Արսեն Հարությունյան (վիմագրագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արսեն Հարությունյան (այլ կիրառումներ)
Արսեն Հարությունյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 14, 1985(1985-04-14) (39 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի թիվ 181 հիմնական դպրոց (2002) և Մեսրոպ Մաշտոցի անվան Համալսարան (2007)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու (2013)
Մասնագիտությունվիմագրագետ, հնագետ և ձեռագրագետ
ԱշխատավայրՀնագիտության և ազգագրության ինստիտուտ, Մատենադարան և Երևանի պետական համալսարան

Արսեն Էդուարդի Հարությունյան (ապրիլի 14, 1985(1985-04-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վիմագրագետ, հնագետ, ձեռագրագետ, պատմական գիտությունների թեկնածու (2013)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսեն Հարությունյանը ծնվել է 1985 թվականի ապրիլի 14-ին Երևանում։ 1992-2002 թվականներին սովորել է Երևանի թիվ 181 միջնակարգ դպրոցում։ 2002 թվականին ընդունվել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետ, ապա 2003-2005 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում։ Ծառայությունը ավարտելուց հետո շարունակել է ուսումը և այն գերազանցությամբ ավարտել 2007 թվականին՝ մագիստրոսի կոչմամբ[1]։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վիմագրության բաժնում, սկզբում որպես ավագ լաբորանտ, ապա՝ կրտսեր գիտաշխատող (2011), գիտաշխատող (2014), ավագ գիտաշխատող (2016) և առաջատար գիշտաշխատող (2022), հետազոտությունների ոլորտներն են՝ հայ վիմագրությունը, միջնադարյան հնագիտությունը և ձեռագրագիտությունը[1]։ Համատեղության կարգով, 2012 թվականից աշխատում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Ձեռագրագիտության բաժնում, որպես ավագ գիտաշխատող ձեռագրագետ[1]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Վաղարշապատի վանքերը (պատմավիմագրագիտական ուսումնասիրություն)» թեմայով, և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[1]։

2010-2019 թվականներին մասնակցել է՝ Թեղենյաց վանքի (2010-2011, 2014), Միրաքի բազիլիկ եկեղեցու (2012-2013), Դաշտադեմի ամրոցի (2015), Տաթևի վանական համալիրի (2014-2015) հնագիտական պեղումներին, անդամակցում է Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Արմավիրի մարզեր գործուղված վիմագրական արշավախմբերին[1]։ 2017-2020 թվականներին, վիմագրերի ընդօրինակման նպատակով անհատական գործուղում է ունեցել Տաթևի վանք և շրջակա հուշարձաններ։ Զբաղվում է հիմնականում Արմավիրի մարզի, մասնավորապես` Վաղարշապատ քաղաքի, ինչպես նաև Տաթևի վանքի և շրջակա հուշարձանների վիմագրերի ուսումնասիրմամբ[1]։ Արսեն Հարությունյանի ուսումնասիրություների շրջանակում է նաև Երևանի գրչության կենտրոնների և ձեռագրական ժառանգության համալիր քննությունը։

2019 թվականից ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն է[1]։ 2019 թվականից վիմագրագիտություն է դասավանդում ԵՊՀ պատմության ֆակուլտետում։

Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային գիտաժողովների[1]։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է 9 գրքի (3-ը` հեղինակակցությամբ) և ավելի քան 80 գիտական հոդվածների[1]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները», խմբ. Գագիկ Գ. Սարգսյան, Ս. Էջմիածին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատ., 2016, 548 էջ + 5 ներդիր էջ։ ISBN 978-9939-59-173-5 (Vagharshapat. Monasteries and Epigraphic Inscriptions, Mother See of Holy Etchmiadzin, 2016, 548+5 p.)[2]:
  2. «Խոր Վիրապ. պատմությունը, ձեռագրական և վիմագրական ժառանգությունը», խմբագիրներ` Գևորգ Տեր-Վարդանյան, Գագիկ Գ. Սարգսյան, Երևան, Տիգրան Մեծ, 2017, 192 + 72 էջ ներդիր։ ISBN 978-99941-0-807-7 (Khor Virap. History, Manuscript and Epigraphic Heritage, Yerevan, Tigran Mets Publishing House, 2017, 192+72 p.):
  3. «Ս. Հռիփսիմե վանքը», Ս. Էջմիածին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատ., 2018, 84+8 ներդիր էջ։ ISBN 978-9939-59-213-8 (St. Hripsime Monastery, Mother See of Holy Etchmiadzin, 2018, 84+8 p.)[3]:
  4. «Երևանի Ս. Անանիա առաքյալի անապատը կամ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին», խմբագրությամբ՝ Գևորգ Տեր-Վարդանյանի, Գագիկ Գ. Սարգսյանի, Երևան, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի, 2020, 354 էջ։ ISBN 978-9939-1-1172-8 (The Hermitage of St. Ananias the Apostle or Zoravor St. Astvatsatsin Church of Yerevan, Yerevan, Zoravor St. Asrtvatsatsin Church, 2020, 354 p.):
