Արմենակ Ազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմենակ Ազարյան
Ծնվել է1917
ԾննդավայրԳառնակեր, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական ծառայությունների» մեդալ և «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ

Արմենակ Եփրեմի Ազարյան (1917, Գառնակեր, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենակ Ազարյանը ծնվել է 1917 թվականին, Շամխորի շրջանի Բարում գյուղում։ Գյուղի դպրոցն ավարտելուց հետո սովորել է Կիրովաբադի մանկավարժական տեխնիկումում։ 1936 թվականին, տեխնիկումն ավարտելուց հետո աշխատել է որպես ուսուցիչ։ 1939 թվականի դեկտեմբերին զորակոչվել է բանակ, ծառայել Բելոստոկ քաղաքում։ 1940 թվականին մասնակցել է Լիտվայի ազատագրմանը[1]։

Հայրենական մեծ պատերազմի նախօրյակին Ազարյանի զորամասը գտնվել է սահմանամերձ Սիբուրչի և Չերվոննի Բոր բարձունքների վրա։ Ազարյանը մասնակցել է Մոսկվայի մատույցներում գերմանաֆաշիստական զորքերի ջախջախմանը։ Նա մարտերով հասել է Գերմանիայի Դոյչ-Կրոնե քաղաքը, որտեղից 1946 թվականի մարտին զորացրվել է։ Վերադառնալով Շամխորի շրջան, շարունակել է մանկավարժական գործունեությունը[1]։

1946 թվականին Ազարյանը տեղափոխվել է Երևան և երկար տարիներ աշխատել որպես դպրոցի տնօրեն, ուսմասվար, ժողկրթբաժնի տեսուչ։ 1977 թվականին անցել է կենսաթոշակի, շարունակել է աշխատել Երևանի թույլ տեսնող երեխաների դպրոցում[1]։

Մարտերում ցուցաբերած խիզախության համար Ազարյանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «Մոսկվայի պաշտպանության համար», «Քյոնիգսբերգի գրավման համար» և այլ մեդալներով[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ
  • «Քյոնիգսբերգի գրավման համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]