացիստական Եվրոպայից պաշտպանվելու համար։ Արևելյան Անգլիան շատ հարմար է օդանավակայանների կառուցման համար, քանի որ բաց տարածությունները գերակշռում են, տեղանքի մակարդակը բավարար է և մոտ է Եվրոպային։ Շատ օդանավակայանների տարածքներ տեսանելի են հիմնականում բարձրությունից արված նկարներից։ Որոշներն էլ գործում են դեռ։ Ամենահայտնին Նորվիչի Միջազգային օդանավակայանն է։ 1940-ականներին կառուցված բլինդաժները, որոնք կառուցվել են պաշտպանողական ծառայություն կատարելու համար, նույնպես տեսանելի են ողջ տարածքում[8]։

Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Անգլիան սահմանակցում է հյուսիսի և արևելքի հետ Հյուսիսային ծովով, հարավի հետ՝ Թեմզայի գետաբերանով, իսկ դեպի արևմուտք, կիսում է անորոշ ցամաքային տարածք։ Արևելյան Անգլիայի հյուսիսային մասի մեծ մասը հարթ է, ցածրադիր է և ճահճոտ (հիմնականում Քեմբրիջշիրի և Նորֆոլկի ճահճոտ տարածնքերը), այնուամենայնիվ անցյալ դարի կատարած ջրահեռացման նախագծերի շնորհիվ, այս տարածքը դարձրել են ՄԹ ամենաչոր տարածքներից մեկը։ Սուֆոլկի և Նորֆոլկի տարածքների հիմնական մասում տարածված են սասռցադաշտերը՝ ներառելով իջվածքային ռելիեֆները։ Նորֆոլկի հարթությունը բնութագրվել է Նոել Քովարդի «Անձնական կյանքեր» գրքում՝ «Շատ հարթ Նորֆոլկ»։

Արևելյան Անգլիայի հյուսիսարևմտյան մասում սահմանակցում է Ուոշ կոչվող ծովածոցին, որտեղ պատմական ժամանակներում նստվածնքերի և հողերի վերականգման շնորհիվ ծովափնյա գիծը զգալիորեն փոխվել է։ Ուոշի ափերին մի քանի քաղաքներ (մասնավորապես Քինգզ Լինը) այժմ որոշ հեռավորության վրա են գտնվում:Ի հակառակ այս ամենի՝ դեպի արևելք, Հյուսիսային ծովի ափամերձ հատվածը պատմական ժամանակներից սկսած մեծ փոփոխությունների է ենթարկվել՝ էրոզիայի արագ տարածման պատճառով։

Խոշոր գետերը ներառում են Սուֆոլկի Սթոուրը և Նեն գետը։ Քեմ գետը Մեծ Օուսի վտակն է, որի անունով էլ կոչվում է Քեմբրիջի համալսարանը, մինչդեռ Նորվիչը գտնվում է ՅԵյր և Վենսում գետերի վրա։ Օրվել գետը լցվում է Իպսվիչ և ունի իր վտակը՝ Սթոուրից մինչև Ֆելիքսթոու։ Նորֆոլկի և Սուֆոլկի լայն տարածքները Նորվիչի և ծովածոցի միջև ստեղծում են ջրային ուղիներ և հայտնի են ժամանցային նավարկությամբ:Օուս գետը Քինգս լինում լցվում է Ուոշ։

Նորվիչը 210000 բնակչությամբ Արևելյան Անգլիայի ամենամեծ քաղաքն է

Արևելյան Անգլիայի խոշոր համայնքային տարածքներ ներառում են Նորվիչի քաղաքները, Քեմբրիջը և Պետերբորոուն, Իպսվիչի քաղաքը։ Ավելի փոքր քաղաքներ են Բերի սբ. Էդմունդը, Էլլին, Լովեսթոֆտը, Մեծ Յամոթը և Քինգս Լինը։ Տարածքների մեծ մասը դեռ գյուղական են՝ գյուղերով և գյուղատնտեսական տարածքներով շրջապատված[9]։

