Արմեն Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Պետրոսյան | |
---|---|
կադր «Լավ տականք, վատ տականք» ֆիլմից | |
Ծնվել է | մարտի 8, 1963 |
Մահացել է | սեպտեմբերի 21, 1999 (36 տարեկան) կամ սեպտեմբերի 2, 1999[1] (36 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան և Ռուսաստան |
Գործունեության տարիներ | 1976-1999 |
Մասնագիտացում | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, ռեժիսոր և մուլտիպլիկատոր |
Ոճ(եր) | դրամա, կատակերգություն և քրեական ֆիլմ |
IMDb | ID ID 0678136 |
Արմեն Ալբերտի Պետրոսյան (մարտի 8, 1963 - սեպտեմբերի 21, 1999 կամ սեպտեմբերի 2, 1999[1], Մոսկվա, Ռուսաստան), հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ-բեմադրիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմեն Պետրոսյանը ծնվել է 1963 թվականի մարտի 8-ին։ Ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1988 թվականին՝ Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները (Ֆեոդոր Խիտրուկի արվեստանոց)[2]։
Երևանի ռուսական դրամատիկական թատրոնում աշխատել է որպես բուտաֆորիա պատրաստող, իսկ 1983-1989 թվականներին՝ Երևանի կինոստուդիայում՝ որպես նկարիչ-անիմատոր։ Առաջին անիմացիոն ֆիլմը նկարահանել է «Հայֆիլմ» ստուդիայում, այնուհետև 1990 թվականին տեղափոխվել է Մոսկվա, աշխատել հեռուստատեսությունում[2]։
Խաղացել է «Լավ տականք, վատ տականք» ֆիլմի գլխավոր դերում (1998), նույն ֆիլմի սցենարի հեղինակն է[2]։
Հայտնի տեսահոլովակների՝ Վալերիայի «Ինքնաթիռ» և «Գիշերը քնքուշ է», Լինդայի «Ագռավ», Քրիստինա Օրբակայտեի «Տանգո երեքով», Նիկոլայ Նոսկովի «Ես սիրում եմ քեզ» և այլն ռեժիսորն է։ Նրա աշխատանքները բազմիցս արժանացել են տեսահոլովակների «Պոկոլենիե» փառատոնի մրցանակներին[3]։
Մահացել է 1999 թվականի սեպտեմբերի 21-ին ավտովթարից Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանոցում (հողակտոր № 10)[3]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1999 | 8 1/2 դոլար | Արմեն |
1998 | Լավ տականք, վատ տականք | Արմեն |
1997 | Աստվա՛ծ, ողորմի՛ | |
1990 | Շան որդիք | դրվագ |
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1993 | Կարմիր գույնի կառուցողը |
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1998 | Լավ տականք, վատ տականք |
Նկարիչ-բեմադրիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1999 | Մեռնելը հեշտ է |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 2,0 2,1 2,2 «Петросян Армен Альбертович». megabook.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
- ↑ 3,0 3,1 «Армен Петросян». kino-teatr.ru. 2016 թ․ հունիսի 27. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
|
- Մարտի 8 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Սեպտեմբերի 21 մահեր
- 1999 մահեր
- Սեպտեմբերի 2 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հայ ռեժիսորներ
- Հայ դերասաններ
- Հայ սցենարիստներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- Հայ մուլտիպլիկատորներ
- Հայ կինոդերասաններ
- Հայ նկարիչներ