Արքայադուստրը սիսեռահատիկի վրա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արքայադուստրը սիսեռահատիկի վրա
ռուս.՝ Принцесса на горошине
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն և ֆիլմ-հեքիաթ
Թվական1976 և մայիս 1977
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲորիս Ռիցարև
Սցենարի հեղինակՖելիքս Միրոներ
ԴերակատարներԱլիսա Ֆրեյնդլիխ, Ինոկենտի Սմոկտունովսկի, Իգոր Կվաշա և Վլադիմիր Զելդին
ՕպերատորՎյաչեսլավ Եգորով
ԵրաժշտությունԱնտոնիո Վիվալդի
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն89 րոպե

«Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» (ռուս.՝ «Принцесса на горошине»), գեղարվեստական ֆիլմ-հեքիաթ[1][2], որ նկարահանվել է Հանս Քրիստիան Անդերսենի «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» (1835), «Խոզարածը» (1841), «Ճանապարհի ընկեր» (1835), «Ամենաանհավատալին» (1870) հեքիաթների հիման վրա։ Վերջին երկու հեքիաթներն օգտագործվել են սյուժեին հակադիր վերջաբանով (օրինակ՝ «Ճանապարհի ընկեր» հեքիաթի բնօրինակում հերոսը որպես լուծում արքայադստեր մոտ է տանում տրոլի գլուխը, որը բացասական հերոս է)։

Ֆիլմում հնչում է Անտոնիո Վիվալդիի երաժշտությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Բորիս Ռիցարև
  • Սցենարիստ՝ Ֆելիքս Միրոներ
  • Օպերատոր՝ Վյաչեսլավ Եգորով, Ալեքսանդր Մաչիլսկի
  • Նկարիչ՝ Օլգա Կրավչենյա, Նադեժդա Ֆադեևա
  • Մոնտաժող՝ Նինա Վասիլևա
  • Տնօրեն՝ Իգոր Դեմուխ

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեղարվեստական ֆիլմ, գունավոր
  • Ֆիլմում կարելի է տեսնել չեխական (ֆիլմում հայտնվելու հերթականությամբ) Բլատնա, Չերվենա-Լգոտա, Պերնշտեյն, և Լեդնիցե ամրոցները։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 – Ռիգայի X համամիութենական կինոփառատոնի ժյուրիի հատուկ դիպլոմ «Հեքիաթի ժանրի զարգացման գործում ստեղծագործական ջանքների համար», ստացել է ռեժիսոր Բորիս Ռիցարևը «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» ֆիլմի համար (մանկական ու պատանեկան ֆիլմերի մրցույթ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]