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Անգլիայի կլիման հիմնականում չորային և սառն է։ Ջերմաստիճանի սանդղակը ձմռանը 1-10 °C է, իսկ ամռանը՝ 12-22 °C, այնուամենայնիվ հազվադեպ է լինում, որ ամենօրյա ջերմաստիճանը իջնում կամ բարձրանում է տվյալ սահմաններից։ Ջուրը Ֆենլենդում և Բրոադլենդում մեծ դեր է խաղում, քանի որ այս տարածքները Միացյալ Թագավորության ամենաչոր տարածքներն են ամռան ամիսների ժամանակ։ Երաշտային եղանակը մեծ ազդեցություն է թողնում այստեղ՝ հրդեհների պատճառ դառնալով[10]։ Շատ տարածքներում տարեկան 700մմ-ից քիչ անձրևներ են լինում, ինչը բավականաչափ բաշխվում է ողջ տարվա ընթացքում։ Արևի շողերի մեծ քանակությունը բնորոշ է ծովափնյա շրջաններին։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքսթոուի նավահանգիստ: Ցամաքային տերմինալը առջևում, Թրինիթի տերմինալը ետևում

Արևելյան Անգլիայի տրանսպորտը կազմված է խոշոր մայրուղուց և երկաթուղային ցանցից։ Գլխավոր A ճանապարհները, ինչպիսիք են A12 և A17, տարածքը կապում են ողջ ՄԲ-ի հետ, և A14-ը կապում է Միդլենդսը Ֆելիքսթոուի նավահանգստին։ Այն ՄԲ-ի ամենաշատ բեռնարկղային նավահանգիստն է՝ առնչվելով ողջ ՄԲ-ի բեռնարկղային տրանսպորտի 40%-ի հետ, և երկրի գլխավոր դարպասային նավահանգիստն է։ Արևելյան Անգլիայում շատ քիչ մայրուղիներ կան։ Երկաթուղային գիծը ներառում է «Մեծ Արևելյան» գլխավոր ուղղությունը՝ Նորվիչից դեպի Լոնդոնի Լիվերպուլ փողոց, և «Արևմտյան Անգլիա» գլխավոր ուղղությունը՝ կապելով Քեմբրիջը Լոնդոնին։ «Արևելյան Ափ» գլխավոր ուղու կայարանները անցնում են տարածքով և Պետերբորոյով. այն գիծը կարևոր է փոխանակումների համար։ Տարածքը երկաթգծով կապվում է Միդլենդսի և հյուսիսարևմտյան Անգլիայի հետ, ունի նաև երկաթգծի տեղական մեծ թվով ծառայություններ, ինչպիսին է «Բիթերն Գիծը»՝ Նորվիչիվ դեպի Շերինգհեմ[11]։

Արևելյան Անգլիան իդեալական է հեծանվավազքի համար և հեծանվի ազգային առաջին ուղին անցնում է այստեղով։ Քեմբրիջը ՄԲ-ի հեծանվավազքում ամենամեծ մասնաբաժինը ունի իր բնակչության շնորհիվ, որի 25%-ը հեծանվով է գնում աշխատանքի[12]։ Քեմբրիջշիրի ավտոբուսային ցանցի մայրաքաղաքը ևս գտնվում է այստեղ, որը բացվել է 2011թ և ունի աշխարհի ամենաերկար ավտոբուսային ճանապարհը՝ կազմելով 13.3 մղոն (21,4կմ)[13]։

Միակ առևտրային օդանավակայանը Նորվիչի օդանավակայանն է, ի տարբերություն Լոնդոնի Սթենսեդի օդանավակայանի, որ ամենաշատ ուղևորային օդանավակայանն է ՄԲ-ում, ընկնում է Քեմբրիջի հարավային մասում՝ հյուսիսարևմտյան Էսեքսում[14]։

Համալսարանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեմբիջի համալսարանը, որ կառուցվել է 13-րդ դարի սկզբում հենց Քեմբրիջ քաղաքում, արևելյան Անգլիայի ամենահայտնի բարձրագույն ուսումնական հաստատությունն է, ինչպես նաև աշխարհի ամենահին համալսարանների շարքերում է դասվում:Արևելյան Անգլիայի մյուս համալսարաններից են Նորվիչի արվեստի համալսարանը, Անգլիա-Րասքին համալսարանը (գործում է Քեմբրիջում), Սուֆոլկի համալսարանը՝ Իսպվիչում հիմնված, և Կենտրոնական Պետերբորոուի համալսարանը։

Ձեռնարկատիրական գոտիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռնարկատիրական գոտիները նախաձեռնվել է Արևելյան Անգլիայի Ձեռնարկատիրական գործընկերության կողմից[15]։ Մեծ Յարմոութ և Լովեսթովթ 2011թ հայտարարվել են որպես ձեռնարկատիրական գոտիներ, իսկ 2012թ-ին արդեն գործի դրվել[16]։ Կազմի մեջ են մտնում 6 տարածքներ, որոնք 121հա (300ակր) են կազմում։ Այդ ամենը գրավում է մեծ թվով բիզնեսների տնօրեններին[15]։ Այդ 6 տարածքներն են Մեծ Յարմոութի՝ Բեկոն պարկը և Հարավային Դենեսը Մոբբս Վեյը, Ռիվերսայդ Ռոադը և Հարավային Լովեսթովթի արդյունաբերական շենքը Լովեսթովթում, Էլոյի բիզնես պարկը՝ Բեկլեսին մոտ Էլոյում[16]։ Քեմբրիջշիրում նունյպես գործում է ձեռնարկատիրական գոտի՝ Հանթինգթոնի Ալկոնբուրիի ընկերությունը[17]։

Խորհրդանիշները և մշակույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք թագերի էմբլեման Սաքսմունդհեմի ծխական եկեղեցում

Վահանի վրա պատկերված երեք ոսկյա թագերը, որոնք պատկերված են կապույտ ֆոնի վրա՝ երկուսը վերևում, դարեր շարունակ եղել են Արևելյան Անգլիայի խորհրդանիշները։ Զինանշանը վերագրվել է սուրհանդակների կողմից Արևելյան Անգլիայում անգլոսաքսոնական թագավորության ընթացքում և Վուլֆինգների դինաստիայի ժամանակ։ Նմանություն կար Շվեդիայի զինանշանի հետ։

Երեք թագերը՝ քարի վրա փորագրված, պատկերվել են մկրտության ավազանի վրա (ք.ա. 1400թ) Սաքսմունդհեմի ծխական եկեղեցում[18], 15-րդ դարում Վուլփիտի և Սուֆոլկի եկեղեցիների շքամուտքերում։ Պատկերված են եղել նաև տեղական հերալդիայում և ձևավորել են Ելի թեմի, Բյուրի Սբ. Էդմոնդսի բորոյի զինանշանները։ Բյուրի սբ. Էդմունդսի զինանշանում թագերը պատկերված են աղեղների մեջ՝ հիշատակելով Էդմունդ թագավորին, ով Արևելյան Անգլիայի վերջին թագավորն էր։ Զինանշանի մյուս օգտագործողներն են եղել Ելի կղզիների խորհուրդը, Քոլչեսթերի բորոն և Արևելյան Անգլիայի համալսարանը։ Քեմբրիջշիրի 2015թ հռչակված դրոշը պարունակում է երեք ոսկյա թագեր՝ կապույտ ֆոնի վրա պատկերված[19]։

Արևելյան Անգլիայի դրոշը, ինչպես հայտնի է այսօր, ձևավորվել է Ջորջ Հենրի Լանգհեմի կողմից և ընդունվել է 1902թ արևելյան անգլիացիների լոնդոնյան հասարակության կողմից, որ ստեղծվել էր 1896թ-ին։ Այն ընդգծում է երեք թագերը կապույտ վահանի վրա սբ. Ջորջի խաչի հետ զուգընթաց։

