Jump to content

Արմեն Դիվանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Դիվանյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 24, 1958(1958-08-24)
Մահացել էսեպտեմբերի 1, 2013(2013-09-01)[1] (55 տարեկան)
Մասնագիտությունկոմպոզիտոր

Արմեն Դիվանյան (օգոստոսի 24, 1958(1958-08-24) - սեպտեմբերի 1, 2013(2013-09-01)[1][2]), հայ կոմպոզիտոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Դիվանյանը ծնվել է 1958 թվականին, Երևանում։ Նվագել է դաշնամուր, կիթառ, ջութակ, հանդես է եկել տարբեր վոկալ գործիքային խմբերում։ 1981 թվականին հիմնադրել և ղեկավարել է «Առվակ» վոկալ-գործիքային մանկական անսամբլը, որը հետագայում դարձել է «Հայհամերգի» կոլեկտիվը։ 1996 թվականին հրավիրվել է ղեկավարելու Հայաստանի Ազգային ռադիոյի պետական «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը։ 2001 թվականից խումբն առանձնացել է Հանրային Ռադիոյից և Դիվանյանը շարունակել է ղեկավարել խումբը մասնավոր հիմունքներով։ 2004-2009 թվականներին անսամբլի հետ հյուրախաղերով եղել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Կիպրոսում, Բուլղարիայում, Ռուսաստանում, 2007 թվականին՝ Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում նրա սաներն առաջին անգամ ներկայացրել են Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում։ 2009 թվականից խումբը վերանվանել է «Արևներ»։ 1999-2010 թվականներին թողարկել և հրատարակել է նոտաների ժողովածուներ, մանկական երգերի ձայնասկավառակներ և տեսասկավառակներ։ Հեղինակել է գործիքային պիեսներ, թավջութակի սոնատ, տարբեր ներկայացումների համար գրած երաժշտություն, «Գուլիվերի ճանապարհորդությունը» ներկայացման համար գրած երաժշտությունը, ինչպես նաև կամերային և էստրադային մի շարք երգեր։ Համագործակցել է Հայաստանի լավագույն կոմպոզիտորների, սկսնակ երգահանների, մի շարք գործիքավորողների, հնչյունային ռեժիսորների հետ[3]։

  • ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր, 2007

Մահացել է Երևանում՝ սրտի կաթվածից[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Մահացել է «Արևներ» մանկապատանեկան խմբի հիմնադիր Արմեն Դիվանյանը
  2. 2,0 2,1 «Մահացել է կոմպոզիտոր Արմեն Դիվանյանը». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  3. «Zarkfoundation - Արմեն Դիվանյան». zarkfoundation.com.