Արուբայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զաուտմանի «Վիլհելմ III» աշտարակը: Օրանջեստադ, Արուբա:
1846 թվականին կառուցված հին բողոքական եկեղեցին վերականգնվել է 1948 թվականին:

Նախագաղութային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագաղութային շրջանում կղզին նախ բնակեցվել է Կակետիոն հնդկացիների, իսկ ավելի ուշ` Կարիբյան ավազանի բնակիչների կողմից[1]։ Կղզու ամենահին հնդկական բնակավայրերը թվագրվում են 9-րդ դարին (1000 թվականից ոչ շուտ)։ Արուբայի պատմության թանգարանը և Օրանժեստադի հնագիտական թանգարանը ցուցադրում են հնդկացիների կավագործական արտադրությունը. Արիկոկի ազգային պարկում կան ժայռապատկերներ։

Իսպանիայի գաղութը[խմբագրել | խմբագրել կոդը]

1499 թվականին Արուբա հասած առաջին եվրոպացին իսպանացի ծովագնաց Ալոնսո դե Օժեդան էր։ Ըստ լեգենդի՝ նա իր գտած կղզին անվանեց Օրո Հուբո, որը իսպաներենից թարգմանաբար նշանակում է ոսկի. ժամանակակից «Արուբա» անվանման արմատը հնդկական «oibubai» բառն է, ինչը նշանակում է «ուղղորդել», իսկ ըստ մեկ այլ վարկածի՝ հնդկական «ora» («լվացարան») և «oubao» («կղզի») բառերեն եղել[1]։ Այն առաջին անգամ քարտեզի վրա նշվել է որպես Օրուա[1]։ Կղզու հողերը գործնականում չեն օգտագործվել իսպանացիների կողմից։ Այնտեղ անհնար էր բերք աճեցնել, քանի որ կղզու կլիման չորային էր։ Գտնելով ոսկու հանքավայրերի աննշան կետեր՝ նրանք սկսեցին որոնել այն։ Ոսկի չգտնելով՝ իսպանացիները լքեցին կղզին։ Արուբան ապաստան դարձավ ծովահենների համար, որոնք թալանում էին Հնդկաստանից Եվրոպա նավարկող նավերը։

Հոլանդիայի գաղութը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորցնելով Սենթ-Մարտենը, հոլանդացիները 1636 թվականին գրավեցին իսպանական Արուբան (ինչպես նաև Կյուրասաո և Բոնեյրե)՝ փորձելով ընդլայնել իրենց ներկայությունը տարածաշրջանում։ Արուբան դարձավ Նիդեռլանդական Անտիլների գաղութի մի մասը։ 1799-1802 թվականներին Մեծ Բրիտանիան կղզին գրավեց։ 1805 թվականին (կամ 1804-ին)՝ Նապոլեոնյան պատերազմների ժամանակ, Արուբան կրկին կարճ ժամանակով գրավվեց բրիտանացիների կողմից, բայց 1816 թվականին այն վերադարձվեց հոլանդացիներին։ 1824 թվականին, երբ Բուշիրիբանների մերձակայքում հայտնաբերվեց ոսկու հանքավայր, կղզում սկսվեց ոսկու հոսք, որը շարունակվեց մինչև 1916 թվականը, երբ ոսկու արդյունահանումը այլևս ձեռնտու չէր։ 1859 թվականին հայտնաբերվեց ֆոսֆատի հանքավայր[1]։

