Jump to content

Արման Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արման Գրիգորյան (այլ կիրառումներ)
Արման Գրիգորյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 25, 1967(1967-08-25) (57 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1991)
Գիտական աստիճանքաղաքագիտության դոկտոր
Մասնագիտությունքաղաքագետ
ԱշխատանքԼիհայի համալսարանի պրոֆեսոր

Արման Սամսոնի Գրիգորյան (օգոստոսի 25, 1967(1967-08-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արման Գրիգորյանը ծնվել է Երևանում 1967 թվականին։ 1991 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքական բաժինը։ 1986-1988 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի է անցել ՀՀ Գերագույն Խորհրդի Ինֆորմացիայի ու Վերլուծության բաժնում որպես թարգմանիչ։ 1991 թվականի նախագահական ընտրություններից հետո բաժինը տեղափոխվել է նախագահի աշխատակազմ, որտեղ ստանձնել է Թուրքիայի գծով փորձագետի պաշտոնը։ 1993 թվականին տեղափոխվել է Արտաքին գործերի նախարարություն։ Նույն թվականին մեկնել է ԱՄՆ՝ ակադեմիական կրթությունը շարունակելու, որտեղ 1994 թվականին ընդունվել է մագիստրատուրա Չիկագոյի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնում։ Իրրիդենտիստական հակամարտությունների մասին մագիստրոսի թեզը գրել է հանրահայտ ամերիկյան քաղաքագետներ Ջոն Միրշայմերի ու Ջեյմս Ֆիրոնի ղեկավարությամբ։ 1997 թվականին ընդունվել է Կոլումբիայի համալսարանի քաղաքագիտության բաժնի դոկտորատուրան։ 2001-2002 թվականներին շահել է Հարվարդի համալսարանի հեղինակավոր Օլինի ինստիտուտում դոկտորական ատենախոսության վրա աշխատելու հատուկ գրանտ (pre-doctoral fellowship). 2002-2004 թվականներն ընկած ժամանակաշրջանում նույնանման գրանտով ատենախոսության վրա աշխատանքը շարունակել է Հարվարդի համալսարանի Բելֆեր կենտրոնում։ 2008 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Երրորդ Կողմերն ու Պետությունների Հակամարտությունները Փոքրամասնությունների Հետ» թեմայով։ Ատենախոսության գիտական ղեկավարներն են եղել երկու այլ հանրահայտ ամերիկյան քաղաքագետներ` Ռոբերտ Ջերվիսը և Ջեք Սնայդերը։ Նախքան դոկտորական ատենախոսության պաշտպանությունը դասավանդել է Ուեզլեյան համալսարանում և Ուիլիամ և Մերի Քոլեջում։ Ատենախոսության պաշտպանությունից անմիջապես հետո աշխատել է Շվեյցարիայի տեխնոլոգիական ինստիտուտի միջազգային հակամարտությունների ուսումնասիրության կենտրոնում, այնուհետև Միչիգանի համալսարանում։ 2012 թվականից դասավանդում է Լիհայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Ակադեմիական աշխատանքին զուգահեռ ներգրավված է Հայաստանի քաղաքական կյանքում։ 2008 թվականին պաշտպանել է Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում, ընդգրկվել Հայ Ազգային Կոնգրես դաշինքի համակարգող շտաբում և ներկայացրել դաշինքի տեսակետները Եվրոպայի Խորհրդում։ Եղել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նախաձեռնող խմբի անդամ և մասնակցել կուսակցության ծրագրի մշակման աշխատանքներին։ Զանազան քաղաքական ու հասարակական թեմաներով հոդվածներ ու հարցազրույցներ է հրատարակել հայկական մամուլում։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Third-Party Intervention and Escalation in Kosovo: Does Moral Hazard Explain It? Ethnopolitics, Vol. 4, No. 2 (June, 2005), pp. 195–2013[1].
  • Hate Narratives and Ethnic Conflict (Correspondence with Stuart Kaufman). International Security, Vol. 34, No. 4 (Spring 2007), pp. 180–191[2].
  • Third Parties and State-Minority Conflicts, Ph.D. Dissertation, Columbia University, 2008.
  • Third-Party Intervention and the Escalation of State-Minority Conflicts. International Studies Quarterly, Vol. 54, No. 4 (December, 2010), pp. 1143–1174[3].
  • Ethnofederalism, Separatism, and Conflict: What Have We Learned from the Soviet and Yugoslav Experiences? International Political Science Review, Vol. 33, No. 5 (November, 2012), pp. 520–538[4].
  • Concessions or Coercion? How Governments Respond to Restive Ethnic Minorities. International Security, Vol. 39, No. 4 (Spring 2014), pp. 170–207[5].

Այլ հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտությունների թեմաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ինչու՞ և ի՞նչ պայմաններում են երրորդ կողմերի միջամտությունները հանգեցնում պետությունների ու փոքրամասնությունների միջև առկա հակամարտությունների էսկալացիայի։
  • Ինչու՞ են ցեղասպանությունները սովորաբար տեղի ունենում պատերազմների ժամանակ։
  • Ինչպե՞ս է ուժերի հարաբերակցությունն ազդում պետությունների ու փոքրամասնությունների հակամարտությունների դինամիկայի վրա։
  • Արդյո՞ք էթնիկական սկզբունքով ֆեդերալ համակարգերը վտանգավոր են բազմազգ պետությունների համար։
  • Արդյո՞ք «հումանիտար միջամտությունները» հումանիտար են։
  • Արդյո՞ք «ժողովրդավարությունների միջև խաղաղության» տեսությունը հիմնված է վիճակագրական հնարքի վրա։
  • Արդյո՞ք ունիտար պետության ենթադրությունն է ադեկվատ բաժանարար գիծը Ռեալիզմի ու Լիբերալիզմի ուսմունքների միջև։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]