  5. «Հին Երևանի եպիսկոպոսանիստ եկեղեցին․ Երկուերեսնի - Ս․ Պողոս-Պետրոս», խմբ․ Գևորգ Տեր-Վարդանյանի, Գագիկ Գ․ Սարգսյանի, Ս․Էջմիածին, Մայր Աթոռի Ս․Էջմիածնի հրատ․, 2021, 144+9 ներդիր էջ։ ISBN 978-9939-59-273-2 (The Episcopal See of OLD Yerevan. The St. Paul and Peter Church Yerkueresni, Holy Etchmiadzin, 114+9 pp.):

Գրքեր համահեղինակությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Զորավոր Ավետարանը», պատկերագիրք-ուսումնասիրություն, (հեղինակակից` Արփինե Ա. Սիմոնյան), խմբ. Գևորգ Տեր-Վարդանյան, Երևան, «Նահապետ», 2016, 64 էջ։ ISBN 978-9939-856-22-3 (Zoravor' [Powerful] Gospel, Yerevan, Naapet Publishing House, 2016, 64 p.):
  2. «The Origin and Development of the Geological Thought in Armenia (5th c. BC-17th c. AD)», (R. T. Jrbashyan, G. P. Khomizuri, A. E. Harutyunyan), Yerevan, 2017, 87 p. («Երկրաբանական մտքի ծագումը և զարգացումը Հայաստանում (5-րդ դ. Ք.ա.-17-րդ դ.)», հեղինակակիցներ՝ ակադ. Ռուբեն Տ. Ջրբաշյան, ե. գ. դ. Գեորգի Պ. Խոմիզուրի, Երևան, 2017, 87 էջ)։
  3. «Բագարանի Շուշանավանքը», հեղ․ Գր․ Նալբանդյան, Ա․ Հարությունյան, Ա․ Հակոբյան, խմբ․ Գ․ Սարգսյան, Երևան, «Տիգրան Մեծ», 2021, 256 էջ։ ISBN 978-99941-0-974-6 (Shushanavank of Bagaran, authors: Gr. Nalbandyan, A. Harutyunjan, A. Hakobyan, Yerevan, Tigran Mets, 256 p.):

Գիտական հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ջրօգտագործման ոլորտը հայկական վիմագրերում», «Էջմիածին», 2010, Զ., էջ 69-76 (Water-consuming sphere in the Armenian Lapidary Inscriptions, Review "Etchmiadzin", 2010/6, pp. 69–76):
  2. «Դիտարկումներ միջնադարյան Հայաստանի հյուրանոց-հյուրատների և դրանց վիմագրերի շուրջ», «Էջմիածին», 2010, Ժ., էջ 129-134 (Remarks on the Hotels/Inns of the Medieval Armenia and their Lapidary Inscriptions, Review "Etchmiadzin", 2010/10, pp. 129–134):
  3. «Թումանյանի ժողովրդական լեգենդների ու բալլադների մշակումները», «Երիտասարդ թումանյանագետների ակումբի առաջին գիտաժողով», Երևան, 2010, էջ 55-60 (The Literary Processing of Tumanyan's Folk Legends and Ballads, «The First Conference of Young Tumanyan Studies Club», Yerevan, 2010, pp. 55–60):
  4. ««Բաժակ» գինու նվիրաբերման վկայություններ հայկական վիմագրերում», «Էջմիածին», 2011, Բ., էջ 121-129 (Testimonies of Wine Offerings in the Armenian Lapidary Inscriptions, Review "Etchmiadzin", 2011/2, pp. 121–129):
  5. «Հայ կնոջ հերոսության դրսևորումը Մեծ եղեռնի տարիներին», «Մովսես Խորենացի» հանդես, Երևան, 2011, Հմր 1-2, էջ 45-50 (Heroism of an Armenian Woman during the Years of the Genocide, "Movses Khorenatsi". Scientific, Historical-Philological, Natural Journal, 2011, 1-2, pp. 45–50):
  6. «Համառոտ ակնարկ Ղևոնդ Ալիշանի վիմագրագիտական գործունեության», ԲԵՀ. Հայագիտություն, 2011, Հմր 134. 1, էջ 69-76 (An Essay on Epigraphical Activity of Ghevond Alishan, Bulletin of Yerevan University. Armenian Studies, 2001, 134.1, pp. 69–76):
  7. «Էջմիածնի Ս. Աստվածածին եկեղեցին», «Էջմիածին», 2011, Գ., էջ 110-117 + 1 թ. նկ. (St. Astvatsatsin Church of Etchmiadzin, Review "Etchmiadzin", 2011/3, pp. 110–117):
  8. «Րաֆֆու հավաքչական աշխատանքների վիմագրագիտական նշանակությունը», «Հայոց լեզու և գրականություն» ամսագիր, 2011, Հմր 5 (76), էջ 47-54 (Importance of Lithographs in Raffi's Compiled Works, "Armenian Language and Literature" Scientific and Methodological Journal, 2011/5, pp. 47–54):
  9. «Ս. Հռիփսիմեի և Ս. Շողակաթի վանքերի որմերին ագուցված խաչքարերի նորահայտ վիմագրերը», «Էջմիածին», 2011, Ե., էջ 88-94 (The Newly Discovered Inscriptions of Cross-Stones Placed on the Walls of St. Hripsime and St. Shoghakat Monasteries, Review "Etchmiadzin", 2011/5, pp. 88–94):
  10. «Նորահայտ արձանագրություն Ս. Հռիփսիմեի վանքից», «Պատմաբանասիրական հանդես», 2011, Հմր 2 (187), էջ 192-198 (Newly-Found Inscription from St. Hripsime Monastery, Historical-Philological Journal, 2011/2, pp. 192–198):
  11. «Նորահայտ տապանագրեր Ս. Հռիփսիմեի վանքից», «Էջմիածին», 2012, Բ., էջ 71-83 (Newly Discovered Epitaphs in the Monastery of St. Hripsime, Review "Etchmiadzin", 2012/2, pp. 71–83):
  12. «Մի խաչքար` Ս. Հռիփսիմեի վանքից», «Վէմ» համահայկական հանդես, 2012, Հմր 1 (37), էջ 107-113 (A Khachkar from the Monastery of St. Hripsime, VEM Pan-Armenian Journal, 2012/1, pp. 107–113):
