Արմին Կիոմյագի
Արմին Կիոմյագի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 5, 1969[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Ֆլորեշտի, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, գիտաֆանտաստիկ գրող և սցենարիստ |
Քաղաքացիություն | ![]() |
![]() |

Արմին Կիոմյագի (էստ․՝ Armin Kõomägi, հուլիսի 5, 1969[1], Ֆլորեշտի, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի գրող և սցենարիստ։ Վեց գրքի հեղինակ, այդ թվում՝ երկու վեպի և չորս պատմվածքների ժողովածուի։ Մոր կողմից հայ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմին Կիոմյագին ծնվել է 1969 թվականի հուլիսի 5-ին Մոլդովայում, հայ մոր՝ Աննա Փափազյանի[2] և էստոնացի հոր ընտանիքում[3]։ Երբ Արմինը երկու ամսական էր, ընտանիքը տեղափոխվել է Էստոնիա[2]։
Մոր հայկական ընտանիքը Տրապիզոն նավահանգստային քաղաքից է։ 18-րդ դարում նրանք տեղափոխվել են Աբխազիա, որտեղ ծնվել է մայրը։ Նրանք երբեք չեն ապրել Հայաստանում։ Պապը՝ Մխիթար Փափազյանը, եղել է ծխախոտի արդյունաբերության բարձր որակավորում ունեցող մասնագետ և այդ պատճառով աշխատել է շատ երկրներում՝ Վրաստանում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Մոլդովայում։ Ընտանիքն էլ նրա հետ մեկնել է այդ երկրներ[2]։
Գրական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմին Կիոմյագին սկսել է գրել 2003 թվականին, երբ երեսունչորս տարեկան էր[4]։
Նրա առաջին գիրքը, որը հրատարակվել է 2005 թվականին, «Amatöör» («Սիրողական») վերնագրով պատմվածքների ժողովածուն էր։ Այդ ժողովածուի կարճ պատմվածքը՝ «Anonüümsed Logistikud» («Անանուն լոգիստիկները»), 2006 թվականին արժանացել է կարճ պատմվածքների համար շնորհվող Ֆրիդեբերտ Տուգլասի մրցանակին, իսկ 2008 թվականին այդ պատմվածքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ[3]։
2006 թվականին նա հրատարակել է պատմվածքների մեկ այլ ժողովածու՝ «Nägu, mis jäi üle» («Դեմք, որը մնացել է»)։ Դրան հաջորդել է 2009 թվականին գրված նրա առաջին վեպը՝ «Pagejad» («Փախածները»), իսկ 2011 թվականին՝ երկրորդ՝ «Hea Firma» («Լավ ընկերությունը») վեպը[5]։
2012 թվականին Արմին Կիոմյագին իր ներդրումն է ունեցել «Dalkey Archive Press»-ի հրատարակած «Լավագույն եվրոպական գեղարվեստական գրականություն 2012» հրատարակության մեջ, որը եվրոպացի գրողների նոր գեղարվեստական ստեղծագործությունների ժողովածու է[6]։
2015 թվականին Արմին Կիոմյագիի «Լուի Վուտոն» ձեռագիրը հաղթել է Էստոնիայի գրողների միության վեպի մրցույթում[2]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Amatöör (Սիրողական) (2005)
- Nägu, mis jäi üle (Դեմք, որը մնացել է) (2005)
- Pagejad (Փախածները) (2009)
- Hea Firma (Լավ ընկերությունը) (2011)
- Best European Fiction 2012 (Լավագույն եվրոպական գեղարվեստական գրականություն 2012) (2012)
- Lui Vutoon (Լուի Վուտոն) (2015)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.teatmik.ee/et/personprivate/35235-Armin-K%C3%B5om%C3%A4gi
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Bakhchinyan, Artsvi (2022 թ․ հունիսի 16). «Estonian Writer Armin Kõomägi Explores His Armenian Roots». The Armenian Mirror-Spectator (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 26-ին.
- ↑ 3,0 3,1 «Estonian Literature Centre». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Dalkey Archive Press
- ↑ Hea firma - Armin-Kõomägi | Elisa Eesti (էստոներեն).
- ↑ Dalkey Archive Press - Best European Fiction 2012 Արխիվացված Մայիս 28, 2012 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմին Կիոմյագի» հոդվածին։ |
|