Արմավենի (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմավենի (այլ կիրառումներ)
Արմավենի
արմտ. հայ.՝ Արմաւենի
Տեսակհանդես
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրԱբրահամ Մուրադյան[1]
Հիմնադրվել է1865[1]
ԳրասենյակԿահիրե, Եգիպտոս[1]

Արմավենի, եգիպտահայ անդրանիկ պարբերականը։ Լույս է տեսել 1865 թ-ին, Կահիրեում (ընդամենը՝ 4 համար)։ Հիմնադիր-տնօրեն՝ Մկրտիչ արք. Քեֆսիզյան, խմբագիր՝ Աբրահամ Մուրադյան։ Ձգտել է ամրապնդել Հայ առաքելական եկեղեցու դերը համայնքի կյանքում[2][3]։

Եգիպտահայ անդրանիկ պարբերականն է։ Ունեցել է կղերա–պահպանողական, հակասահմանադրական ուղղություն, պաշտպանել է աղայական դասի շահերը։ Տպագրել է կրոնա–բարոյական նյութեր, հոդվածներ, լուրեր Եգիպտոսի, ինչպես նաև մյուս հայ գաղութների մասին, արձագանքել է միջազգային քաղաքական և առևտրական կյանքին, արծարծել առհասարակ գաղութահայ մշակութային կյանքի հարցեր։ Ուներ հետաքրքրական տեղեկությունների, զվարթ ժամանցի, հանելուկների, ծանուցումների ընդարձակ բաժին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՐՄԱՒԵՆԻ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 90
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։