Արսեն Պետրոսյան (մարզիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսեն Պետրոսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝մարզիկ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 11, 1958(1958-11-11) (65 տարեկան)
Ծննդավայր՝Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Արսեն Ալբերտի Պետրոսյան (նոյեմբերի 11, 1958(1958-11-11), Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թեթև ատլետ, Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն[1], Հայաստանի վաստակավոր մարզիչ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1958 թվականին Սյունիքի մարզի Կապան քաղաքում, բանվորի ընտանիքում։ 1976 թվականին ավարտել է Կապանի Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1977-1979 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1981 թվականին ընդունվել և 1986 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։

Պատանեկան տարիներից զբաղվել է սպորտով, հատկապես թեթև աթլետիկայով։ 15 տարեկանից ընդգրկվել է Հայաստանի աթլետիկայի պատանիների, ապա երիտասարդների ու մեծահասակների հավաքականների կազմում։ Բազմիցս եղել է Հայաստանի աթլետիկայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների հաղթող և մրցանակակիր, մասնակցել է համամիութենական մրցումների և գրավել մրցանակային տեղեր։ 1984 թվականից անցել է մարզչական գործունեության։ 2004 թվականին նշանակվել է Կապան քաղաքի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն։

Մարզչական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչական գործունեության ընթացքում ունեցել է մեծ հաջողություններ՝

  • Խորհրդային Միության պատանիների չեմպիոն՝ Մարատ Սարգսյան (1991)
  • ԱՊՀ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոն՝ Մերուժան Սարգսյան, (1995)
  • Միջազգային պատանեկան խաղերի չեմպիոն՝ Հայկանուշ Բեկլարյան, (ԱՄՆ, Քլիվլենդ, 2004)
  • Եվրոպայի պատանիների առաջնություն՝ 3-րդ տեղ, աշխարհի պատանիների առաջնություն՝ 4-րդ տեղ՝ Հայկանուշ Բեկլարյան, (2005)
  • Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնություն՝ 1-ին տեղ, Լևոն Աղասյան, (Իտալիա, 2013)[3]
  • Լևոն Աղասյանը, Կապանից առաջինը լրացնելով միջազգային կարգի սպորտի վարպետի նորման, իրավունք ստացավ և մասնակցեց Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին, (2016)[4]
  • Աշխարհի ավագ տարիքի պատանիների առաջնություն՝ 4-րդ տեղ, Արամայիս Սարգսյան, (2018 )[5][6][7]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտի բնագավառում ունեցած վաստակի,ակտիվ գործունության և ներդրած ավանդի համար պարգևատրվել է տարբեր պատվոգրերով և շնորհակալագրերով՝

  • Հայաստանի վաստակավոր մարզիչ (2002)
  • Կապան քաղաքի 75-ամյակի առթիվ՝ «Կապան» ոսկե մեդալ (2013)[8]
  • Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի կողմից շնորհվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչում (2018)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի 2 զավակ՝ ուստր և դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. One, Studio. «Կապանից մարզիկ Արամայիս Սարգսյանը հայտնվել է 12 լավագույնների ցանկում». www.zangezur.tv. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  2. Կապանցի հեռացատկորդը աշխարհի առաջնությունից առաջ մարզվելու տեղ չունի
  3. «Աթլետները նախապատրաստվում են». www.ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  4. «Լևոն Աղասյան. 19 տարեկանում 19 մեդալ ունենալը իմ ու մարզիչիս աշխատանքի արդյունքն է | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  5. «Կապանցի եռացատկորդի աննախադեպ նվաճումը | Syunacerkir.am». www.syuniacyerkir.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  6. «Կապանցի եռացատկորդի աննախադեպ նվաճումը». tesaket.info. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  7. «Աթլետները կմասնակցեն մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության». ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  8. Վաղը մեծ տոնակատարությամբ կնշվի Կապան քաղաքի 75-ամյակը

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]