Արտիս գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտիս գրադարան
WLM - Minke Wagenaar - Artis, Bibliotheek 01.jpg
ԵրկիրFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Տեսակգրադարան
Հիմնվել է1838
ՏեղադրությունԱմստերդամ
Կոորդինատներ: 52°21′55.700000099211″ հս․ լ. 4°54′54.200000100161″ ավ. ե. / 52.36547222224977816° հս․. լ. 4.91505555558337814° ավ. ե. / 52.36547222224977816; 4.91505555558337814

Արտիս գրադարան (հոլ.՝ Artis Bibliotheek), 19-րդ դարի գրադարան՝ տեղակայված Ամստերդամ Plantage Middenlaan 45 հասցեում: 2005 թվականից Արտիս գրադարանը Ամստերդամի համալսարանի Հատուկ հավաքածուի մաս է կազմում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1838 թվականին Ամստերդամի մի շարք արիստոկրատներ, այդ թվում նաև գրավաճառ և թռչնասեր Գերարդուս Ֆրեդերիկ Վեստերմանը (1807-1890), հիմնադրել են Կենդանաբանական միության Natura Artis Magistra-ը (այժմ՝ Ամստերդամի կենդանաբանական այգի)՝ նպատակն ունենալով «խթանել բնական պատմության վերաբերյալ գիտելիքները»: Հիմնադրվել է Արտիս կենդանաբանական այգին և կենդանաբանական թանգարանն ու գրադարանը: Միությունը գրադարանի համար անմիջապես նվիրատվություններ ստացավ (այդ թվում մեկը Վեստերմանից): Այդ նվիրատվությունների շնորհիվ գրադարանը կարողացավ համալրել իր գրադարակները:

1881 թվականին գրադարանավար Գիլլս Յանսը կազմել է Արտիս գրադարանի 4381 նմուշներից կազմված հավաքածուի կատալոգը: Արտիս գրադարանի հավաքածուն ընդլայնվեց՝ կազմելով 16000 վերնագիր: 1848-1995 թվականներին Կենդանաբանական միության Natura Artis Magistra-ը հրապարակվել է «Կենդանաբանության ներդրումներ» հանդեսը: Այս ամսագրի բոլոր համարները ընդգրկված են գրադարանի հավաքածուում:

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսատերդամի քաղաքային համալսարանի (այժմ՝ Ամստերդամի համալսարան) հիմնադրումից ի վեր Արտիս գրադաարնի հավաքածուն օգտագործվումէ կրթական, հետազոտական նպատակներով: Շատ կենսաբաններ խոհրհրդակցում են իրենց ուսանողների հետ հավաքածուի շուրջ, այդ թվում՝ Մաքս Վեբերը, Դիք Հիլենիուսը, Տիյս Գոլդշմիթը:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտիս գրադարանի հավաքածուն ընդգրկում է հետևյալը՝ բնական պատմություն, Արտիս կենդանաբանական այգի, բնություն, գյուղատնտեսություն, էվոլյուցիոն տեսություն (Darwiniana), Կառլ Լիննեյի հավաքածու (Linnaeana):

Արտիս գրադարան

Գրադարանի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Վեստերմանը գրադարանային նմուշներից շատերը պահում էր իր տանը: 1859 թվականից այդ հավաքածուն տեղավորվեց կենդաբանական այգու շենքում: 1868 թվականին հավաքածուն տեղափոխեցին Plantage Middenlaan-ում գտնվող շենք, որը նախագծվել էր ամստերդամցի ճարտարապետ GB Salm-ի կողմից (1831-1897): 1868-1872 թվականներին շենքն ընդլայնվեց, և այստեղ տեղավորեցին նաև կենդանաբանական հավաքածուները: 1885 թվականին Նիդերլանդների կենդանական աշխարհի թանգարանի (Museum voor de Nederlandsche Fauna) համար ավելացվեց ևս երկու սրահ: Ախոռները կառուցվեցին ցոկոլային հարկում: Մինչև 1920 թվականը հավաքածուում ներառված էին նաև զեբրեր: 1883 թվականին սատկեց վերջինը կվագգան: Այս տարբեր կենդանաբանական հավաքածուները սփռված են Ամստերդամում իրար հարևանությամբ գտնվող մի քանի շենքերում, ինչպես նաև Լեյդենի Նատուրալիսում (Naturalis): Գրադարանը, սակայն, մնում է նույն վայրում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hans Mulder en Erik Zevenhuizen (red.), De natuur op papier. 175 jaar Artis Bibliotheek, Amsterdam 2013.
  • Aap, vis, boek. Linnaeus in de Artis Bibliotheek, Amsterdam 2007.
  • C.P. Krabbe, “Natuurlijke verwantschap: de gebouwen van het genootschap Natura Artis Magistra”. In: Amsterdam. Monumenten & archeologie. Jaarboek 10, p. 71-87.
  • F.F.J.M. Pieters, “De Artis Bibliotheek in Amsterdam”. In: De Boekenwereld, jrg. 6, nr. 3 (maart 1990).
  • H.E. Coomans, “Van Draak tot Engel. Korte geschiedenis van het Zoölogisch Museum”. In: Ons Amsterdam, jrg. 40 (1988), p. 117-122.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]