Արտի Ագարվալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտի Ագարվալ
Ծնվել էմարտի 5, 1984(1984-03-05)
ԾննդավայրՆյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էհունիսի 6, 2015(2015-06-06) (31 տարեկանում)
Մահվան վայրԱտլանտիկ Սիթի, Ատլանտիկ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of India.svg Հնդկաստան
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի

Արտի Ագարվալ (անգլ.՝ Aarthi Agarwal, մարտի 5, 1984(1984-03-05), Նյու Ջերսի, ԱՄՆ - հունիսի 6, 2015(2015-06-06), Ատլանտիկ Սիթի, Ատլանտիկ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), հնդիկ դերասանուհի: Առավելապես նկարահանվել է տելուգու լեզվով ֆիլմերում, որոնք ընդհանուր անվանվում են Տոլիվուդ[1]: 2001-2015 թվականներին նկարահանվել է 22 ֆիլմերում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1984 թվականի մարտի 5-ին Նյու Ջերսիում, ԱՄՆ-ում, հնդկական ընտանիքում, ծագումով Գուջարաթ նահանգից էր: Իր հայրը` Շաշանկը, աշխատել է հյուրանոցային բիզնեսում, մայրը` Վիման, տնային տնտեսուհի է եղել: Բացի Արտիից ընտանիքում կան նաև երկու երեխաներ: Դերասանուհու փոքրիկ քույրը` Ադիտա Ագարվալը, նույնպես նկարահանվել է մի քանի ֆիլմերում[2]:

14 տարեկանում աղջկան նկատել է հնդիկ դերասան և պրոդյուսեր Սունիլ Շետին և հրավիրել է պարել Ֆիլադելֆիայի բեմում, Փենսիլվանիայի նահանգ: Ներկայացումից հետո նա խնդրել է նրա հորը օգնել Արտիին՝ Բոլիվուդի նկարահանումների համար: Հաջորդ ամառ նա այցելել է դերասանական հմտությունների դասընթացների Asha Chandra Acting Institute, Մումբայում[3] և 16 տարեկանում առաջին անգամ նկարահանվել է «Paagalpan» ֆիլմում[4]: Ֆիլմի գնահատման ժամանակ կինոքննադատ Տարան Ադարշը գրել է.«Դուք տպավորված կլինեք ազնվությամբ և անկեղծությամբ, որը նա արտացոլում է իր առաջին ֆիլմում»[5]: Paagalpan ձախողվել է կինովարձույթում և Արտին որոշել է փորձել հաջողությունը Տոլիվուդում, չնայած այն բանին, որ չի խոսում տելուգու լեզվով[6]:

2002 թվականի նրա ամենահաջողված ֆիլմերից է «Indra»-ն: Այն դարձել է տարվա ամենաշահութաբեր կինոժապավենը տելուգու լեզվով [7][8] և նրան բերել է CineMAA Awards լավագույն կանացի դերի համար[9]: Այդ տարի թողարկված Nuvvu Leka Nenu Lenu-ն և Allari Ramudu-ն դարձել են հիթեր, իսկ «Nee Sneham»-ը միջին դրամարկղային շահույթ ունեցավ[10]: Միջին արդյունք ունեցավ նաև 2003 թվականի »Palnati Brahmanayudu»-ը[11]:

2005 թվականի մարտի 23-ին Արտիին տարել են Հայդարաբադի Apollo Hospital հիվանդանոց ինքնասպանության փորձից հետո, որը դերասան Տարունի հետ սիրային հարաբերությունների մասին խոսակցությունների արդյունք էր[12][13][14]: 2006 թվականին ընկնելուց ստացել է գլխի վնասվածք և կրկին հոսպիտալացվել է[15][16]: 2007 թվականին նա ամուսնացել է իր հեռու բարեկամի` հնդկական ծագմամբ ամերիկացի ծրագրավորող Ուջվալա Կումարաի հետ, որի հետ վեց ամիս էր հանդիպել[17]: Ամուսինները բաժանվել են 2009 թվականին[18]: Դրանից հետո Արտին իր ծնողների հետ ապրել է Նյու Ջերսիում, Egg Harbor Township վայրում: Վերջին մի քանի տարում դերասանուհին տառապում էր ճարպակալությամբ և գրեթե չի նկարահանվել: 2014 թվականին նա որոշել է վերադառնալ կինո[19]:

