Արտյոմ Բորիչևսկի
Արտյոմ Բորիչևսկի | |
---|---|
![]() | |
հունիսի 28, 1891 - նոյեմբերի 2, 1969 (78 տարեկան) | |
Ծննդավայր | Sernyky, Pinsky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Զերնոգրադ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Զերնոգրադ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | մայոր և կապիտան |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, խորհրդա-գերմանական պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Բագրատիոն գործողություն |
Պարգևներ |
Արտյոմ Բորիչևսկի (ռուս.՝ Артём Иванович Боричевский, հունիսի 28, 1891, Sernyky, Pinsky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 2, 1969, Զերնոգրադ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, 2-րդ Բելառուսական ռազմաճակատի, 3-րդ բանակի Օրլովյան 5-րդ հրաձգային դիվիզիայի, 190- րդ հրաձգային գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան։ Խորհրդային Միության հերոս (1945)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտյոմ Բորիչևսկին ծնվել է 1891 թվականի հունիսի 28-ին Սերնիկի գյուղում (այժմ` Ուկրաինայի Ռովենսկի մարզի Զարեչենսկի շրջան) բելառուս գյուղացու ընտանիքում։ Ավարտել է 5-րդ դասարանը, որպես հյուսն աշխատել է Զերնովոյ քաղաքատիպ ավանի փորձնական կայանում (այժմ` Ռոստովի մարզի Զերնոգրադ քաղաք)։ 1939 թվականից եղել է Համ Կ(բ)Կ//ԽՄԿԿ անդամ։
Առաջին համաշխարհային և Քաղաքացիական պատերազմների մասնակից է։ Կարմիր բանակում է եղել 1941 թվականի հոկտեմբերից, Հայրենական Մեծ պատերազմի ռազմաճակատներում` 1942 թվականի մարտից, մասնակցել է Բելառուսիայի ազատագրմանը[1]։ Աչքի է ընկել 1944 թվականի հունիսի 24-ին Ռոգաչյով քաղաքի հյուսիսարևմտյան ուղղությամբ թշնամու պաշտպանությունը ճեղքելիս։ 1944 թվականի հուլիսի 14-ին գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան Արտյոմ Բորիչևսկին, որպես գրոհային խմբի ղեկավար առաջիններից մեկը, մտել է Բելառուսիայի Գրոդնոյի մարզի Վոլկովիսկ քաղաք[2]։ Խումբը գրավելով քաղաքի կենտրոնը, պահելով այն մինչև ամրացման մոտենալը, ոչնչացրել է 5 կրակակետ, 3 հակատանկային հրանոթ, թշնամու տասնյակ զինվորների և սպաների։ Պատերազմից հետո մայոր Բորիչևսկին պահեստազորվել է։ Ապրել և աշխատել է Ռոստովի մարզի Զերնոգրադ քաղաքում։ Մահացել է 1969 թվականի նոյեմբերի 2-ին, թաղված է Զերնոգրադում[3]։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բորիչևսկու անվամբ են կոչվում փողոցներ Զերնոգրադ, Գրոդնո և Վոլկովիսկ քաղաքներում (Բելառուսի Հանրապետություն)։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության 1945 թվականի մարտի 24-ի որոշմամբ հրամանատարության ռազմական առաջադրանքը օրինակելի կատարելու գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ մղվող պայքարում ցուցաբերած արիության և հերոսության համար կապիտան Արտյոմ Իվանովիչ Բորիչևսկուն շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում, նրան հանձնելով Լենինի շքանշան և «Ոսկե աստղ» մեդալ (№ 5831):
Պարգևատրվել է Լենինի, Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ОПЕРАЦИЯ «БАГРАТИОН» ОСВОБОЖДЕНИЕ БЕЛОРУССИИ»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-08-ին։ Վերցված է 2017-07-05
- ↑ «Волковыск 1941—1944»։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-11-ին։ Վերցված է 2017-07-05
- ↑ «Боричевский Артём Иванович»։ www.warheroes.ru։ Վերցված է 2017-07-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Боричевский Артём Иванович
- В сердцах ровенчан — навечно Archived 2011-05-13 at the Wayback Machine.
- ГЕРОИ СОВЕТСКОГО СОЮЗА, ПРОЖИВАВШИЕ НА ДОНУ ДО ВЕЛИКОЙ ОТЕЧЕСТВЕННОЙ ВОЙНЫ Archived 2019-02-14 at the Wayback Machine.
- Հունիսի 28 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Նոյեմբերի 2 մահեր
- 1969 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- ԽՄԿԿ անդամներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