XX դար[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականին կղզում հայտնաբերվեց նավթ, իսկ 1929 թվականին Արուբայում կառուցվեց աշխարհի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը[2]։ Սան Նիկոլասը դարձավ կղզու հիմնական առևտրային կենտրոնը[2]։ 1947 թվականին փակվեց ալոեի գործարանը[1]։ 1954 թվականին կանոնադրությունը ստեղծեց անհրաժեշտ պայմաններ գաղութի և Նիդեռլանդների Թագավորության միջև հարաբերությունների հաստատման համար[3]։ 1971 թվականին ստեղծվեց «Ժողովրդի շարժում հանուն ընտրությունների» կուսակցությունը՝ Նիդեռլանդների Անտիլներից անկախության և անջատման հասնելու նպատակով։ 1977 թվականին անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում ընտրողների 82%-ը կողմ քվեարկեց Հոլանդական Անտիլների անկախությանը և մասնատմանը։ 1986 թվականի հունվարի 1-ին, ըստ Նիդեռլանդների կառավարության 1983 թվականին կնքված համաձայնագրի, Արուբան հեռացավ Նիդերլանդների Անտիլներից՝ ձեռք բերելով ինքնավար կարգավիճակ Նիդեռլանդների Թագավորության կազմում։ 1985 թվականին նավթավերամշակման գործարանը փակվեց նավթի գլոբալ գերարտադրության պատճառով, բայց 1991 թվականին վերսկսվեց նավթի վերամշակումը։ XX դարի վերջին տասնամյակում կղզու տարածքում զբոսաշրջության արդյունաբերությունը սկսեց զարգանալ։ Անկախության լիակատար շարժումը դադարեցվեց 1990 թվականին՝ պսակի նախապատվության միջոցով։ 1994 թվականին Հաագայի կոնվենցիան հետաձգեց Արուբայի լիակատար անկախությունը։ 1996 թվականից Արուբան ընդգրկվում է տարանցիկ հիմնական պետությունների ցանկում։

Իշխող Արուբա ժողովրդական կուսակցության (հոլ.՝ Arubaanse Volkspartij) և Արուբայի լիբերալ կազմակերպության (հոլ.՝ Organisashon Liberal Arubano) միջև կոնֆլիկտի բռնկումից հետո ընտրությունների անցկացման ամսաթիվը արագացվեց 1998 թվականի հուլիսից ավելի վաղ՝ 1997 թվականի դեկտեմբերին։ Սակայն ընտրությունների արդյունքները պարզ չէին։ Նույնքան ձայներ ստացան «Ժողովրդի շարժում ընտրությունների համար» կուսակցությունը, Արուբայի ժողովրդական կուսակցությունը և Արուբայի լիբերալ կազմակերպությունը։ Ընտրությունների ժողովրդական շարժման առաջնորդների և Արուբայի ժողովրդական կուսակցության միջև ձախողված բանակցություններից հետո, վերջինս և Արուբայի լիբերալ կազմակերպությունը ձևավորեցին նոր կառավարական կոալիցիա, իսկ «Ժողովրդի շարժումը ընտրությունների համար» դարձավ ընդդիմադիր։

2000 թվականին տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը Արուբան դասեց «ցածր հարկերով մուծող համագործակցություն չունեցող 35 երկրների» ցուցակում, բայց ավելի ուշ այդ փաստը հերքվեց, և ՏՀԶԿ-ն (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն) Արուբային հանեց այդ ցուցակից։

XXI դար[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի սեպտեմբերին ընդդիմադիր «Հանրաճանաչ շարժում հանուն ընտրությունների» կուսակցությունը 21 տեղերից 12-ով շահեց ազատ ընտրությունները և ստեղծեց նոր միակուսակցական խորհրդարան։ Ընտրություններում տարած հաղթանակի պատճառով այլ կուսակցությունների հետ կոալիցիա ստեղծելու հարցը մնաց բաց։ 2003 թվականին երկիրը պայմանագիր է կնքում Միացյալ Նահանգների հետ, որի համաձայն իրականացվում է ապօրինի ստացած բոլոր փողերի օրինականացումը։ 2009 թվականի հոկտեմբերին, Արուբայի Ժողովրդական կուսակցության խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո, Մայք Էմանը դառնում է պետության վարչապետ, իսկ «Ժողովրդի շարժում՝ ընտրությունների համար» կուսակցությունը կորցնում է խորհրդարանի իր բոլոր տեղերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Historia di Aruba» (հոլանդերեն). Historiadiaruba.aw. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
  2. 2,0 2,1 «Aruba — History» (անգլերեն). Geographia.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
  3. Robbers, Gerhard. Encyclopedia of World Constitutions. — New York City: Infobase Publishing, 2006. — Vol. 1. — P. 649. — 1168 p.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]