Կոիմբատուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Կոիմբատուր
Cross Cut Road, Coimbatore, December 2009.JPG
Կոորդինատներ: 11°0′0″ հս․ լ. 76°58′0″ ավ. ե. / 11.00000° հս․. լ. 76.96667° ավ. ե. / 11.00000; 76.96667
Երկիր Հնդկաստան Հնդկաստան
Մակերես 246 750 000 քառակուսի մետր
ԲԾՄ 432±1 մետր
Պաշտոնական լեզու թամիլերեն
Բնակչություն 1 601 438 մարդ (հունվարի 1, 2011)[1]
Ժամային գոտի UTC+05:30
Հեռախոսային կոդ 422
Փոստային ինդեքսներ 641001
Պաշտոնական կայք ccmc.gov.in
##Կոիմբատուր (Հնդկաստան)
Red pog.png

Կոմբիատուր[2] (ռուս.՝ Коимбату́р կամ ռուս.՝ Коямпутту́р[3][4], թամ.՝ கோயம்புத்தூர், անգլ.՝ Coimbatore), քաղաք Հնդկաստանի հարավում՝ Տամիլնադ նահանգում, հանդիսանում է համանուն շրջանի կենտրոնը: Բնակչության քանակով երկրորդ քաղաքն է Տամիլնադ նահանգում[5] և Հնդկաստանի 16 ագլոմերացիաներում: Այն Հնդկաստանի երկրորդ էշելոնի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է և տեքստիլ արտադրության, արդյունաբերության, առևտրի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, կրթության ու առողջապահության կարևոր կենտրոն է Տամիլնադ նահանգում[6]: Քաղաքը եղել է Կանգու Նադու պետության մայրաքաղաքը և նրան հաճախ անվանում են հարավային Հնդկաստանի Մանչեստր[7][8]: Քաղաքը գտնվում է Նոյալ գետի ափին և շրջապատված է Արևմտյան Գաթեր լեռնաճյուղավորությունով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոիմբատուր տարածաշրջանը սանգամյան շրջանում կառավարվել է Չերա դինաստիայի անդամների կողմից և ծառայել է որպես Պալակկադյան անցումի արևելյան մուտք, հիմնական առևատրային ճանապարհ արևմտյան ափի և Տամիլնադի միջև[9]: Կոսսար ցեղը հիշատակվում է թամիլյան Սիլապպատհիկարամ էպոսում՝ մեր թվարկությունից առաջ երկրորդ դարում և սանգամայն գրականության այլ գործերում, որը կապված է Կոիմբատուր տարածաշրջանի (Կոնգու Նադու) հետ[10]: Կոիմբատուրի շրջակայքում գտնվել են մեծ թվով հռոմեական դրամներ և այլ արտեֆակտներ, որոնք հաստատում են տարածաշրջանի կապը Հին Հռոմի հետ: Կոիմբատուրը գտնվել է հռոմեական Մուզիրասից Արիկամեդ տանող առևտրային ճանապարհի մեջտեղում[11][12]: 10- րդ դարում Չոլա միջնադարյան պետությունը գրավեց Կոնգու Նադուն[13][14]: 15- րդ դարում ժամանակակից Տամիլնադի նահանգի մեծ մասը անցավ Վիջանայարանայան կայսրության տիրապետության տակ: Վիջանայարանայան կայսրությունը տարածաշրջան է գրավել Անդհրա-Պրադեշից և Կառնատակայից: 17- րդ դարում Վիջանայարանայան կայսրության տապալումից հետո Մադուրայ Նոյակով դինաստիան հիմնեց անկախ թագավորություն: Նայակները ներդրել են կառավարման պալայանակար համակարգը և Կոնգու Նադուն բաժանեց 24 մասերի[15]:

18- րդ դարի երկրորդ կեսին Կոիմբատուր տարածաշրաջանը անցավ Մայսուր իշխանության տիրապետության տակ: 1799 թվականին Անգլո - մայսուրական պատերազմից հետո Կոիմբատուրը անեքսիայի ենթարկվեց Բրիտանական արևելահնդկական ընկերությանկողմից և միացվեց Մադրասյան պետությանը: Տարածաշրջանը ունեցել է ստրատեգիական դեր Պոլիգարյան պատերազմի ընթացքում (1801)[16]: 1865 թվականին Կոիմբատուրը դարձավ Կոիմբատուր շրջանի կենտրոնը, իսկ 1866 թվականին Կոիմբատուրը ստացավ համայնքի կարգավիճակ[17]: Տարածաշրջանի ինդուստրացումը սկսվել է 1888 թվականին և շարունակվել է 20- րդ դարի ընթացքում: Տարածաշրջանը մեծ վնաս է կրել Մեծ սովի ընթացքում՝ 1876 -1878-ական թվականներին, որի արդյունքում տուժել է մոտ 200 000 մարդ: 1900 թվականի փետրվարի 8 - ին տեղի ունեցած երկրաշարժի պատճառով Կոիմբատուրում տուժել են շատ շինություններ: 20 - րդ դարի մեկ երրորդում Կոիմբատուրում մոտավորապես 20 000 մարդ մահացել են ժանտախտից, որը առաջացման պատճառներից մեկը նաև խմելու ջրի պակասն էր[18][19]: 1920 - ական և 1930 - ական թվականներին քաղաքը ապրել է տեքստիլ «պայթյուն», որը տևել է մինչև Մումբայի բամբակի արդյունաբերության անկումը[20]: 1981 թվականին Կոիմբատուր քաղաքը ստացել է համայնքային կորպորացիայի կարգավիճակ[21]:

