Արշալույս Ճգնավորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշալույս Ճգնավորյան
Ծնվել է1936
ԾննդավայրԻրան
ԿրթությունՎիեննայի համալսարան
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունքիմիկոս և քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Արշալույս Հայկազի Ճգնավորյան-Այզենբաուեր (1936, Իրան), հայ քիմիկոս, գիտնական, քաղաքական գործիչ։ Լորիս Ճգնավորյանի քույրը, պատմաբան Հայկ Է. Այզենբաուերի մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշալույս Ճգնավորյանը ծնվել է 1937 թվականին Իրանի Բորուջերդ քաղաքում։ Սովորել է Ժաննա դ'Արկ դպրոցում, այնուհետև` Վիեննայի համալսարանում[1]։ 1961 թվականին ստացել է քիմիայի բակալավրի աստիճան, 1967 թվականին՝ արդյունաբերական քիմիայի բնագավառի ասպիրանտի աստիճան։ 1965-1987 թվականներին համագործակցել է ՄԱԿ-ի տարբեր ենթակառույցների հետ, 1962-1966 թվականներին Թեհրանի համալսարանում դասավանդել է քիմիա, 1965-1968 թվականներին աշխատել է Իրանի Օմրան բանկում և Ավստրիայի նավթային ընկերությունում, եղել է UNIDO կազմակերպության կանանց բաժնի պատվավոր նախագահ[1][2]։

1989 թվականին արևմտյան 4 երկրների կողմից Ճգնավորյանի նախագիծն ընդունվել է դեղարդյունաբերության մեջ կիրառելու համար[1]։

Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 թվականին Ռումինիայում ստացել է դեղագործության պատվավոր դոկտորի աստիճան
  • 1987 թվականին Թաիլանդի թագավորության կողմից Արշալույս Ճգնավորյանին շնորհվել է TECHNOLOGY TRANSFER մրցանակ
  • 2002 թվականին արժանացել է USEPA-ի մրցանակի
  • 2013 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012
  2. «ՄԱԿ-ի աշխատակիցը Ցեղասպանության ճանաչման առաջարկներ է անում». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  3. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]