  13. «Նորահայտ վիմագրեր «լիտր» կշռաչափի վերաբերյալ», «Վէմ» համահայկական հանդես, 2012, Հմր 4 (40), էջ 99-108 (New Lithographes on Weight "Litre", VEM Pan-Armenian Journal, 2012/4, pp. 99–108):
  14. «Եվս մի նորահայտ նվիրագիր Ս. Հռիփսիմեի վանքից», «Էջմիածին», 2013, Ժ., էջ 96-103 + 1 թ. նկ. (One More Newly-Found Document from the Monastery of St. Hripsime, Review "Etchmiadzin", 2013/10, pp. 96–103):
  15. «Ստեփանոս վարդապետ Լեհացին և նրա տապանագիրը», «Վէմ» համահայկական հանդես, 2013, Հմր 3 (43), էջ 78-87 (Stephanos Archimandrite Lehatsi and his Epitaph, VEM Pan-Armenian Journal, 2013/3, pp. 78–87):
  16. «Հայրապետական աթոռի՝ Վաղարշապատից Դվին տեղափոխման հարցի շուրջ», «Պատմաբանասիրական հանդես», 2013, Հմր 3, էջ 161-171 (About Transfer of the Patriarchal Throne to Dvin from Vagharshapat, Historical-Philological Journal, 2013/3, pp. 161–171):
  17. «Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նորահայտ վիմագրերից», Հայ աստվածաբան. գիտական հոդվածների ժողովածու, Ե., 2013, էջ 130-139 (The Newly-Found Inscriptions from Mother See of Holy Etchmiadzin, "Armenian Theologian" Scientific Proceedings, 2013, Volume 5, pp. 130–139):
  18. «Ս. Շողակաթ վանքի միաբանական գերեզմանոցը», ՀԱԲԻՏՈՒՍ 1. Հայաստանի և հարակից երկրների ազգաբանություն և հնագիտություն (25-27 հոկտեմբեր, 2010, միջազգային գիտաժողովի նյութեր), Երևան, «Գիտություն», 2014, էջ 338-348 (The Cemetery of St. Shoghakat Monastery [Vagharshapat, Armenia], HABITUS I. Ethnology and Archaeology of Armenia and Neighboring Countries [25-27 October, 2010, Materials of International Conference], Yerevan, NAS RA Gitutyun Publishing House, 2014, pp. 338–348):
  19. «Փարաքար. գյուղը և եկեղեցիները», «Էջմիածին», 2014, Ե., էջ 94-106 + 2 թ. նկ. (Parakar Village and its Churches, Review "Etchmiadzin", 2014/5, pp. 94–106):
  20. «Գրիչ, ծաղկող Երեմիա Օշականցին և նրա տապանագիրը», «Վէմ» համահայկական հանդես, 2014, Հմր 3 (47), էջ 114-124 (The Writer and Miniaturist Yeremia Oshakantsi and his Epitaph, VEM Pan-Armenian Journal, 2014/3, pp. 114–124):
  21. «Ամբերդ (Ֆռանկանոց) գյուղը, Ս. Թովմա եկեղեցին և նորահայտ արձանագրությունները», «Էջմիածին», 2014, ԺԱ., էջ 96-107 + 1 թ. նկ. (Village Amberd [Frankanots], St. Thomas Church and Newly Discovered Inscriptions, Review "Etchmiadzin", 2014/11, pp. 96–107):
  22. «Վաստակաշատ հոգևորականը. Ստեփանոս արքեպիսկոպոս Ենովքեան», «Բազմավէպ» հայագիտական-բանասիրական-գրական հանդէս, ՃՀԲ. տարի, Հմր 3-4, Վենետիկ-Ս. Ղազար, 2014, էջ 140-160 (Distinguished Priest. Stepanos Archbishop Yenokian, Bazmavep" Armenological-Philological Journal, 2014, 3-4, pp. 140–160):
  23. «Փոխառյալ բառերը Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանոցի տապանագրերում», Հայ գիտական բարբառագիտության 100-ամյակի գիտաժողովի նյութեր. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Եր., ԵՊՀ հրատ., 2015, էջ 103-119 (The Loan Words in the Epitaphs of Monastic Cemetery of St. Etchmiadzin, Materials of the Conference on the Centenary of the Armenian Scientific Dialect Studies, Yerevan, YSU Publishing House, 2015, pp. 103–119):
  24. Gagik Sargsyan, Arsen Harutyunyan, "Excavations of the Single-Nave Church of Mirak, 2012-2013", ARAMAZD. Armenian journal of near eastern studies, volume IX, Issue 1 – 2015, pp. 177–193, table XXXIX-XLIX («Միրաքի միանավ բազիլիկ եկեղեցու պեղումները (2012-2013 թթ. արդյունքները)», հեղինակակից` Գագիկ Գ. Սարգսյան, «Արամազդ. մերձավորարևելյան ուսումնասիրությունների հայկական հանդես», հտ. IX, Հմր 1 - 2015, էջ 117-193, աղյուսակ` XXXIX-XLIX):
  25. «Եսայի Հասան-Ջալալյանի վիմագրագիտական վաստակը (ըստ ՄՄ Հմր 7821 ձեռագրի)», «Էջմիածին», 2015, Ժ., էջ 117-159 (The Epigraphical Heritage of Esayi Hasan-Jalalyan /Ms. of Matenadaran N 7821/, Review "Etchmiadzin", 2015/10, pp. 117–159):
  26. ««Պարոնտէր» կոչումը Վաղարշապատի ուշմիջնադարյան տապանագրերում», «Լրաբեր հասարակական գիտությունների», 2015, Հմր 3 (645), էջ 50-62 (The Title of "Paronter" in the Late Medieval Epitaphs of Vagharshapat, Review of Social Sciences, 2015/3, pp. 50–62):
  27. «Տաթևի վանքի վիմագրերի նախընթաց հրատարակութիւնները և ներկայ անելիքները», «Հանդէս ամսօրեայ» հայագիտական ուսումնաթերթ, ՃԼ. տարի, Հմր 1-12, Վիեննա-Երևան, 2016, էջ 129-146 (Previous Publications of the Lapidaries of Tatev Monastery and Activities Expected Today, "Handes Amsorya" Armenological Review, 2016, 1-12, pp. 129–146):
