Տանձիկի ջրամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արփայի ջրամբարից)
Տանձիկ ջրամբար
Arpaçay su anbarı
Գտնվում է Արփա գետի վրա
39°40′36″ հս․. լ. 45°06′18″ ավ. ե.HGЯO
Երկիր Ադրբեջան Ադրբեջան
Վարչատարածքային բաժանում Նախիջևան
Ամենաբարձր կետը 938 մ
Ընդհանուր ծավալը 150 մլն մ3
Տանձիկի ջրամբար (Ադրբեջան)##
Տանձիկի ջրամբար (Ադրբեջան)

Տանձիկի ջրամբար (նաև՝ Արփայի ջրամբար, ադրբեջանական անունը՝Արփաչայի ջրամբար, ադրբ.՝ Arpaçay su anbarı), արհեստական ստեղծված ջրավազան Ադրբեջանի Հանրապետության կազմում ընդգրկված Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանում՝ Արփա գետի վրա[1]։

Մինչև 2018 թվականի կեսերը ջրամբարի հյուսիս-արևելյան մասը գտնվել է հայ-ադրբեջանական շփման գծի չեզոք գոտում, որտեղ մուտք են ունեցել Հայաստանի զինված ուժերը[2]։

Ունի ոռոգման, ջրաէներգետիկ նշանակություն[3] և ներկայում օգտագործվում է Ադրբեջանի կողմից։

Կառուցվել է 1977 թվականին։ Շարուրի, Սադարակի և Քենգերլիի շրջաններում ջրամբարը զբաղեցնում է ավելի քան 20 հազար հեկետար տարածք։ 2007 թվականին կատարվել է ջրամբարի հիմնանորոգում։ 2008 թվականին ավելացվել է ջրամբարի ջրի ընդհանուր ծավալը՝ հասնելով 150 մլն խորանարդ մետրի։

1981 թվականին ջրամբարը Վայոց ձորի Արենի գյուղի տարածքում ուներ մոտ 24 մլն խորանարդ մետր ծավալ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Arpaçay Su Anbarı, Azerbaijan - Geographical Names, map, geographic coordinates».
  2. Փրկարարները Տանձիկի ջրամբարից հանել են կորած սպայի դին. ԱԻՆ, (արխիվացված 12․10․2021թ․
  3. «Arpaçay Su Anbarı Map - Nakhchivan, Azerbaijan - Mapcarta».