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոիմբատուրը գտնվում է Տամիլնադ նահանգի արևմուտքում՝ Կերալա նահանգի սահմանին մոտ: Քաղաքը շրջապատված է Արևմտյան Գաթեր լեռնաճյուղավորությունով հյուսիսում և արևմուտքում, քաղաքից հյուսիս գտնվում է Նիլգիրի կենսոլորտային արգելոցը: Քաղաքի հարավային մասով անցնում է Նոիյալ գետը, բացի դրանից քաղաքի տարածքում կան մի քանի լճեր: Քաղաքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 411 մետր է:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոիմբատուրը ունի հաճելի և առողջարար կլիմա: Քաղաքի մոտ գտնվելը բուսականությամբ ծածկված անտառներին, Արևմտյան Գաթեր լեռնաճյուղավորություններին և զով քամին, որը փչում է Պալակկադյան անցումից, նույնիսկ շոգ եղանակը դարձնում են հաճելի: Քաղաքի կլիման բնութագրվում է, որպես արևադարձային կլիմա չոր ձմեռներով և թաց ամառներով: Անձրևային սեզոնները սկսվում են հոկտեմբերին և ավարտվում դեկտեմբերին: Ամսվա ընթացքում միջին ջերմաստիճանը տատանվում է 24°С - ից 30°С - ի սահմաններում: Տեղումների տարեկան միջին մակարդակը կազմում է մոտ 700մմ, դրանից 47 % - ը գալիս է հյուսիս - արևելյան մուսսոնների հետ (հոկտեմբեր - նոյեմբեր), 28 % - ը՝ հարավ - արևմտյան մուսսոնների հետ: Ամենաբարձր երբևէ գրանցված ջերմաստիճանը՝ 41°С - ն է, իսկ ամենացածրը՝ 12°С - ը[22]:

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Կոիմբատուր
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 33 37 39 40 41 38 37 38 37 37 33 33 41
միջին առավելագույնը (°C) 30 32 35 35 34 31 30 31 32 31 29 29 31,6
միջին նվազագույնը (°C) 19 19 21 23 23 22 22 22 22 22 21 19 21,3
բացարձակ նվազագույնը (°C) 15 15 17 20 20 20 20 21 20 16 15 12 12
տեղումների քանակը (մմ) 14 12 19 53 76 38 57 42 56 153 123 50 693
Աղբյուր՝ Indian Meteorological Department

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Cross Cut Road, քաղաքի խոշորագույուն առևտրային փողոց

2001 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թիվը կազմում է 930 882 մարդ[23], իսկ ագլոմերացիայում՝ 1 461 139 մարդ: Տղամարդկանց բաժինը կազմում է 52 %, իսկ կանանց բաժինը 48 %: Կրթության մակարդակը կազմում է 78 % (81 % տղամարդկանց համար, 74 % կանանց): Երեխաների թիվը մինչև 6 տարեկան, կազմում է 11 %: Կոիմբատուր քաղաքի խտությունը կազմում է 9500 մարդ/կմ²: Բնակչության հիմնական լեզուն կոնգու թամիլն է (Թամիլերենի բարբառ):

Բնակչության դինամիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1951՝ 198 000 մարդ
  • 1961՝ 286 000 մարդ
  • 1971՝ 356 000 մարդ
  • 1981՝ 704 000 մարդ
  • 1991՝ 816 321 մարդ
  • 2001՝ 930 882 մարդ

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսության հիմքը տեքստիլ արդյունաբերությունն ու մեքենաշինությունն է: Հնդկաստանում Կոիմբատուրը անվանում են «բամբակի քաղաք» կամ «հնդկական Մանչեստր»: Տրիկոտաժի արտադրությամբ առաջատար համաշխարհային կենտրոններից մեկն է: Մետաղների և ոսկերչական արտադրոււթյան ձեռնարկություն է: Քաղաքի ՀԷԿ - ը Պայկարան է: Քաղաքի արդյունաբերությանը դինամիկ կերպով շարունակում է զարգանալ: Կոիմբատուրը մտնում է Հնդկաստանի զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ 10 քաղաքների մեջ:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոիմբատուրի երկաթգծային կայարան

