Արմեն Խոջոյան
Արտաքին տեսք
Արմեն Խոջոյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 7, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Արմեն Խոջոյան (հուլիսի 7, 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմեն Խոջոյանը ծնվել է 1959 թվականի հուլիսի 7-ին, Երևանում[1]։ Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ 1985 թվականից Լիտվայում, Հայաստանում, Ռուսաստանում, Սիրիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների[2]։ 1990 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Լոս Անջելես, 1997 թվականին՝ Երևանում, 2001 թվականին՝ Փարիզում։
Արմեն Խոջոյանի աշխատանքները գտնվում են մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև մի շարք երկրների պատկերասրահների մշտական ցուցադրությունում։ 1999 թվականից հանդիսանում է Հայաստանի նկարիչների միության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ասոցիացիայի անդամ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Արմեն Խոջոյան». zarkfoundation.com.
- ↑ «Արվեստասերներին ներկայացվեցին Արմեն Խոջոյանի կոլաժներն ու քանդակները». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ LLC, Helix Consulting. ««Ամեն օր սկսվում է իր գույնով»… Արմեն Խոջոյան (լուսանկարներ)». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.