  28. «Գրիչ Ղունկիանոս Աշտարակեցու տապանագիրը և մատենագրական վաստակը», «Վէմ» համահայկական հանդես, 2016, Հմր 2 (54), էջ 105-119 (The Epitaph of Clerk Ghunkianos Ashtaraketsi and his Literary Merit, VEM Pan-Armenian Journal, 2016/2, pp. 105–119):
  29. «Բուդապեշտի Ս. Աստվածածին աղոթարան-եկեղեցու թանգարանային սպասքի մակագրությունները» (հեղինակակից` Հ. Հ. Խուդանյան), «Պատմաբանասիրական հանդես», 2016, Հմր 2 (202), էջ 137-151 (The Inscriptions of the Museum Utensils of St. Astvatsatsin Church in Budapest, Historical-Philological Journal, 2016/2, pp. 137–151):
  30. «Ակոռի բնակավայրը, սրբավայրերը և գրչության կենտրոնը», «Էջմիածին», 2016, Թ., էջ 116-138+3 թ. նկ. (The Settlement, Shrines and Writing Center of Akori, Review "Etchmiadzin", 2016/9, pp. 116–138):
  31. ««Եկեղեցի» և «խորան» բառեզրերի նույնականության դրսևորումը վիմագրերում» (հեղինակակից` Հ. Ե. Հակոբյան), «Տարեգիրք» գիտական հոդվածների ժողովածու, ԺԱ, Երևան, 2016, էջ 87-96 (Similarity of Notions of "Church" and "Tabernacle" as Presented in Epigraphy, YSU Faculty of Theology, Yearbook. Collection of Scientific Articles,Volume XI, Yerevan, YSU Press, 2016, pp. 87–96):
  32. «Հոռոմ գյուղը և Ս. Հռիփսիմե եկեղեցու նորահայտ արձանագրությունը», Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն. Գիտական աշխատություններ, 2016, հ. XIX, էջ 44-51 (The Village of Horom and the Newly-Found Inscription of St. Hripsime Church, Shirak Centre of Armenological Studies National Academy of Sciences RA, Scientific Works, Edition XIX, Gyumri, 2016, pp. 44–51):
  33. «Վաղուհասի Ս. Տիրամայր վանքի վիմագրերը» (հեղինակակից` Տ. Ա. Ալեքսանեան), «Հանդէս ամսօրեայ» հայագիտական ուսումնաթերթ, ՃԼԱ. տարի, Հմր 1-12, Վիեննա-Երևան, 2017, էջ 399-426 (The Epigraphic Inscriptions of the Monastery of St. Tiramayr of the Village of Vaghuhas, "Handes Amsorya" Armenological Review, 2017, 1-12, pp. 399–426):
  34. «Նորագավիթ բնակավայրը և Ս. Գևորգ եկեղեցու վիմագրերը», «Պատմաբանասիրական» հանդես, 2017, Հմր 2 (205), էջ 143-161 (The Settlement of Noragavit and the Epigraphic Inscriptions of Church of St. Gevorg, Histirical-Philological Journal, 2017/2, pp. 143–161):
  35. «XVIII դարի երկու նորահայտ ձեռագիր և մի ձեռաց խաչ», «Բանբեր Մատենադարանի», հ. 24, Երևան, 2017, էջ 209-221+2 ներդիր (Two Newfound Manuscrips of the 18th Century and a Blessing Cross, "Bulletin of Matenadaran", Volume 24, Yerevan, "Nairi" Publishing House, 2017, pp. 209–221+2):
  36. «17-18-րդ դդ. եկեղեցիների որմերին ագուցված խաչքարերը. հորինվածքը, գործառույթը, հիշատակագրությունը», «Վէմ» համահայկական հանդես, 2017, Հմր 3 (59), էջ 118-132 (17-18th Centuries Khachkars Placed on the Walls of Churches. Arrangement, Functions, Memorial Inscription, VEM Pan-Armenian Journal, 2017/3, pp. 118–132):
  37. «Ս. Պանդալեոնի (Պանտաղիոն) անուան յիշատակմամբ նորայայտ վիմագիր Տաթևի վանքից», Հայկազեան Հայագիտական Հանդէս, հ. ԼԷ. Բէյրութ, 2017, էջ 555-571 (Newly-Found Epigraphic Inscription from Tatev Monastery that Mentions the Name of St. Pandaleon [Pantaghion], Haigazian Armenological Review, Volume 37, Beirut, 2017, pp. 555–571):
  38. «Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հանդիպումը նշանավորող «Օթյաց Խաչ» սրբավայրը», «Արշալույս քրիստոնեության Հայոց» միջազգային գիտաժողովի (19-20 մայիսի, 2016 թ.) զեկուցումների և նյութերի ժողովածու, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2017, էջ 141-148 (The Sanctuary of "Otyats Khach" marking the meeting of apostles Thaddeus and Bartholomew, "At the Dawn of Armenian Christianity", International Conference, Yerevan, NAS RA "Gitutyun" Publishing House, 2017, pp. 141–148):
  39. «Արմավիրի մարզի վիմագրական ժառանգության ուսումնասիրությունը», «Մեծամորյան ընթերցումներ. I» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, 2017, էջ 344-353 (A Study of the Lithographic Heritage of Armavir Marz, "Metsamorian Readings. I" Selected scientific articles, Yerervan, "Service for the Protection of Historical Environment and Cultural Museum-Reservations" NCSO, 2017, pp. 344–353):
