Արվո Մետս
Ծնվել է | 1937 |
---|---|
Ծննդավայր | Տալլին, Էստոնիա |
Վախճանվել է | 1997 |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ և թարգմանիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Արվո Մետս (ռուս.՝ А́рво Анто́нович Метс, 1937, Տալլին, Էստոնիա - 1997, Մոսկվա, Ռուսաստան), ազգությամբ էստոնացի ռուսական բանաստեղծ:
Ծնվել է 1937 թվականին, Տալլինում: Ավարտել է Լենինգրադի գրադարանային ինստիտուտը: Ուսումը շարունակել է Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում: Եղել է գրական երեկոների կազմակերպիչ, որոնք վերակառուցման տարիներին հաշտարար չեզոքության վայր եղան մայրաքաղաքի գրական անջատ խմբավորումների համար: 1975-1991 թթ. աշխատել է «Նովի միր» ամսագրի պոեզիայի բաժնում, գլխավորել «Նա Տագանկե» գրական ակումբը: Կյանքի օրոք լույս են տեսել նրա բանաստեղծական երեք գրքերը: Ա. Մետսի ստեղծագործությունները հրապարակվել են Ռուսաստանի առաջատար գրական պարբերականներում:
Արվո Մետսը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մի՞թե շատ բան է մարդուն անհրաժեշտ»; «Անտերունչ շունը հարմարվում է քայլքին...»; «Աշնանային գունեղ անտառներում...»; «Ժողովում եմ իմ հարստությունը...»; «Այնպես ձգված է...»; «Ես ազատեցի...»; «Ծանրակշռությունը...»; «Որքան շատ են մարդիկ...»; «Էլեկտրագնացքում...», «Հայրս ժլատ էր...»; «Հայրս վախճանից քիչ առաջ...»; «Հազիվ լսելի է...»; «Պոեզիայի փնտրտուքով...»; «Երբ ես անտառում...»; Հոկտեմբեր; «Նման մութ գիշերով...»; «Երկու կնճիռ է...»; «Երեկոյան, երբ...»; «Ջութակով...»; «Ջահել աղջիկները դեմքով նման են...»; «Պոետը կանգնած է վերմիշելի հերթում»; «Անհետանում են գարնան ծոցում...»; «Քաղաքում քայլում է...»; «Լռին ննջեցին բլուրները...»; «Կապույտ մանկասայլակում...»; «Հոգսերով...»; «Կարելի է խլել ամեն ինչ...»; «Փոքրիկ...»; «Ինքս էլ չգիտեմ...»; «Որքան խոշոր են այստեղ աստղերը...»; «Շնորհակալ եմ Քեզ...»: Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 199-211: Թարգմ.՝ Հրանտ Ալեքսանյան:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 198:
|