Կոիմբատուրի միջազգային օդանավակայանը գտնվում է կենտրոնից մոտավորապես 17 կմ հեռավորության վրա՝ Պիլամեդու շրջանում: Ընդունում է Հնդկաստանի տեղական խոշոր քաղաքների չվերթների մեծ մասը: Միջազգային չվերթներից են Սինգապուր, Շարջու և այլ չվերթներ: Քաղաքի միջով անցնում են

  • № 47 մայրուղին՝ Սալեն - Կոիմբատուր - Կոչին - Տրիվանդրում - Կանյակումարի ուղղությամբ,
  • № 67 մայրուղին՝ Նագապատտինամ - Կոիմբատուր - Գուդալուր ուղղությամբ,
  • № 209 մայրուղին՝ Դինդուկկալ - Կոիմատուր - Բանգալոր ուղղությամբ:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոիմբատուրի Հնդկական բժշկական քոլեջ - հիվանդանոց 201

Կոիմբատուրը Հարավային Հնդկաստանի համալսարանային գլխավոր կենտրոններից մեկն է: Քաղաքի ամենահին ԲՈՒՀ - ը՝ Տամիլնադի ագրարային համալսարանը, հիմնադրվել է 1868 թվականին: Հնդկաստանում լայնորեն տարածված է նաև Կոիմբատուրյան տեխնոլոգիական համալսարանը:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա տեսարժան վայրերից կարելի է նշել՝ Պերուր հինդուիստական տաճարը, Կովայ Կուտրալամ ջրվեժները (քաղաքից 37 կմ հեռավորության վրա), Անամալայ կենսոլորտային արգելոցը (քաղաքից 90 կմ հեռավորության վրա):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.bloomberg.org/press/releases/bloomberg-philanthropies-partners-with-the-government-on-india-to-encourage-smarter-urban-development-that-improves-peoples-lives/
  2. Атлас: экономическая и социальная география мира. — ФГУП «ПКО «Картография», 2003.
  3. Карта Индии, Непала. ГУГК СССР, 1990.
  4. Атлас мира. — ФГУП «ПКО «Картография», 1997.
  5. Tamil Nādu (India): State, Major Cities, Towns & Agglomerations — Statistics & Maps on City Population
  6. «Press Information Bureau: Government of India news site, PIB Mumbai website, PIB Mumbai, Press Information Bureau, PIB, India’s Official media agency, Government of India press releases, PIB photographs, PIB photos, Press Conferences in Mumbai, Union Minister Press Conference, Marathi press releases, PIB features, Bharat Nirman Public Information Campaign, Public Information Campaign, Bharat Nirman Campaign, Public Information Campaign, Indian Government press releases, PIB Western Region»։ Pibmumbai.gov.in։ 2011-10-31։ Վերցված է 2013-01-31 
  7. Nick Names of India Places Manchester of India Ahmedabad Cochin Queen of Arabian Sea — General Knowledge in India
  8. The Indian Express — Google News Archive Search
  9. Subramanian T. S (28 January 2007)։ «Roman connection in Tamil Nadu»։ The Hindu։ Վերցված է 28 October 2011 
  10. S. Krishnaswami Aiyangar (2009)։ Some Contributions of South India to Indian Culture։ BiblioBazaar։ էջ 27։ ISBN 978-1-113-17175-7 
  11. «Kovai’s Roman connection»։ The Hindu։ 8 January 2009։ Վերցված է 9 June 2010 
  12. «On the Roman Trail»։ The Hindu։ 21 January 2008։ Վերցված է 9 June 2010 
  13. Vanavarayar Shankar (21 June 2010)։ «Scripting history»։ The Hindu։ Վերցված է 9 May 2011 
  14. M Soundariya Preetha (30 June 2007)։ «Tale of an ancient road»։ The Hindu։ Վերցված է 9 May 2011 
  15. «The land called Kongunad»։ The Hindu։ 19 November 2005։ Վերցված է 9 June 2010 
  16. «Remembering Dheeran Chinnamalai»։ The Hindu։ 3 August 2007։ Վերցված է 15 January 2011 
  17. «The city that is Coimbatore»։ The Hindu։ 30 April 2005։ Վերցված է 9 June 2010 
  18. «The perils of the past»։ The Hindu։ 28 May 2005։ Վերցված է 29 December 2010 
  19. «Chronicling the spirit of Coimbatore»։ The Hindu։ 3 January 2009։ Վերցված է 29 December 2010 
  20. «The cotton classic»։ Frontline։ 30 January 2004։ Արխիվացված օրիգինալից-ից 2006-06-29-ին։ Վերցված է 9 June 2010 
  21. «`Keep politics out of Corporation Council'»։ The Hindu։ 25 December 2006։ Վերցված է 9 June 2010 
  22. «Historical Weather for Coimbatore, India»։ Weatherbase։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-04-ին։ Վերցված է 2009-09-23 
  23. AREA, POPULATION, LITERATES, SC’S, ST’S — SEXWISE BY BLOCKS AND MUNICIPALITIES. Coimbatore District. Retrieved 16 August 2009.