  40. Husik Melkonyan, Astghik Babajanyan, Arsen Harutyunyan, Davit Davtyan and Soseh Aghaian, "The Excavations of Dashtadem Fortress: Preliminary Report on 2015 Fieldwork Activity", ARAMAZD. Armenian Journal of Near Eastern Studies, Volume XI, Issue 1-2, Yerevan-Oxford, 2017, pp. 263–292 («Դաշտադեմի ամրոցի պեղումները (2015 թ. նախնական արդյունքները)», հեղինակակիցներ` Հուսիկ Մելքոնյան, Աստղիկ Բաբաջանյան, Դավիթ Դավթյան, Սոսե Աղայան, «Արամազդ. մերձավորարևելյան ուսումնասիրությունների հայկական հանդես», հտ. XI, Հմր 1-2 - 2017, էջ 263-292)։
  41. Husik Melkonyan, Arsen Harutyunyan and Davit Davtyan, "Excavations at Tatev Monastery in 2014-2015", ARAMAZD. Armenian Journal of Near Eastern Studies, Volume XI, Issue 1-2, Yerevan-Oxford, 2017, pp. 305–320 («Տաթևի վանքի 2014-2015 թթ. պեղումները», հեղինակակիցներ` Հուսիկ Մելքոնյան, Դավիթ Դավթյան, «Արամազդ. մերձավորարևելյան ուսումնասիրությունների հայկական հանդես», հտ. XI, Հմր 1-2 - 2017, էջ 305-320)։
  42. «Տաթև գյուղի Ս. Մինաս եկեղեցին և նրա վիմագրերը», «Էջմիածին», 2017, ԺԱ., էջ 122-136 + 3 էջ ներդիր (St. Minas Church of Tatev village and its epigraphs, "Etchmiadzin" 2017/11, pp. 122–136):
  43. «Հալիձորի Հարանց կամ Տաթևի նախկին Մեծ անապատը` գրչության կենտրոն», «Երիտասարդական 3-րդ գիտաժողովի զեկուցումներ» (Երևան, 2017 թ., նոյեմբերի 28-30), Երևան, 2018, էջ 316-342 (Halidzor's Harants or Former Mets Hermitage of Tatev as a Scribal Center, "Papers of the III Youth Conference /Yerevan, 2017, November 28-30/", Yerevan, 2018, pp. 316–342):
  44. «Սյունյաց Գրիգոր Բ. արքայի անվանակիր սարկոֆագը», «Բանբեր հայագիտության», 2018, Հմր 1 (16), էջ 137-149 (The Eponymous Sarcophagus of King Grigor II of Syunik, Review of Armenian Studies, 2018, N 1 (16), pp. 137–149):
  45. «Պետրոսախաչի նորահայտ արձանագրությունը», «Էջմիածին», 2018, Թ., էջ 80-87+2 էջ ներդիր (Newly-Found Inscription of Petrosakhach, "Etchmiadzin", 2018/9, pp. 80–87+2):
  46. «Վիմագրությունը «Արարատ»-ի էջերում», «Էջմիածին», 2018, ԺԲ., էջ 120-132+1 թ. ներդիր (Epigraphy on the pages of "Ararat" magazine, "Etchmiadzin", 2018/12, pp. 120–132+1):
  47. «Անտիպ վիմագրեր Երևանի Կաթողիկե եկեղեցուց», Սեդրակ Բարխուդարյան-120. Գիտական հոդվածների ժողովածու (խմբ. Գագիկ Սարգսյան, Արսեն Հարությունյան), Երևան, ՀԱԻ հրատ., 2019, էջ 31-44 (Unpublished Lapidary inscriptions from Katoghike church in Yerevan, Sedrak Barkhudaryan – 120. Collection of Scientific Articles, Yerevan, Publishing IAE NAS RA, 2019, pp. 31–44):
  48. «Պղնձե արձանագիր առարկաներ Սարդարապատի հայոց ազգագրության թանգարանից» (հեղինակակից՝ Ա. Ալ. Բաբաջանյան), Սեդրակ Բարխուդարյան-120. Գիտական հոդվածների ժողովածու (խմբ. Գագիկ Սարգսյան, Արսեն Հարությունյան), Երևան, ՀԱԻ հրատ., 2019, էջ 139-151 (Metalwork Items with Inscriptions from the Collection of the Armenian Ethnography Museum in Sardarapat, Sedrak Barkhudaryan – 120. Collection of Scientific Articles, Yerevan, Publishing IAE NAS RA, 2019, pp. 139–151):
  49. «Սերբահայ համայնքի պատմությունից. Հայերեն տապանագրեր Բելգրադից», «Հանդէս ամսօրեայ» հայագիտական ուսումնաթերթ, ՃԼԳ. տարի, թիւ 1-12, Վիեննա, 2019, էջ 395-412 (From the History of Armenian Cimmunity of Serbia. Armenian Epitaphs from Belgrad, "Handes Amsorya" Armenological Review, 2019, 1-12, pp. 395–412):
  50. «Սիսիանի Ն. Ադոնցի անվան պատմության թանգարանի արձանագիր առարկաները», «Վէմ» համահայկական հանդես, 2019, Հմր 2 (66), էջ 181-203 (The Inscribed Objects of History Museum after N. Adontz in Sisian, VEM Pan-Armenian Journal, 2019/2 (66), pp. 181–203):
  51. «Ավետիս երեց Երևանցի գրչի ձեռագրական ժառանգությունը», «Բանբեր Մատենադարանի», հ. 27, Եր., 2019, էջ 321-342+3 էջ ներդիր (The Scribal Legacy of Priest Avetis Yerevantsi, “Bulletin of Matenadaran“, v. 27, Yerevan, 2019, pp. 321–342+3 p. ill.):
  52. «Ստեփանոս Աղցից Վանականի նորահայտ տապանագիրը» (հեղինակակիցներ` Հ. Սիմոնյան, Մ. Սաֆարյան, Ն. Քալանթարյան), «Հուշարձան» տարեգիրք, հ. ԺԴ., Եր., 2019, էջ 9-25 (Stepanos Vanakan's (monk) Neewly-Found Headstone from Akhtsk, «Hushardzan (Monument)», v. 14, Yerevan, 2019, pp. 9–25):
  53. Арутюнян А. Э., Матвеев С. В., Армянские эпиграфические источники Измаила (Украина): новые находки, “Revista Arheologică”, serie nouă, vol. XV, nr. 2, Chisinau, 2019, pp. 157–167 (Armenian Epigraphic Sources of Izmail: Newfound Items).
