Արջնդեղ թունավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արջնդեղ թունավոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Մեխակազգիներ
Լատիներեն անվանում
Agrostémma githágo


Արջնդեղ թունավոր (լատ.՝ Agrostémma githágo), մեխակազգիների ընտանիքի երկշաքիլավոր, գարնանային, ձմեռող, տիպիկ անցողիկ բուսատեսակ։ Ունի ամուր, ուղղահայաց, բավականին խորը թափանցող արմատային համակարգ։ Բույսի ամբողջ վերգետնյա մասը, մինչև ծաղկի բաժակաթերթերի ծայրը, պատված է բարակ ու երկար մազմզուկներով։ Գծային տերևները ցողունի վրա նստած են զույգ-զույգ։ Դրանից դուրս են գալիս երկրորդային տերևները։

Գրեթե յուրաքանչյուր ճյուղավորման ծաղիկները ցողունների ծայրին նստած են մեկական հատով, խոշոր են, ունեն վառ կարմիր պսակաթերթեր, անհոտ են։

Պտուղը ձվաձև տուփիկ է և պարունակում է 30-40 երիկամաձև, կլորավուն սերմեր։ Դրանք ունեն սև գույն, խամրած են, ծածկված են ելուններով։ Մեկ բույսը կարող է տալ մինչև 300 սերմ, որոնք կարող են ծլել նույն տարվա աշնանը կամ հաջորդ տարվա գարնանը։

Տարածված են գրեթե ողջ Եվրոպայում և Ասիայում։ Սերմերը թունավոր են, պարունակում են 5-6 տոկոս սապոննիններ, գիտագին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ․ Ս․ Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս։ Լույս հրատարակչություն, Երևան, 1980