Jump to content

Արտյոմ Արաբաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտյոմ Արաբաջյան
Ծնվել էդեկտեմբերի 15, 1922(1922-12-15)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ
Մահացել է2004
Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ
Գործունեության ոլորտարևելագիտություն
Ալմա մատերՄոսկվայի արևելագիտության ինստիտուտ
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Արտյոմ Զավենի Արաբաջյան (դեկտեմբերի 15, 1922(1922-12-15), Թիֆլիս, ԱԽՖՍՀ - 2004, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս գիտնական, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող (Մերձավոր և Միջին Արևելքի բաժին), գրող և արևելագիտության բնագավառի հետազոտող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է արհեստավորի ընտանիքում։ 1949 թվականին ավարտել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտը (պարսկական բաժին)։ 1949-1954 թվականներին դասավանդել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտում, 1954-1956 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում։ 1956 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտում որպես գիտաշխատող, ավագ գիտաշխատող (25.12.1964 թվականից)։ 1970 թվականից ինստիտուտում ղեկավարել է իրանական բաժինը։ 1989 թվականին դասախոսություններ է կարդացել Դենվերում (ԱՄՆ)[1]։

  • Կին (1953 թվականից)՝ Վերա Արամովնա, ծննդյամբ Աղաբաբովա (1927-2010), բժիշկ։
  • Երեխաներ՝
    • Զավեն (ծնվել է 1957 թվականին)
    • Մարիանա, ամուսնացած է Չուբարովի հետ (1961-2003)։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականի սեպտեմբերի 30-ին Արաբաջյանը պաշտպանել է թեկնածուական թեզ «Ռեզա Շահի միապետության սոցիալ-տնտեսական արմատները և նրա տնտեսական քաղաքականության ռեակցիոն էությունը» թեմայով, 1982 թվականի նոյեմբերի 26-ին՝ դոկտորական ատենախոսություն («Փոփոխություններ Իրանի ժողովրդական տնտեսության ճյուղային կառուցվածքում 60-70-ական թվականներին», 2 հատորով)։ Ավելի քան 100 գիտական հոդվածների հեղինակ է։ Հոդվածները ներառված են «Իրան՝ իսլամ և իշխանություն», «Իսլամը ժամանակակից արևելքում» և այլ ժողովածուներում[2]։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Арабаджян А. З. Омар Хайям versus Эдуард Фицджеральд и Томас Стернз Элиот. Диссонанс культуры и его гримаса. — М.: ОЛМА Медиа Групп, 2007. — 301 с. ISBN 978-5-373-00685-9
  • Арабаджян А. З. Зарубки на времени = Notches on Time : (Вместо воспоминаний) : На рус. и англ. яз. — М. : ИВ РАН, 1998. — 98 с. — 500 экз. ISBN 5-89282-070-X
  • Арабаджян А. З. Исламская Республика Иран : Эконом. потенциал: первая половина 90-х г. : (Со стат. обозрением второй половины десятилетия и общ. характеристикой Третьего плана развития ИРИ: 2000/01-2004/05 гг.). — М. : Вост. лит., 2002. — 382 с. ISBN 5-02-018307-5
  • Арабаджян А. З. Истоки духовности : Религия и атеизм. — М. : Наука : Изд. фирма «Вост. лит.», 1993. — 110 с. ISBN 5-02-017685-0
  • Арабаджян А. З. Армяне Ирана и «персисламский имперский комплекс» Хосрова Чакери : По страницам кн. «Армяне Ирана. Парадоксальная роль меньшинства в господствующей культуре. Ст. и док.». Под ред. Х. Чакери Кембридж (Массачусетс), 1998. — М. : Вост. лит., 2002. — 110 с. ISBN 5-02-018335-0
  • Арабаджян А. З. Иран: изменения в отраслевой структуре экономики в 60-70 годах : (К пробл. ломки колон. структуры экономики). — М. : Наука, 1983. — 310 с.[3]
  • Арабаджян А. З. Зарубки на времени : (Вместо воспоминаний). — М. : ИВ, 1998. — 98 с. ISBN 5-89282-070-X
  • Арабаджян А. З. Отраслевая структура экономики развивающихся стран : Историогр. очерк. — М. : Наука, 1984. — 131 с.
  • Арабаджян А. З. Рецензия на книгу Ерванда Абрахамияна «Хомейнизм. Очерки исламской республики». — М. : ИВ, 1997. — 29 с. ISBN 5-89282-003-3
  • Арабаджян А. З. Рецензия на книгу Ерванда Абрахамияна «Признания, сделанные под пыткой». Тюрьмы и публичные отречения в современном Иране. — М. : Вост. лит., 2003. — 26 с. ISBN 5020183563
  • Арабаджян А. З. Рецензия на книгу Чарльза Киндлбергера «Мировое экономическое первенство: 1500—1990». — М. : ИВ, 1997. — 21 с.; ISBN 5-89282-021-1

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Арабджанян Артем Завенович
  2. «Артем Арабаджян». www.livelib.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  3. Арабаджян, Артем Завенович (1983). Иран: изменения в отраслевой структуре экономики в 60-70 годах (ռուսերեն). Наука.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]