  54. «Խաչքարացված վիշապաքարերի վիմագրերը», «Վիշապը հեքիաթի և իրականության սահմանին» գիտական հոդվածների ժողովածու (խմբ. Ա. Բոբոխյան և այլք), Երևան, ՀԱԻ հրատ., 2019, էջ 504-517 (The Epigraphs of Dragon-Stones Turned Into Cross-Stones) “Vishap on the Borderline of Fairy Tale and Reality”, Yerevan, Publishing House of IAE, 2019, pp. 504–517).
  55. «Իզմայիլի հայերեն վիմագրերը. Նոր գտածոներ» (հեղինակակից՝ Ս. Վ. Մատվեև), «Վէմ» համահայկական հանդես, 2019, Հմր 4 (68), էջ 182-195 (Armenian Epigraphic Sources of Izmail: Newfound Items, VEM Pan-Armenian Journal, 2019/4 (68), pp. 182–195):
  56. ‟Manuscript and Epigraphic Heritage of Khor Virap Monastery (Armenia, province of Ararat)”, ‟Georgian Manuscripts” - International Summer School and Conferense. Conference Proceedings, Tbilisi, 2019, pp. 39–56.
  57. «Զաքարիա վարդապետ Վաղարշապատցին և նրա նորահայտ դամբարանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում» (հեղինակակից՝ Ա. Բադիշյան), «Էջմիածին», 2020, Ա., էջ 44-57 + 2 էջ ներդիր (Zakaria Archimandrite Vagharshapattsi and his Newly-Found Tomb in the Mather See of Holy Etchmiadzin, "Etchmiadzin" 2020/1, pp. 44–57):
  58. «Վիմագրերի հմուտ վերծանողը (Գագիկ Սարգսյանի ծննդյան 70-ամյակի առթիվ)», «Լրաբեր հասարակական գիտությունների», 2020, Հմր 1 (658), էջ 460-463 (Skilled Translator of Epigraphs (On the Occasion of the 70th Anniversary Gagik Sargsyan), Herald of Social Sciences, N 1 (658), pp. 460–463):(չաշխատող հղում)
  59. «Վաղխաչքարային արվեստի եզակի նմուշ Ճամբարակից», «Լրաբեր հասարակական գիտությունների», 2020, Հմր 2 (659), էջ 272-284 (A Unique Example of Early Cross-Stone Art from Chambarak, Herald of Social Sciences, N 2 (659), pp. 272–284):
  60. «Ջանֆիդայի 924 թուակիր խաչքարը (ՀՀ Արմաւիրի մարզ)», «Հայկազեան հայագիտական հանդէս», հ. Խ. (40), Բէյրութ, 2020, էջ 465-472 (A Stone Cross Dated 924: The Khachkar of Janfida Village (Provnce of Armavir, Republic of Armenia), Haigazian Armenological Review, Volume 40, Beirut, 2020, pp. 465–472):
  61. «Միջնադարյան Երևանը վիմական արձանագրություններում», «Վէմ» համահայկա¬կան հանդես, 2020, Հմր 3 (71), էջ 246-268 (Medieval Yerevan in Epigraphic inscriptions, VEM Pan-Armenian Journal, 2020/3 (71), pp. 246–268):
  62. «Հին Երևանի և ներկա արվարձանների եկեղեցիներն իբրև գրչության կենտրոններ», «Բանբեր Մատենադարանի», հ․ 30, Երևան, 2020, էջ 455-479 (The Churches of Old Yerevan and Today's Suburbs as Scriptoria, "Bulletin of Matenadaran", v. 30, Yerevan, 2020, pp. 455–479):
  63. «Ս. Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի խաչաթոռի արձանագրությունը», «Էջմիածին», 2020, Ժ., էջ 114-122 + 4 էջ ներդիր (Inscription on the spherical base of the cross of the dome of the Etchmiadzin Cathedral, "Etchmiadzin" 2020/10, pp. 114–122+4 ill.):
  64. “The Inscriptions of the Church Utensils of Tatev Monastery (Republic of Armenia, Region of Syunik)”, “Revista Arheologică”, serie nouă, vol. XVII, nr. 2, Chisinau, 2020, pp. 67–77:
  65. «Արցախի վիմագրերի ուսումնասիրութեան պատմութիւնը եւ ներկա անելիքները», «Հանդէս ամսօրեայ» հայագիտական ուսումնաթերթ, Վիեննա, 2020, թ. 1-12, սիւն 109-138 (The History of Research of Artsakh's Epigraphs and Activities Expected Today, “Handes Amsorya” Armenological Review, 2020, 1-12, pp. 109–138):
  66. «Հայերեն ձեռագրերի հիշատակարաններին նվիրված նոր ուսումնասիրություն» (գրախո-սություն), «Բանբեր Մատենադարանի», հ. 30, Երևան, 2020, էջ 582-587 (A New Study of Armenian Colophons, “Bulletin of Matenadaran”, v. 30, Yerevan, 2020, pp. 582–587):
  67. «Հայերեն արձանագրությամբ բրոնզե կշռաքար Տարասովայից (Մոլդովայի Հանրապետություն, Ռեզինայի մարզ)» (հեղինակակից՝ Էուժեն Նիկոլայե), «Հուշարձան» տարեգիրք, հ. ԺԶ., Երևան, 2021, էջ 148-159 (A. Harutyunyan, E. Nicolae, A Bronze Weight with Armenian Inscription from Tarasova (Republic of Moldova, Rezina County, “Hushardzan (Monument)” annual, v. 16, Yerevan, 2021, pp. 148–159):
  68. “The Research of Epigraphs of Tatev Monastery and Surrounding Monuments”, “Archaeology of Armenia in Regional Context”, Proceedings of the International Conference dedicated to the 60th Anniversary of the Institute of Archaeology and Ethnography Held on July 9-11, 2019 in Yerevan, Edited by P. Avetisyan and A. Bobokhyan, Publishing House of the Institute of Archaeology and Ethnaography, Yerevan, 2021, pp. 414–426.
