Jump to content

Արշակ Հաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակ Հաճյան
Ծնվել էհոկտեմբերի 21, 1930(1930-10-21) (94 տարեկան)
Կահիրե, Եգիպտոս
Մասնագիտությունմաթեմատիկոս
Ալմա մատերՉիկագոյի համալսարան

Արշակ Հաճյան (հոկտեմբերի 21, 1930(1930-10-21), Կահիրե, Եգիպտոս), հայ մաթեմատիկոս։ Ամերիկյան (1957) և Հայկական (1994) մաթեմատիկական միությունների անդամ։ Պրոֆեսոր (1967)։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (1998

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Հաճյանը ծնվել է 1930 թ. հոկտեմբերի 21-ին Կահիրեում։ Ծնողները Արևմտյան Հայաստանից էին. Յողոնոլուկ գյուղից։ Արշակ Հաճյանի հայրը այն խիզախ հայորդիներից էր, ով մասնակցել է Մուսա լեռան հերոսական կռիվներին և հետո՝ հպարտ ու անպարտ. Ֆրանսիական նավով հեռացել է, հանգրվան գտնելով Պորտ Սաիդում, Եգիպտոսում։ Եգիպտոսում Արշակ Հաճյանը հաճախել է Կահիրեի Գալուստեան ազգային վարժարան, Հուսափեր սրահում մասնակցել հայկական մշակութային հավաքներին։ Եղբոր. Վահանի հետ 18 տարեկան հասակում նա մեկնում է Միացյալ Նահանգներ։ Հարկադրված աշխատում էին պողպատաձուլարանում, որպեսզի վճարեն կրթության ծախսերը և օգնեն ծնողներին։ Հատկանշական է, որ Հաճյանը մինչև Չիկագոյի համալսարան ընդունվելը չուներ ոչ ավագ դպրոցի և ոչ էլ քոլեջի կրթություն։ Իսկ Չիկագոյի համլասարնն ուներ միայն մագիստրատուրա։ Այսպիսով, չունենալով որևէ դիպլոմ, Հաճյանը կարողացավ ընդունվել Չիկագոյի համալսարանի մագիստրատուրա։

Սկզբում նրա նախասիրությունը ֆիզիկան էր, սակայն այն պահանջում էր շարունակական լաբորատոր փորձարկումներ, իսկ երիտասարդ Հաճյանը սովորելուն զուգահեռ աշխատում էր պողպատաձուլարանում։ Կարիքից դրդված ապագա մեծանուն գիտնականը վճռեց զբաղվել մաթեմատիկայով, որն էլ բախտորոշ դարձավ նրա համար։

Ուսման տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Հաճյանը 1954 թ. ավարտեց Չիկագոյի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, խորամուխ եղավ մասնագիտության մեջ, և 1957 թ. Ելի համալսարանում պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը։ Հատկանշական է, որ 1950-ականների վերջին և 60-ականների սկզբներին Միացյալ Նահանգներում սկսեցին մեծ ուշադրություն դարձնել մաթեմատիկայի զարգացմանը, ինչն էլ համընկավ Հաճյանի ուսանելու տարիների հետ։ Դոկտորականը պաշտպանելուց հետո ամերիկյան մի շարք բարձրակարգ համալսարաններ (Ռոչեստեր, Ելը, Քոռնել) հրավիրեցին Արշակ Հաճյանին իրենց մոտ դասավանդելու։

Աշխատանքային տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոր Հաճյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում է Ֆունկցիոնալ անալիզը Հայաստանումթյունների տեսության, վիճակագրական ֆիզիկայի և թվերի տեսության բնագավառները։ 1960-ական թթ. նա հրավիրվեց Բոստոնի Նոթիստերն համալսարան. հիմք դնելու մաթեմատիկայի հետազոտությունների բաժնին։ 1964 թ. Ս. Կակուտանիի հետ համատեղ աշխատանքում ներմուծեց «թույլ մոլորվող բազմությունների» (weakly wandering sets) հիմնարար գաղափարը, որը հնարավորություն տվեց լուծելու վերջավոր կամ վերջավոր չափին համարժեք. տրված չափելի արտապատկերման նկատմամբ ինվարիանտ չափի գոյության դասական խնդիրը։ Ա. Հաճյանն ապացուցեց, որ ցանկացած արտապատկերում թույլ է տալիս համարժեք ինվարիանտ չափի ներմուծում այն, և միայն այն դեպքում, երբ գոյություն չունի դրական չափի «թույլ մոլորվող բազմություն»։

