Արտակ արք. Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարանի հավաքածուն
Արտակ արք. Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարանի հավաքածուն (գիրք) | |
---|---|
Հեղինակ | Րաֆֆի Քորթոշյան |
Բնօրինակ լեզու | Հայերեն |
Ստեղծման տարեթիվ | 2017-2021 |
Էջեր | հայերեն 68, պարսկերեն 110 |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ |
Հրատարակված է | ՀՃՈՒ հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | հայերեն 2021 թվական, պարսկերեն 2022 |
ԳՄՍՀ | ISBN 978-9939-843-50-6 |
ՀՏԴ | 069:39 |
ԳՄԴ | 85.101+63.5 |
Թվային տարբերակ | raa-am.org/wp-content/uploads/2022/10/ԱՐՏԱԿ-ԱՐՔ.-ՄԱՆՈՒԿՅԱՆԻ-ԱՆՎԱՆ-ԹԵՀՐԱՆԻ-ՀԱՅՈՑ-ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԳԱԳՐԱԿԱՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ-ՀԱՎԱՔԱԾՈՒՆ.pdf |
«Արտակ արք. Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարանի հավաքածուն» (անգլ.՝ The collection of Tehran’s Armenian National Ethnographical Museum after Archbishop Artak Manukian, ռուս.՝ Собрание Тегеранского армянского национально-этнографического музея им. архиепископа Артака Манукяна), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից 2021 թվականին հրատարակված գիրքը հեղինակել է Րաֆֆի Քորթոշյանը։ Տպագրվել է հայերեն և պարսկերեն։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատությունը նվիրվում է ՀՃՈՒ կազմակերպության հիմնադիր-նախագահ, հայկական պատմական հուշարձանների ուսումնասիրության և պահպանության գործի առաքյալ, ճարտարապետության դոկտ. երջանկահիշտակ Արմեն Հախնազարյանի ծննդյան (1941 Թեհրան-2009 Աախեն) 80 ամյակին։ Այս աշխատությունը, որը կազմված է երեք բաժիններից՝ «Եկեղեցական իրեր», «Ձեռագրեր» և «Տպագիր գրքեր», նպատակ ունի ուսումնասիրողին ներկայացնելու թանգարանում պահվող, ցարդ չուսումնասիրված և հայագիտության համար մեծ արժեք ունեցող իրերի արձանագրությունները, ձեռագրերի հիշատակարանները և տպագիր գրքերի մակագրությունները։
Աշխատությունը հրատարակվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երաշխավորությամբ։ Գրքի նախահրատարակչական աշխատանքները հովանավորել է Հայաստանի մշակույթի նախարարությունը, իսկ տպագրությունը՝ Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութիւնը[1] 2022 թ. լույս է տեսել նաև գրքի պարսկերեն տարբերակը[2], որը նպատակ է հետապնդում հայ-իրանական մշակութային երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը։ Աշխատության տարածումը պարսկալեզու շրջանակներում Հայաստանի և ԻԻՀ-ի միջև մշակութային կապերի ամրապնդման ճանապարհին մի նոր քայլ է, որով հնարավոր է լինելու իրանցի ուսումնասիրողին ներկայացնել թանգարանում պահվող և երկու հարևան ազգերի պատմության համար մեծ արժեք ունեցող իրանահայության մշակութային արժեքները։ Սույն գրքույկի պարսկերեն լեզվով հրատարակությունը ցույց է տալւս Իրանի Իսլամական Հանրապետության վերաբերմունքը հայկական մշակութային արժեքների նկատմամբ։ Դրանով կհավաստվի, որ Իրանը տարբերություն չի դնում հայկական և ոչ հայկական մշակութային ժառանգության միջև։ Պարսկերեն տարբերակը հրատարակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած դրամաշնորհով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Րաֆֆի Քորթոշյան (2021). «Արտակ արք. Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարանի հավաքածուն» (PDF). ՀՃՈՒ հիմնադրամ.
- ↑ Raffi Kortoshian (2022). «THE COLLECTION OF TEHRAN'S ARMENIAN NATIONAL ETHNOGRAPHICAl MUSEUM AFTER ARCHBISHOP ARTAK MANUKIAN». RAA.