  69. «Վիմագրական նոր վկայութիւն Մէլիք Հայկազ Բ.-ի գործունէութիւնից», «Սիոն» կրօնական, գրական, բանասիրական պաշտօնաթերթ Երուսաղէմի Հայոց պատրիարքու-թեան, 2021, թ. 1-2-3 (յունուար - փետրուար - մարտ), էջ 119-132։
  70. «Տաթևի վանքի Ս. Պողոս-Պետրոս տաճարի պատկերաքանդակները և դրանց հավանական վարպետը», «Պատմաբանասիրական հանդես», 2021, Հմր 1 (216), էջ 145-158 (The Reliefs and their Probable Master of St. Paul-Peter Temple of Tatev Monastery, Historical-Philological Journal, 2021/1, pp. 145–158):
  71. «Տաթևի վանքապատկան Աղանձ գյուղը և նորահայտ եկեղեցու վիմագրերը», «Բանբեր Մատենադարանի», հ. 31, Երևան, 2021, էջ 150-171 + 1 ներդիր էջ (Aghandz Village belonging to the Tatev monastery and the Lapidary Inscriptions of Newly-found Church, “Bulletin of Matenadaran”, v. 31, Yerevan, 2021, pp. 150–171):
  72. «Տաթևի վանքի նորահայտ ծածկագիրը և նմանօրինակ մյուս վիմագրերը», «Վէմ» համահայկական հանդես, 2021, թ. 3, էջ 147-162 (A Newfound Cryptography of Tatev Monastery and Other Similar Epigraphs, “VEM” Pan-Armenian Journal, 2021, N 3, pp. 147–162):
  73. «Ս. Էջմիածնի տապանագրերի՝ Ղևոնդ վրդ. Փիրղալեմյանի նորահայտ ժողովածուն» (հեղինակակից՝ Ա. Մելքոնյան), «Էջմիածին», 2021, Զ., էջ 141-161։
  74. «Սովի վկայությունները ԺԷ. դարասկզբի հայ մատենագրության մեջ», «Բանբեր Մատենադարանի», հ. 32, Երևան, 2021, էջ 224-233 (The Evidences of Famine in the Armenian Literary Sources of the Early 17th Century, «Bulletin of Matenadaran», v. 32, Yer., 2021, pp. 224–233):
  75. «Արգամ Այվազյան. Հայաստանի հունարեն վիմագրությունները և 18-21-րդ դդ. 10-ական թվականների հունական համայնքը» (գրախոսություն), «Պատմաբանասիրական հանդես», 2021, թ. 3, էջ 272-277։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երևանը գրչության կենտրոն», «Շողակն Արարատյան» ամսաթերթ, 2018, մայիս 7 (421), էջ 7-8։
  2. «Միջնադարյան խաչքարեր Նյու Յորքում», «Շողակն Արարատյան» ամսաթերթ, 2018, նոյեմբեր 13 (427), էջ 6-7։
  3. «Անիի քարեղեն վավերագրերը», «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթ, 2020, հունիս Ա., թիվ 11 (559), էջ 8։
  4. «Հայերեն վիմագրերի աղբյուրագիտական արժեքը», «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթ, 2020, հուլիս Բ, թիվ 14 (562), էջ 8։

Գիտաժողովնում կարդացած զեկուցումների դրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նորահայտ արձանագրություններ «լիտր» կշռաչափի վերաբերյալ», ՀԱԲԻՏՈՒՍ, ազգաբանական և հնագիտական ուսումնասիրություններ, Երիտասարդ գիտնականների 12-րդ` «Հայաստանի և հարակից երկրների ազգաբանություն և հնագիտություն» գիտաժողովի (25-27 հոկտեմբեր, 2010) զեկուցումների ամփոփագրեր, Երևան, 2010, էջ 42-43 (New Lithographes on Weight "Litre", HABITUS. Ethnology and Archaeology of Armenia and Neighboring Countries, Abstracts of the 12th Conference of Young Scientists, [25-27 October, 2010], Yerevan, 2010, pp. 42–43):
  2. «ԺԷ-ԺԸ. դդ. եկեղեցիների որմերին ագուցված խաչքարերը (հորինվածք, գործառույթ, հիշատակագրություն)», Ազգաբանություն, հնագիտություն, բանագիտություն. միջգիտակարգային մոտեցումներ, Երիտասարդ գիտնականների 14-րդ միջազգային գիտաժողով, 29-31 հոկտեմբեր, Երևան, 2015, էջ 31-33 (17-18th Centuries Khachkars Placed on the Walls of Churches. Arrangement, Functions, Memorial Inscription, Ethnograrhy, Archaeology, Folkloristics: Interdisciplinary Approaches, 14th International Conference of Young Scientisis, 29-31 October, Yerevan, 2015, pp. 32–33):
  3. «Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների հանդիպումը նշանավորող «Օթյաց խաչ» սրբավայրը», «Արշալույս քրիստոնեության հայոց» միջազգային գիտաժողով, զեկուցումների դրույթներ, Երևան, 2016, էջ 57-58 (The Sanctuary of "Otyats Khach" marking the meeting of apostles Thaddeus and Bartholomew, "At the Dawn of Armenian Christianity", International Conference, The Abstracts of Reports, Yerevan, NAS RA "Gitutyun" Publishing House, 2016, pp. 141–148):
  4. «Հոռոմ գյուղը և Ս. Հռիփսիմե եկեղեցու նորահայտ արձանագրությունը», «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» միջազգային գիտաժողովի /Գյումրի, 24-25 սեպտեմբերի/ զեկուցումների դրույթներ, Երևան, «Գիտություն», 2016, էջ 48-50 (The Village of Horom and the Newly-Found Inscription of St. Hripsime Church, Shirak Historical and Cultural Heritage: Modern Issues of Armenology, Abstracts of Papers, 9th International Conference, Gyumri, 24-25 September, 2016, pp. 48–50):
  5. "Manuscript and Epigraphic Heritage of Khor Virap Monastery (Armenia, province of Ararat)", «Georgian Manuscript» - International Summer School and Conference, Conference Program and Abstracts, Tbilisi, 19-20 July, 2019, p. 29. (in English).
