Արունաչալամ Մուրուգանանտամ
Արունաչալամ Մուրուգանանտամ Arunachalam Muruganantham | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1962 (60 տարեկան) |
Ծննդավայր | Կոիմբատուր, Madras State, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գյուտարար և գործարար |
Ամուսին | Շանտի |
Ծնողներ | Վանիտա |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | newinventions.in |
![]() |
Արունաչալամ Մուրուգանանտամ (англ. Arunachalam Muruganantham; ծնվ․ 1962[1]), հնդիկ գյուտարար և գործարար Հնդկաստանի Տամիլնադ հարավային նահանգից։
Արունաչալամ Մուրուգանանտամը հայտնի է իր հայտնագործած ձեռքի հաստոցով և տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս տնային պայմաններում արտադրել, ոչ թանկ կանացի հիգիենիկ միջադիրներ։ Հայտնի է նաև իր հայտնագործությունը ազատ տարածելով և Հնդկաստանի և հարակից երկրների աղքատ շրջաններում հիգիենայի տարածման պրոպագանդայով[2][3]
Նախադրյալները[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոր մահից հետո, Մուրուգանանտամի մայրը սկսել է աշխատել[1][3][4] Նրա վաստակած օրական մոտ մեկ դոլարը ընտանիքը պահելուն չի հերիքել[3] Արունաչալամը ստիպված թողել է ուսումը և զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով[3]։ Մի քանի տարի էլ աշխատել է զոդման արտադրամասում[1]։
1998 թվականին նա ամուսնացել է և մոտիկից ծանոթացել կանանց դաշտանային ցիկլի հարցերին։ Որոշելով իր կնոջը նվեր անել, նա զարմանում է նախ՝ այդ արտադրանքի գներին, քանի որ գտնում էր, որ դա պետք է մոտ 40 անգամ էժան լիներ, և երկրորդ՝ հասարակության կեղծ բարեպաշտական վերաբերմունքին[2][3][5]։
Ուսումնասիրելով նա իմացավ, որ հնդիկ կանանց մոտ 12 %-ը հիգիենիկ միջադիրներ չի օգտագործում, մի մասը օգտագործում էին հնամաշ կտորներ, իսկ մի մասն էլ ավազ, տերևներ, թեփ և անգամ մուր էր օգտագործում[3]։ Այդ պահին Հնդկաստանում վերարտադրողական հիվանդությունների մոտ 70 %-ը առաջանում էին դաշտանային վատ հիգիենայից, ինչը որ նպաստում էր կանացի բարձր մահացությանը[3]։
Նոր տեխնոլոգիա մշակելու ընթացքում նրանից հեռացել է կինը՝ Շանտին, ում համար նա սկսել էր զբաղվել գյուտարարությամբ, երես են թեքել մայրն ու մնացած բարեկամները[1][3]։ Համագյուղացիները նրան նայում էին, որպես չարքերի ազդեցության տակ գտնվող հոգեկան հիվանդի[1][3]։
Մուրգանանտամը դեմ էր առել բազմաթիվ տեխնոլոգիական խնդիրների։ Օրինակ՝ նա միանգամից չէր հասկացել, որ միջադիրներում օգտագործվում է ոչ թե բամբակ, այլ հատուկ մշակված ցելյուլոզա։ Այնուամենայնիվ Մուրգանանտամը հասավ իր նպատակին և ստացավ պահանջված արտադրանքը։
Գյուտն անելուց հետո կինն ու հարազատները վերադարձան, և ընտանիքը վերականգնվեց[1][3]։
Տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր գյուտն ու գաղափարը տարածելու համար Արունաչալամ Մուրուգանանտամը հիմնել է Jayaashree Industries ընկերությունը։ Նրա հիմնական հաճախորդները ոչ առևտրային կազմակերպություններ են և կանանց փոխօգնության խմբեր, որոնք արտադրում են միջադիրները իրենց կազմակերպության անվան տակ[3]։
Մեկ լրակազմի գինը մոտ 75000 հնդկական ռուփի է[3]։ Բացի այդ Մուրուգանանտամը առաջարկում է կիսաավտոմատ հաստոց, որը մի փոքր թանկ է[3]։ Յուրաքանչյուր լրակազմը կարող է ապահովել 3000 կնոջ և 10 կնոջ գործով է ապահովում[3]։ Նրանք կարող են օրական 200-250 ներդիր արտադրել, որոնց յուրաքանչյուրի գինը 2,5 ռուփի է(0,025 ֆունտ ստերլինգ)[3]։
Արունաչալամ Մուրուգանանտամը չի փորձել իր գյուտով գերշահույթ ստանալ և պատենտ ստանալով դիմակայել խոշոր կորպորացիաների[6]։ Նա բավարարվում է իր համեստ տնով և ավտոմեքենայով[3]։
![]() |
Ես շատ գումար չեմ կիտել, բայց շատ երջանկություն եմ հավաքել[3]։ | ![]() |
Արունաչալամ Մուրուգանանտամը իր խնդիրն է համարում հնդկական հասարակության վերափոխումը, հիգիենայի պրոպագանդան, կնոջ հանդեպ վերաբերմունքի փոխումը, և գյուղական համայնքներում աշխատանքի ապահովումը[3]։
Մուրուգանանտամի նորարարությունը և դպրոցներում տարվող աշխատանքը շատ աղջիկների հնարավորություն է տվել շարունակել ուսումը, քանի որ առաջ նրանց մեծ մասը դաշտանային ցիկլը սկսելուն պես դադարում էին դպրոց հաճախել[3]։ Շատ դպրոցներ սկսել են գնել Մուրուգանանտամի հաստոցներից, և տալ սեփական արտադրանքը, այն աշակերտների շրջանում տարածելու նպատակով[3]։
Գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին Արունաչալամ Մուրուգանանտամը ստացել է նորարաության ասպարեզում Հնդկաստանի ազգային մրցանակ, որը նրան հանձնել է անձամբ երկրի նախագահ Պրատիբխա Պատիլը։
2013 թվականին նրա մասին նկարահանվել է լիամետրաժ վավերագրական «Դաշտանային տղան» կինոնկարը (անգլ.՝ Menstrual Man)[3]։
2014 թվականին «Թայմ» (անգլ.՝ Time) ամսագիրը նրան հայտարարել է տարվա 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 PC VINOJ KUMAR (2009-08-29)։ «The Pad That Does Not Whisper» (անգլերեն)։ tehelka.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-26-ին։ Վերցված է 2015-05-01
- ↑ 2,0 2,1 Stephanie Holen (2012-10-03)։ «India’s improbable champion for affordable feminine hygiene»։ The Globe and Mail։ Վերցված է 2015-05-01
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 Vibeke Venema (2014-03-04)։ «The Indian sanitary pad revolutionary» (անգլերեն)։ BBC։ Վերցված է 2015-05-01
- ↑ «Arunachalam Muruganantham» (իտալերեն)։ Multescatola.com։ Վերցված է 2015-05-02(չաշխատող հղում)
- ↑ 5,0 5,1 Ruchira Gupta (2014-04-23)։ «Arunachalam Muruganantham» (անգլերեն)։ Վերցված է 2015-05-01
- ↑ Arunachalam Muruganantham (2011-12-16)։ «An Indian Inventor Disrupts The Period Industry» (անգլերեն)։ Վերցված է 2015-05-01
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jayaashree Industries ընկերության կայքը newinventions.in.
- Արունաչալամ Մուրուգանանտամ ելույթը TED-ում Arunachalam Muruganantham: How I started a sanitary napkin revolution!.