Արևելյան Անգլիայն մեծապես առանձնանում է անգլիական գրականության մեջ. նշանավոր է Նոել Քովարդը իր «Անձնական կյանքեր» (Private lives) ստեղծագործությամբ և իր ջրուղիների պատմությամբ, որոնք տեղ են գտել Գրահամ Սվիֆթի «Ջրերի երկիր» (Waterland) նովելում։ Տարածքի միասին իրենց ստեղծագործություններում են ներառել Լ. Հարթեյը, Արթուր Րենսոնը և Դորոթի Սեյըրսը, ինչպես նաև շատ ուրիշներ։

Սուֆոլկյան վարդագույնը և նման այլ գույներ կարելի է տեսնել Սուֆոլկի թաղամասերում, ինչպես նաև Նորֆոլկում և հարևան քաղաքներում։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիվերպուլ փողոցի կայարանում գտնվող հուշարձան՝ ի հիշատակ առաջին աշխարհամարտի ժամանակ զոհված արևելյան անգլիացիների:

Արևելյան Անգլիան ունի հանգստյան վայրերի լայն տարածք, որ ձգվում է ավանդական ծովային քաղաքներից ՝ Սուֆոլկի Ֆելիքսթոուից և Լովեսթոուից, Նորֆոլկի՝ Մեծ Յարմութից Հանսթենթոնից դեպի ձկնորսային փոքր քաղաքներ, ինչպիսիք են Ալդերբուհը և Սաութվորդը Սուֆոլկում։ Մեկ այլ տուրիստական գրավչություններ են պատմական քաղաքները, ինչպիսին են Բյուրի սբ. Էդմունդսը, Քեմբրիջը, Ելին, Քոնսթաբլ քաղաքը, Բրոադսը և Նորֆոլկի հյուսիսային հատվածը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jade Goody and the many faces of East Anglia». BBC News. 2016 թ․ մայիսի 15. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
  2. 2,0 2,1 «East of England». Office for National Statistics (անգլերեն). The National Archives. 2010 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. «Cambridgeshire and Peterborough devolution deal». GOV.UK (անգլերեն). 2017 թ․ մարտի 16. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  4. Lamy, Joel (2016 թ․ մայիսի 24). «East Anglia devolution deal could be just days away with talks over geography and elected mayor ongoing». Fenland Citizen. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
  5. Henry of Huntingdon (1996). Historia Anglorum: The History of the English People. Translated by Greenway, Diana (Reprinted ed.). Oxford: Clarendon Press. ISBN 9780198222248. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  6. Brown, Michelle P.; Farr, Carol A. (2005). Mercia: an Anglo-Saxon Kingdom in Europe. New York: Continuum. էջ 228. ISBN 9780826477651.
  7. Fischer, David Hackett (1991). Albion's Seed: Four British Folkways in America (Reissue ed.). New York: Oxford University Press. ISBN 978-0195069051.
  8. «UK Pillbox, Pillboxes, Bunkers, Anti-tank traps and other Anti-Invasion Defences built in World War 2». Pillboxesuk.co.uk. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  9. Landscape Access Recreation. «Historic Farmsteads Preliminary Character Statement: East of England Region».
  10. Jefford, Will. «Heathland fire prompts huge emergency response in Ipswich». Ipswich Star (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  11. «Top 50 World Container Ports». World Shipping Council. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  12. Miller, Mark (2008 թ․ հունիսի 19). «Cambridge Announced As National Cycling Town». Cambridge County Council. Wayback Machine. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
  13. «Cambridgeshire guided busway opens to passengers». BBC News. 2011 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
  14. «About Norwich Airport». norwichairport.co.uk. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  15. 15,0 15,1 Pullinger, Stephen (2014 թ․ սեպտեմբերի 25). «Energy jobs boom fuelled by Great Yarmouth and Lowestoft Enterprise Zone». EDP24. Eastern Daily Press. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  16. 16,0 16,1 Dickson, Annabelle (2012 թ․ հունվարի 12). «Great Yarmouth and Lowestoft enterprise zone interest from around the world». EDP24. Eastern Daily Press. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  17. «The Alconbury Weald Project». Cambridge News. 2014 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  18. «The Parish Church». Saxmundham. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  19. «Cambridgeshire». Flaginstitute.org/. Flag Institute. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.