Արունա Լամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արունա Լամա
Ծնվել էսեպտեմբերի 9, 1945(1945-09-09)
Darjeeling, Jalpaiguri division, Արևմտյան Բենգալիա, Հնդկաստան
ԵրկիրFlag of Nepal.svg Նեպալ
Մահացել էփետրվարի 4, 1998(1998-02-04) (52 տարեկանում)
Կատմանդու, Նեպալ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ

Արունա Լամա (նեպալ.՝ अरुणा लामा), սեպտեմբերի 9, 1945(1945-09-09), Darjeeling, Jalpaiguri division, Արևմտյան Բենգալիա, Հնդկաստան - փետրվարի 4, 1998(1998-02-04), Կատմանդու, Նեպալ), նեպալական երաժշտության հռչակավոր երգիչներից: Առավել հայտնի է որպես «Սարերի սոխակ»: Կատարել է նեպալական հարյուրավոր երգեր, այդ թվում՝ նեպալական կինոյի համար և անջնջելի հետք է թողել որպես նեպալական երաժշտության լավագույն կատարողներից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արունա Լաման ծնվել է 1945 թվականի սեպտեմբերի 9-ին Ղում Պահարում, Դարջիլինգ, Բրիտանական Հնդկաստան, նեպալցի՝ Սարյա Բահադուր Լամա և Սանմայա Լամայի ընտանիքում[1]: Նրա մորեղբայրը՝ Ս. Լաման, Արունային ոգեշնչել է երգել 7 տարեկանից: 11 տարեկան հասակում Արունան հաղթել է երաժշտական մրցույթում, որը կազմակերպվել էր Գորխա Դուխա Նիվարակ Սամմելանի (GDNS) կողմից՝ 1956 թվականին, և այնուհետև էլ երբեք հետ չի ընկրկել: Ամբեր Գուրունգը, նեպալական երաժշտության հետևորդներից մեկը, նրան երգել է սովորեցրել 1958 թվականից: Արունա Լաման ուսում է ստացել Մունգպուի հիմնական դպրոցում, Ջալպահար, և Սբ. Թերեզայի դպրոցում, Դարջիլինգ: Արվեստի մագիստրոսի որակավորում է ստացել Դարջիլինգի պետական քոլեջում: 1963 թվականին Արունա Լաման ամուսնացել է նեպալցի երաժիշտ Սարան Պրադհանի հետ: 1974 թվականին ամուսինը մահացել է, և նա մնացել է իր երկու երեխաների՝ Սապնա (Պրադհան) Թապայի և Սուպրիթ Ռաջ Պրադհանի հետ: Նա ջանասիրաբար աշխատել է երեխաներին մեծացնելու համար, Սբ Ալֆոնսոյի դպրոցում աշխատել է որպես ուսուցչի օգնական (1965) և, վերջապես, աշխատանք է գտել Դարջիլինգի՝ Կաստաների և ցեղերի բարեկեցության պլանավորման գրասենյակում, որտեղ աշխատել է մինչև 1998 թվականը: Չնայած կյանքի բոլոր դժվարություններին շարունակել է երգել մինչև իր վերջին շունչը[2]:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արունա Լաման աշխատել է բազմաթիվ անվանի կոմպոզիտորների, հատկապես՝ Ամբեր Գուրունգի, Կարմա Յոնզոնի, Գոպալ Յոնզոնի, Շանթի Թաթալի, Նարայան Գոպալի, Մանի Քամալ Չեթթրիի և Դիբյա Խալինգի հետ: Նրա առաջին երգը գրվել է Ամբեր Գուրունգի բառերի հիման վրա՝ Բհուպի Շերչանի կողմից՝ 1961 թվականին: Նրա դասական հիթերից են՝ «Eh Kancha Malai Sunko Tara»-ն, «Phool Lai Sodhey»-ը, «Pohor Saal Khusi Phatda»-ն, «Hera Na Hera Kancha»-ն, «Laharey Bara Ghumauney Chautari»-ը, «Eklai Basda»-ը և «Nepali Gaurav Garchau Afnaipanma»-ն: Նա նաև երգել է մի շարք նեպալական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Մաիթիգարը», «Պարալ Կո Աագոն» և «Կանչին», այս կինոնկարների երգերը հիշվում են նույնիսկ այսօր:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արունա Լաման բազմաթիվ մրցանակների է արժանացել ինչպես Նեպալում, այնպես էլ Հնդկաստանում իր երգերի և նեպալական երաժշտության մեջ ունեցած ավանդի համար: Այդ մրցանակներից են՝ Սանգիտ Պուրասկարը (1966), Սուր Սրինգար Սամմելան Պուրասկարը (1966), Միտրասեն Պուրասկարը (Assam Nepali Sahitya / Sanskritik Parishad 1975), Դիշարի Պուրասկարը (Կալկաթա 1980), Բհանու Ակադեմիայի Պուրասկարը (Դարջիլինգ 1982) և այլն...

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kancha Malai Sunko Tara
  • Phool Lai Sodhey
  • Pohor Saal Khusi Phatyo
  • Nepali Gaurav Garchau Afnaipanma
  • Manma Timro
  • Hanga Hanga
  • Aankhama Mero
  • Udas Mero
  • Chautarima Basera
  • Eklai Basda
  • Sabaile Bhanthe
  • Hera Na Hera Kancha
  • Aankhaharule
  • Laharey Bara Ghumauney Chautari
  • Udi Jaaun Bhane Panchi Hoina (ֆիլմ՝ «Պարալ Կո Աագո»)
  • Himal Sari Ma (ֆիլմ՝ «Կանչի»)
  • Yee Timra Muskan (ֆիլմ՝ «Կանչի»)
  • Kala Kala Sala Sala (ֆիլմ՝ «Կանչի»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Aruna Lama - Nightingale of Nepali Music»։ Darjeeling Times։ Վերցված է 16 March 2012 
  2. «Biography of Aruna Lama»։ ArtistNepal.com։ Արխիվացված է օրիգինալից 7 January 2012-ին։ Վերցված է 16 March 2012