Արֆո Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արֆո Պետրոսյան
Արփենիկ Ավետիսի Պետրոսյան
Ծնվել է փետրվարի 15, 1909
Ծննդավայր Շուշի (Արցախ)
Մահացել է սեպտեմբերի 23, 1985
Մահվան վայր Մոսկվա (ԽՍՀՄ)
Ազգություն հայ
Գիտական աստիճան բանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն գրականագետ և խմբագիր

Արֆո (Արփենիկ) Ավետիսի Պետրոսյան (1909, փետրվարի 15 - 1985, սեպտեմբերի 23), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1952 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արֆո Պետրոսյաը ծնվել է Շուշի քաղաքում։ 1936 թվականին ավարտել է Մոսկվայի ժուռնալիստիկայի կոմունիստական ինստիտուտը։ 1938-1945 թթ. աշխատել է ԽՄԿԿ Կենտկոմի ապարատում։ 1946-1951 թթ. եղել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր արվեստի գործերի վարչության նախագահի տեղակալը։ 1951-1970 թթ. աշխատել է Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում (1955 թվականից՝ տնօրենի առաջին տեղակալ), ղեկավարել է ԽՍՀՄ ազգային գրականությունների մատենաշարի և «Բազմազգ խորհրդային գրականության պատմություն» վեցհատորյակի ստեղծման աշխատանքները։ 1970 թվականից «ԽՍՀՄ ժողովուրդների էպոսները» ակադեմիական մատենաշարի գլխավոր խմբագիրն էր։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Գրականության կուսակցականությունը» (1952, Մոսկվա), «Ժողովրդական պատմությունը և նրա էպոսը» (նվիրված «Սասնա ծռերին», 1982, Մոսկվա) և այլ գրքեր։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։ Մահացել է Մոսկվայում։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 451