Շարունակելով հետազոտությունները նշված բնագավառում Ա. Հաճյանն առաջինն էր, որ դիտարկեց «ինվարիանտ չափերի ներմուծման խնդիրը» անվերջ չափ ունեցող տարածությունների համար։ Մեծանուն գիտնականին առաջին անգամ հաջողվեց Էրգոդիկ տեսությունը կիրառել թվերի տեսության մեջ, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց մաթեմատիկոսների շրջանում։ Այսօր Հաճյանն աշխարհում ճանաչված մասնագետ է Էրգոդիկ տեսության բնագավառում, որը մաթեմատիկայի կարևոր դասական ուղղություններից մեկն է։ Նա հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների. տպագրված Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ճապոնիայի և Իսրայելի առաջնակարգ գիտական ամսագրերում։ Ընդորում, դրանց մի մասը կատարվել են հռչակավոր մաթեմատիկոսներ Ս. Կակուտանիի և Յու. Իտոյի հետ համատեղ։ Այժմ նա Ամերիկայի Միացյալ Նահանգների խոշորագույն կենտրոններից մեկի. Նորթիսթերն համալսարանի պրոֆեսոր է։

Օտար հողում արարելուն զուգընթաց Հաճյանը երբեք չի մոռացել իր պատմական հայրենիքի մասին և իր ճշմարիտ ավանդն է ունեցել հայկական մաթեմատիկայի զարգացման մեջ։ Վերջին 30 տարիների ընթացքում նա սերտ կապեր է պահպանում Հայաստանի մաթեմատիկոսների հետ, դասախոսություններով հանդես գալիս Երևանի պետական համալսարանում և Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա մաթեմատիկայի ինստիտուտում։ Մի հանգամանք, որ մեծապես նպաստել է երիտասարդ մատեմատիկոսների գիտական հետաքրքրությունների ընդլայնմանը։

Հայաստանում մաթեմատիկայի պահպանման և զարգացման համար էական նշանակություն ունեցավ Հաճյանի նախաձեռնությամբ և վճռական օժանդակությամբ ստեղծված «Հիմնարար մաթեմատիկա» հիմնադրամը Հայաստանում, որն արդեն բազում տարիներ նպաստում է շնորհալի երիտասարդ հայ մաթեմատիկոսների նյութական խրախուսմանը, Հայկական մաթեմատիկական միության գործունեությանը, Հայաստանում միջազգային մաթեմատիկական գիտաժողովների, սեմինարների, հոբելյանական միջոցառումների կազմակերպմանը, գիտական հետազոտությունների նյութատեխնիկական բազայի ապահովման, հրատարակման և այլ հարցերում։

Արշակ Հաճյանն ունի 3 զավակ, որոնցից երկուսը. Արսեն և Արամ Հաճյանները, շարունակում են իրենց հոր ընտրած ուղին։ Ավագ որդին. Արսենը, դասավանդում է Վոթերլու համալսարանում, միաժամանակ հետազոտություններ իրականացնում աստղաֆիզիկայի ոլորտում։ Նա պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա արտասահմանյան անդամ Երվանդ Թերզյանի ղեկավարությամբ։

Կրտսեր որդին. Արամը, ավարտելով Ստանֆորդը և Հարվարդը, մասնագիտացել է բիոմեխանիկայի ոլորտում։ Պաշտպանելով դոկտորական ատենախոսությունը, Արամ Հաճյանը արդեն 10 տարուց ավելի է աշխատում է Հայաստանում։ Այսօր նա Հայաստանում ամերիկյան համալսարանի ինժեներիայի բաժնի դեկանն է։ Հաշվի առնելով Հաճյանի գիտական մեծ նվաճումները, ինչպես նաև Հայաստանի գիտական մտքի զարգացման գործում ունեցած մեծ ներդրումները, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա Արշակ Հաճյանին ընտրեց Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա արտասահմանյան անդամ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]