  6. «Միջնադարյան Երևանը վիմական արձանագրություններում», «Շիրակի պատմամշակոթային ժառանգությունը. Հայագիտության արդի հիմնահարցեր», 10-րդ միջազգային գիտաժողով, Գյումրի, 27-29 սեպտեմբերի, 2019, էջ 41-43 (The Medieval Yerevan in Epigraphic Inscriptions, “Historical and Cultural Heritage of Shirak: Contemporary Issues of Armenology” 10th international conference, 27-29 September, 2019, Gyumri, pp. 41–43):
  7. "Armenian epigraphic sources from Ismail (Ukraine)": Newly found items (Arsen Harutyunyan, S. Matveev), Cultural Heritage: Research, Valorization, Promotion. Edition XI: From knowledge to safeguarding and conserving, Program and Abstracts, Chisinau, October 29-31, 2019, pp. 54–55 (ISB 978-9975-84-104-7) (in English).
  8. «Տաթևի Մեծ անապատի վիմագրերը», «Հնագիտություն, ազգաբանություն, բանագիտություն. Միջգիտակարգային մոտեցումներ», ՀԱԻ երիտասարդ գիտնականների 16-րդ միջազգային գիտաժողովի զեկուցումների հիմնադրույթներ, 20-22 նոյեմբերի, Եր., «Ասողիկ», 2019, էջ 40-42 (ISBN 978-9939-9208-8-7):

Խմբագրությամբ հրատարակված աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սուրբ Էջմիածին. թանգարան բաց երկնքի տակ (պատկերազարդ ուղեցույց)», հրատարակության պատրաստեց՝ Տ. Արարատ քհն. Պողոսյանը, մասնագիտական խմբագիրներ՝ Պետրոս Հովհաննիսյան, Մերի Դանիելյան, Արսեն Հարությունյան, Ս. Էջմիածին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատ., 2015, 192 էջ։
  2. Կարեն Մաթևոսյան, «Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները», խմբագիր՝ Արսեն Հարությունյան, Երևան, «Մուղնի» հրատ., 2017, 244 էջ։
  3. ««Դիվան հայ վիմագրության», պրակ X, Շիրակի մարզ», կազմեց՝ Ս. Գ. Բարխուդարյան, հրատարակության պատրաստեցին՝ Գ. Գ. Սարգսյան, Ա. Է. Հարությունյան, Կ. Տ. Ասատրյան, պատասխանատու խմբագիրներ՝ Գ. Գ. Սարգսյան, Ա. Է. Հարությունյան, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2017, 212 էջ, 200 լուսանկար։
  4. «Սեդրակ Բարխուդարյան - 120». Գիտական հոդվածների ժողովածու, խմբագրությամբ Գագիկ Սարգսյանի և Արսեն Հարությունյանի, Երևան, ՀԱԻ հրատ., 2019, 160 էջ։

Արսեն Հարությունյանի աշխատությունների մասին հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աննա Պողոսյան, ««Զորավոր Ավետարանը» գիտական լուսաբանությամբ», «Շողակն Արարատյան» հայ առաքելական սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի պաշտոնական երկշաբաթաթերթ, էջ 4-5։
  2. Աննա Պողոսյան, «Զորավոր Ավետարանը», խմբ. Գևորգ Տեր-Վարդանյան, «Նահապետ», 2016, (Գրախոսություն), «Էջմիածին», 2016, Ե., էջ 147-151։
  3. [Հաղորդագրություն], «Վիմագրական ժառանգութիւն», «Ժամանակ» քաղաքական ժողովրդական օրաթերթ (Թուրքիա), հինգշաբթի, 19 յունուար, 2017, թիւ 11240, էջ 2։
  4. «Վաղարշապատի վիմագրերը» (պատրաստեց՝ Անուշ Թրուանց), «Ժամանակ» քաղաքական ժողովրդական օրաթերթ (Թուրքիա), հինգշաբթի, 4 մայիս, 2017, թիւ 11330, էջ 3-4։
  5. Մատթիաս Ֆրից, «Խոր Վիրապ. պատմությունը, ձեռագրական և վիմագրական ժառանգությունը», «Էջմիածին», 2019, Ը., էջ 136-138։

Տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Առավոտ լուսո․ հարցազրույց (Տաթև Զախարյան, Արսեն Հարությունյան)
  2. Մատենադարանի «Զորավոր Ավետարանը» հայտնի է հրաշագործ զորությամբ
  3. Մատենադարանից դուրս բերվեց Զորավոր ավետարանը
  4. Մատենադարան. Ձեռագրերի գաղտնիքները /Ո՞վ ես դու, Տաթևացի/
  5. Լույս է տեսել Արսեն Հարությունյանի «Վաղարշապատ։ Վանքերը և վիմական արձանագրությունները» աշխատությունը
  6. Վաղարշապատ վանքերը և վիմական արձանագրությունները
  7. Վաղարշապատի վանքերի վիմագրությունը
  8. Լույս է տեսել «Ս. Հռիփսիմե վանքը» աշխատությունը
  9. Կրկնազատկին Շուրիշկանի ավետարանը Մատենադարանից բերվեց Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի
  10. Զորավոր ավետարան
  11. «ԱՐՑԱԽԻ Ամենից Ամենա ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐ» հաղորդում

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]