Արմենակ Նազարով
Արմենակ Նազարով | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 1, 1908[1] Փարիզ[1] կամ Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | ապրիլի 10, 1983[2] (75 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | երկրաշարժագետ և դասախոս |
| Հաստատություն(ներ) | Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ |
| Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[3] |
| Ալմա մատեր | Վրաստանի տեխնիկական համալսարան (1932)[1] |
| Կոչում | ակադեմիկոս[1] |
| Պարգևներ | |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Արմենակ Գևորգի Նազարով (ապրիլի 1, 1908[1], Փարիզ[1] և Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 10, 1983[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երկրաշարժագետ։ Պրոֆեսոր (1937): ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս[4] (1960, թղթակից անդամ՝ 1945 թվականից)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1958):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմենակ Նազարովը ծնվել է 1908 թվականի ապրիլի 1 (14)-ին, Փարիզում։ 1925 թվականին ավարտել է Թիֆլիսի 46-րդ աշխատանքային դպրոցը, 1932 թվականին՝ Թիֆլիսի ինդուստրիալ ինստիտուտը։ 1929-1940 թվականներին աշխատել է Թբիլիսիի կառուցվածքների և հիդրոէներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում։ 1937 թվականին Նազարովին շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ առանց ատենախոսության պաշտպանության, նույն թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ 1940-1946 թվականներին եղել է Վրացական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի սեյսմակայուն շինարարության բյուրոյի գիտքարտուղար։ 1945 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Սեյսմակայունության տեսության կառուցման փորձը» թեմայով։ Նույն թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ։ 1949-1961 թվականներին եղել է Շինանյութերի և կառուցվածքների հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, միաժամանակ դասավանդել է է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1961-1981 թվականներին (ընդմիջումներով) եղել է ՀԽՍՀ ԳԱ Երկրաֆիզիկայի և ճարտարագիտության սեյսմոլոգիայի ինստիտուտի (Լենինական) տնօրեն, 1982-1983 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիական քարտուղար։
1950-1953, 1955-1957 թվականներին ընտրվել է Երքաղխորհրդի պատգամավոր։ Եղել է ԽՍՀՄ ԳԱ նախագահությանն առընթեր երկրաշարժագիտության, երկրաշարժակայուն շինարարության միջգերատեսչական խորհրդի բյուրոյի անդամ, Կովկասի բաժնի նախագահ (1979-1983)[5]:
Աշխատանքները վերաբերում են շինարարական մեխանիկայի, երկրաշարժակայուն կառույցների, ճարտարագիտական երկրաշարժագիտության, կիրառական մեխանիկայի, երկրաֆիզիկայի հարցերին[6]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 1983 թվականի հունիսի 11-ին, Երևանում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյումրիի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը կոչվել է Արմենակ Նազարովի անունով։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայրենական մեծ պատերազմում աշխատանքային արիության համար» մեդալ (1946)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1951, 1968)
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1958)
- Լենինի շքանշան (1971)
- ՀԽՍՀ Պետական մրցանակ (1974)
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկրաշարժերը և պաշտպանությունը նրանցից, Երևան, 1981։
- Տրանսֆինտիվ վերլուծության տարրերը, Երևան, 1988։
- Յերեխաներն ինչպես ավտոմոբիլ վարել սովորեցին, Յերևան, 1930։
- О механическом подобии твердых деформируемых тел: (К теории моделирования), Ереван, 1965.
- Эксперименты на моделях обычных и сейсмостойких зданий, Ереван, 1984.
- Метод инженерного анализа сейсмических сил, 2 изд., испр. и доп., Ереван, 1959.
- Երկրաշարժերը և պաշտպանությունը նրանցից, Երևան,1981[7]։
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոդվածների մատենագիտություն[8]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հովակիմյան, Ս. Գ., Նազարով Արմենակ Գևորգի։ Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը. - Եր.: Հայաստան, 1977. - էջ 451-453։
- Ստեփանյան, Վ., Եռանդով լեցուն գիտնականը։ Երեկոյան Երևան. - 1968. - 4 ապրիլի։
- Պուտնին, Ս., Արմեն Նազարովի բարձունքները։ (Ականավոր սեյսմոլոգի ծննդյան 80-ամյակի առթիվ)։ Հայաստանի արդյունաբերություն, շինարարություն և ճարտարապետություն. - 1988. - № 10. - էջ 16-20։
- Арменак Георгиевич Назаров: (К шестидесятилетию): Изв. АН АрмССР. Науки о Земле. - 1968. - Т. 21, № 3. - С. 104-105.
- Арменак Георгиевич Назаров: (К 60-летию со дня рождения): Изв. АН АрмССР. Сер. техн. наук. - 1968. - Т. 21, № 2. - С. 3-4.
- Биховский, В. А., Печатные работы А. Г. Назарова: Библиографический справочник по инженерной сейсмологии и сейсмостойкости сооружений / АН АрмССР. Ин-т геофизики и инж. сейсмологии. - Ер., 1964. -С. 54-58.
- Мартиросян, Р. П., Всесоюзное совещание "Вопросы инженерной сейсмологии" посвященное 80-летию академика АН АрмССР А. Г. Назарова / С. 24 по 27мая 1988 года в г. Ленинакане: Изв. АН АрмССР. Науки о Земле. - 1988. - Т. 41, № 6. - С. 63-65.
- Назаров Армен Георгиевич: НАН РА . Персональный состав. - Ер.: Наука, 2003. - С. 91.
- Памяти Армена Георгиевича Назарова: (К 80-летию со дня рождения и 5-летию со дня смерти): АН АрмССР. Ин-т геофизики и инж. сейсмологии. Лаб. геомеханики. - 1988. - № 10. - С. 1-2.
- Памяти академика Армена Георгиевича Назарова (к 100-летию со дня рождения): Известия НАН РА. Науки о земле. - 2008. - Т. 61, № 3. - С. 58-59 :
- Путнынь, С., Вершины Армена Назарова: (К 80-летию со дня рождения выдающегося сейсмолога): Промышленность, строительство и архитектура Армении. - 1988. - № 10. - С. 16-19.
- Талант и труд: (К шестидесятилетию со дня рождения А. Г. Назарова): Промышленность Армении. - 1968. - № 5. - С. 33.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 144.
- 1 2 Голос Армении (ռուս.) / под ред. (not translated to ru) — 1991.
- ↑ https://www.sci.am/membersview.php?id=108&langid=1
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 198։
- ↑ «Autora informācija | PMI Bibliotēka». www.pmi.lv. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Արմենակ Նազարով». Վերցված է 2023 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ակադեմիկոս Նազարովի հիշատակին, «Յառաջ», 1988 թ. օգոստոսի 13-14, N16815, էջ 3։
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմենակ Նազարով» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 144)։ |
- Ապրիլի 1 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 10 մահեր
- 1983 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Հայ երկրաշարժագետներ
- Հայ պրոֆեսորներ