Արմեն Մարտիրոսյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Մարտիրոսյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 30, 1973(1973-09-30) (50 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Գիտական աստիճանՄանկավարժական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ և զինվոր
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունԺառանգության

Արմեն Մարտիրոսյան (սեպտեմբերի 30, 1973(1973-09-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի «Ժառանգություն» կուսակցության անդամ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Մարտիրոսյանը ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Երևանում, Հայկական ԽՍՀ։ 1994 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ Նա ձյուդոյի մարզիչ է, ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու և ավագ պրոֆեսոր։ 1994-1995 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ Ծառայությունից հետո վերադարձել է Ֆիզիկուլտուրայի ինստիտուտ՝ որպես պրոֆեսոր։ 2001 թվականին դարձել է ավագ պրոֆեսոր, 2002-2004 թվականներին եղել է Հայաստանի արտաքին կապերի բաժնի վարիչ։ Մարտիրոսյանը քսան գիտական հոդվածների և դասագրքերի հեղինակ է[1]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտիրոսյանը եղել է Հայաստանի «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, որի նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է։ 2007 թվականի մայիսի 12-ին համասնական կարգով ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը[1]։

Երևանի ավագանու ընտրություններ 2013[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մայիսի 5-ին Մարտիրոսյանը Երևանի ավագանու ընտրությունների «Ժառանգության» թեկնածուն է եղել՝ հանդես գալով «Բարև Երևան» դաշինքի կազմում։ Վերջինս հավաքել է ձայների 8.48 տոկոսը և ստացել է Երևան քաղաքի ավագանու վեց մանդատ։ Դիտորդական խմբերի մեծամասնության կարծիքով ընտրությունները բազմաթիվ խախտումներ և կեղծումներ են ունեցել[2]։ Ընդդիմադիր կուսակցությունները Հայաստանի հանրապետական կուսակցությանը մեղադրել են ընտրությունների ընթացքում ընտրակեղծիքների մեջ[3]։

Մարտիրոսյանը 2013 թվականի սեպտեմբերի 24-ին հայտարարել է, որ բարեփոխումները այլևս հնարավոր չեն իրականացվել և Հայաստանում հեղափոխությունը անխուսափելի է[4]։

2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Մարտիրոսյանին ձերբակալել են։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ամուսնացած է և ունի երկու երեխա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Armen MARTIROSYAN». National Assembly of Armenia Website. Վերցված է 2013 թ․ մարտի 25-ին.
  2. «Local Observers Slam 'Disgraceful' Vote». Radio Free Europe/Radio Liberty. 2013 թ․ մայիսի 6. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. «Elections Fraught with Allegations of Corruption». Hetq Online. 2013 թ․ մայիսի 5. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 1-ին.
  4. There will be revolution in Armenia – opposition member

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]