Մահացել է 2015 թվականի հունիսի 6-ին սրտի կաթվածից Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ Սիթի քաղաքի AtlantiCare Regional Medical Center Mainland Division բժշկական կենտրոնում լիպոսակցիայի վիրահատությունից կես ամիս անց[20]: Նրա վերջին ֆիլմը` «Ranam 2»-ը, որը թողարկվել էր դերասանուհու մահից մեկ օր առաջ, հանրության կողմից լավ է ընդունվել[21][22]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Aarti Agarwal is no more» (անգլերեն)։ Telugu Film Producers Council։ 2015-06-06։ Վերցված է 2015-06-25 
  2. «Aditi Agarwal in jail» (անգլերեն)։ IndiaGlitz։ 2007-11-22։ Վերցված է 2015-06-25 
  3. «Interview with Arti Agarwal by Jeevi» (անգլերեն)։ Idlebrain.com։ 2002-10-06։ Վերցված է 2015-09-17 
  4. Prakash Upadhyaya (2015-06-06)։ «Aarthi Agarwal Dies in New Jersey; Celebrities Condole her Untimely Death»։ International Business Times (անգլերեն)։ Վերցված է 2015-06-25 
  5. Taran Adarsh (2001-06-06)։ «Paagalpan - Critic Review» (անգլերեն)։ Bollywood Hungama։ Վերցված է 2015-09-17 
  6. «Telugu actress Aarthi Agarwal dies at 31, a month after liposuction surgery»։ The Indian Express (անգլերեն)։ 2015-06-09։ Վերցված է 2015-09-17 
  7. D Govardan (2003-09-25)։ «Tagore reverses flop-trend in Telugu movies»։ The Economic Times (անգլերեն)։ Վերցված է 2015-09-17 
  8. Saudamini Jain (2015-03-07)։ «Why Indra The Tiger is a permanent fixture on Indian television»։ Hindustan Times (անգլերեն)։ Վերցված է 2015-09-25 
  9. «Telugu Cinemaa Awards» (անգլերեն)։ Idlebrain.com։ 2003-10-06։ Վերցված է 2015-09-17 
  10. «Year 2002 Special - Hits» (անգլերեն)։ Idlebrain.com։ Վերցված է 2015-09-18 
  11. K Rajani Kanth (2003-12-23)։ «2003 - Year of all-time hits & mega failures for Tollywood»։ Business Standard (անգլերեն)։ Վերցված է 2015-09-18 
  12. Suresh Kavirayani (2013-06-04)։ «The dark side of showbiz spotlight»։ The Times of India (անգլերեն)։ Վերցված է 2015-09-17 
  13. «Actress Aarti Agarwal attempts suicide?»։ The Hindu (անգլերեն)։ 2005-03-24։ Վերցված է 2015-06-25 
  14. Bhawana Somaaya Fragmented Frames: Reflections of a Critic. — Pustak Mahal, 2008. — P. 81. — ISBN 9788122310160
  15. «Film actress Aarti Agarwal critical»։ The Hindu (անգլերեն)։ 2006-02-17։ Վերցված է 2015-09-17 
  16. «Telugu actress Aarti Agarwal in Mumbai»։ The Times of India (անգլերեն)։ 2009-09-25։ Վերցված է 2015-09-17 
  17. «Telugu actress Aarti Agarwal ties the knot» (անգլերեն)։ Rediff.com։ 2007-11-21։ Վերցված է 2015-09-17 
  18. «Arthi Agarwal: 'Second marriage will be fruitful'» (անգլերեն)։ Greatandhra։ 2009-10-17։ Վերցված է 2015-06-25 
  19. «Aarti Aggarwal makes a comeback»։ Deccan Chronicle (անգլերեն)։ 2014-09-09։ Վերցված է 2015-09-17 
  20. «Звезда Болливуда скончалась после липосакции» (ռուսերեն)։ InterMedia։ 2015-06-09։ Վերցված է 2015-06-25 
  21. Serish Nanisetti (2015-06-07)։ «Mystery Surrounds Death of Actress Aarthi Agarwal»։ The New Indian Express (անգլերեն)։ Վերցված է 2015-09-25 
  22. Neha Jha (2015-06-08)։ «Ranam 2 was aarti’s comeback: Amma Rajasekar»։ work=Deccan Chronicle (անգլերեն)։ Վերցված է 2015-09-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]