Արծվապտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արծվապտեր
Pteridium aquilinum nf.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Filicophyta
Դաս Ձիաձետներ (Equisetopsida)
Ենթադաս Polypodiidae
Կարգ Բազմոտիկներ (Polypodiales)
Ենթակարգ Dennstaedtiineae
Ընտանիք Dennstaedtiaceae
Ցեղ Արծվապտեր (Pteridium)
Scop., 1760

Արծվապտեր (լատ.՝ Pteridium), պտերազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 2, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արծվատեր տավրիկյան (P. tauricum

Հանդիպում է միայն Սյունիքի մարզում (Շիկահողի արգելոցում)։ Առաջացնում է մինչև 2 մ բարձր, բուսուտներ. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Կոճղարմատը հզոր է, սողացող, ճյուղավորվող։ Տերևները կոթունավոր են, կաշեկերպ, կրկնակի, եռակի փետրաբաժան, ներքևից՝ շիկակարմրավուն, թավոտ։ Սպորանգիումները գրեթե անընդմեջ դասավորված են տերևի եզրերին՝ տերևաթիթեղի հետոլորված մասում։ Սպորներն առաջանում են հուլիսի երկրորդ կեսից։ Դեղաբույս է. տերևների և կոճղարմատների պատրաստուկներն օգտագործում են որպես ճիճվամուղ միջոց։